Post #4849
33
«Զույգերից մեկի մահվան դեպքում երկրորդ ամուսինն այլևս ստիպված չի լինի զբաղել ժառանգության փաստաթղթային հարցերով, ժառանգություն բացելու կարիք էլ չի լինի»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստաբան Վերոնիկա Ալեքսանյանը մեկնաբանել է հաջորդ տարեսկզբին ուժի մեջ մտնող «Քաղաքացիական օրենսգրքում» կատարված փոփոխությունը, ներկայացրել է «կողակցի սեփականության իրավունքի» վերաբերյալ նոր իրավակարգավորումները։
📌Ամուսնական զույգերին հնարավորություն է ընձեռվել ամուսնության ընթացքում ձեռք բերված ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ գրանցել կողակցի սեփականության բացառիկ իրավունքը։ Դա կատարվում է ամուսինների համատեղ որոշմամբ և երկուստեք համաձայնությամբ։ Կարգավորումը նախատեսում է, որ ամուսիններից մեկի մահվան դեպքում գույքն ավտոմատ կերպով անցնում է մյուսին։ Այս գույքի նկատմամբ ժառանգության հարց չի ծագում, քանի դեռ ամուսիննեից մեկը ողջ է։ Ինչ վերաբերում է ժառանգներին, փաստաբանը պարզաբանում է, որ նրանց ժառանգության իրանվունքն այս փոփոխությամբ չի վերանում, այն ժամանակավորապես սառեցվում է։ Նրա խոսքով` օրենքի փոփոխության բուն նպատակը ամուսնական զույգի ապահով ծերութունն ապահովելն է։
Փաստաբանն անդրադարձել է նաև ժառանգության գործընթացում ոչ հազվադեպ վիճահարույց իրավիճակներին․ օրինակ՝ հայտնվում են այլ ժառանգներ, արտաամուսնական կապերից ծնված զավակներ, որոնց մասին ընտանիքի անդամները տարիներ շարունակ նույնիսկ տեղյակ չեն եղել։
Ի դեպ, օրենքն այս դեպքում ունի հետադարձ ուժ, այսինքն՝ կարող է տարածվել մինչև 2027թ–ը ձեռք բերված անշարժ գույքի իրավունքի վրա։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
- 👍 2