«Լինելով հայ աղջիկ՝ նվագում եմ դուդուկ, ինչը շատ սիմվոլիկ է. այն իմ կյանքում ինձ շատ է օգնում»,- նշում է միջազգային մրցույթների դափնեկիր, «Եվրատեսիլ պատանի երաժիշտներ 2026» մրցույթի երրորդ մրցանակի դափնեկիր, ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը «Ուրիշ նորություններում»։
15-ամյա երաժիշտն ու նրա հայրը՝ Երևանի ֆլեյտայի միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վարդան Վիրաբյանը, ամփոփել են օգոստոսի 27–29-ը Սերբիայի Դրվենգրադ գյուղում անցկացված 13-րդ Kustendorf Classic 2026 երաժշտական փառատոնի արդյունքները։ Կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի ստեղծած մշակութային միջավայրում Էլեն Վիրաբյանը ելույթ է ունեցել Կուստենդորֆի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Ռադե Պեյչիչի ղեկավարությամբ։
«Ինձ համար մեծ պատիվ էր նվագել այդպիսի փառատոնին, շատ սպասում էի ու պատրաստվում։ Սա իմ առաջին ելույթն էր արտասահմանյան նվագախմբի հետ»,- նշել է Էլեն Վիրաբյանը։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM