TGViewer
Radio Sputnik Armenia Radio Sputnik Armenia @radiosputnikarm · 656 subscribers
Post #4846 44
🎙«Արդեն 3 տարի է՝ ավագ դպրոցի պատմության դասագրքեր չկան, 21-րդ դարում աշակերտները ստիպված են սովորել հեռախոսներով կամ պատճենած թղթերով»․ ՀՀ անկախության 35-րդ տարեդարձին կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ «Ուրիշ նորություններում» խոսել ենք կրթությունից ու սերնդից։

«30 տարի է՝ մեզ կերակրում են խոստումներով, որ շուտով լավ է լինելու, սակայն համակարգը ոչ թե կառավարվել է մասնագետների, այլ «վերևների քմահաճույքներով», - ասում է կրթության փորձագետը։ Նա ընդգծում է՝ քաղաքական հրահանգների և անհամարժեք թիրախների պատճառով կրթական ծրագրերը կամ ձախողվել են, կամ կիսատ մնացել։ Խնդիրն առավել ցայտուն է պատմության հայեցակարգում և դասագրքերում, որտեղ հապճեպությունն ու իշխանության պատվերին հարմարվելու փորձերը բերել են կոպիտ բացթողումներ, որոնք արժեքային ու կրթական հետընթացի են հասցրել․

«Մշակութային գրագիտության փոխարեն այսօր ձևավորվում է չափազանց նեղ պրակտիկ մոտեցում, մինչդեռ առանց մշակութային ու բարոյական հենքի մարդը կարող է դառնալ «կրթված սրիկա»։


Փորձագետի դիտարկմամբ՝ այսօր առկա է խորը միջսերնդային անջրպետ․ մեծահասակները խոսում են մի լեզվով, որն անհասկանալի է արագ հասունացող երեխաներին, իսկ դպրոցը հետ է մնում կյանքից ու հաճախ շարժվում «դոնորների» կարծիքներով, այլ ոչ թե ազգային կարիքներով։ Որպես ելք՝ նա առաջարկում է ապագայի դպրոցի ձևաչափ, որտեղ ուսուցիչն ու աշակերտը պետք է սովորեն միասին։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
  • 👍 2
  • ❤ 1
  • 🤝 1
More from @radiosputnikarm
  1. Sep 21, 2026«Զույգերից մեկի մահվան դեպքում երկրորդ ամուսինն այլևս ստիպված չի լինի զբաղել ժառանգության…
  2. Sep 21, 2026🎙«Մեզ տանում են գլոբալիզացիայի և դարձնում հեշտ լուծվող»․ Արման Նուռ «Մենք էսօր ինչ ենք լս…
  3. Sep 21, 2026🎙«Բաց տեքստով»․ սննդի որակի ու անվտանգության մասին պոդկաստի հեղինակ քաղաքագետ Արման Ղուկա…
  4. Sep 19, 2026«Մոսկվան կարող է առաջարկել 102-րդ ռազմաբազայի հարցը դնել հանրաքվեի: Եթե Հայաստանը Ադրբեջան…
  5. Sep 19, 2026🎙Юрий Самонкин: На Южном Кавказе Запад действуют в имперском духе – разорить, выкачать ре…
  6. Sep 19, 2026«Խաղաղության մրցանակը արևմտյան «բլիթ» է, որ տրվում է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանը հակառուսա…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →