TGViewer
Radio Sputnik Armenia Radio Sputnik Armenia @radiosputnikarm · 656 subscribers
Post #4849 37
«Զույգերից մեկի մահվան դեպքում երկրորդ ամուսինն այլևս ստիպված չի լինի զբաղել ժառանգության փաստաթղթային հարցերով, ժառանգություն բացելու կարիք էլ չի լինի»։

 
Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստաբան Վերոնիկա Ալեքսանյանը մեկնաբանել է հաջորդ տարեսկզբին ուժի մեջ մտնող «Քաղաքացիական օրենսգրքում» կատարված փոփոխությունը, ներկայացրել է «կողակցի սեփականության իրավունքի» վերաբերյալ նոր իրավակարգավորումները։

📌Ամուսնական զույգերին հնարավորություն է ընձեռվել ամուսնության ընթացքում ձեռք բերված ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ գրանցել կողակցի սեփականության բացառիկ իրավունքը։ Դա կատարվում է ամուսինների համատեղ որոշմամբ և երկուստեք համաձայնությամբ։ Կարգավորումը նախատեսում է, որ ամուսիններից մեկի մահվան դեպքում գույքն ավտոմատ կերպով անցնում է մյուսին։ Այս գույքի նկատմամբ ժառանգության հարց չի ծագում, քանի դեռ ամուսիննեից մեկը ողջ է։ Ինչ վերաբերում է ժառանգներին, փաստաբանը պարզաբանում է, որ նրանց ժառանգության իրանվունքն այս փոփոխությամբ չի վերանում, այն ժամանակավորապես սառեցվում է։ Նրա խոսքով` օրենքի փոփոխության բուն նպատակը ամուսնական զույգի ապահով ծերութունն ապահովելն է։

Փաստաբանն անդրադարձել է նաև ժառանգության գործընթացում ոչ հազվադեպ վիճահարույց իրավիճակներին․ օրինակ՝ հայտնվում են այլ ժառանգներ, արտաամուսնական կապերից ծնված զավակներ, որոնց մասին ընտանիքի անդամները տարիներ շարունակ նույնիսկ տեղյակ չեն եղել։

Ի դեպ, օրենքն այս դեպքում ունի հետադարձ ուժ, այսինքն՝ կարող է տարածվել մինչև 2027թ–ը ձեռք բերված անշարժ գույքի իրավունքի վրա։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
  • 👍 2
More from @radiosputnikarm
  1. Sep 21, 2026🎙«Մեզ տանում են գլոբալիզացիայի և դարձնում հեշտ լուծվող»․ Արման Նուռ «Մենք էսօր ինչ ենք լս…
  2. Sep 21, 2026🎙«Բաց տեքստով»․ սննդի որակի ու անվտանգության մասին պոդկաստի հեղինակ քաղաքագետ Արման Ղուկա…
  3. Sep 21, 2026🎙«Արդեն 3 տարի է՝ ավագ դպրոցի պատմության դասագրքեր չկան, 21-րդ դարում աշակերտները ստիպված…
  4. Sep 19, 2026«Մոսկվան կարող է առաջարկել 102-րդ ռազմաբազայի հարցը դնել հանրաքվեի: Եթե Հայաստանը Ադրբեջան…
  5. Sep 19, 2026🎙Юрий Самонкин: На Южном Кавказе Запад действуют в имперском духе – разорить, выкачать ре…
  6. Sep 19, 2026«Խաղաղության մրցանակը արևմտյան «բլիթ» է, որ տրվում է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանը հակառուսա…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →