«Խաղաղության մրցանակը արևմտյան «բլիթ» է, որ տրվում է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանը հակառուսական պլացդարմի վերածելու համար։ Հետսովետական երկրները արևմտյան կենտրոնների համար հետաքրքրություն են ներկայացնում այնքանով, որքանով կարող են գլխացավանք դառնալ Ռուսաստանի համար․ ճիշտ այսքանն է արևմտյան կենտրոնների հետսովետական երկրների հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը նշում է՝ Հեսսենի խաղաղության մրցանակը շնորհվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականության համար, մինչդեռ այդ 3 չափանիշներից որևէ մեկն էլ հիմնավոր չէ։ Ըստ Սուրենյանցի՝ Հայաստանը ժողովրդավարության հարցում ռեգրես ունի, Եվրամիության հետ իրական մերձեցում տեղի չի ունենում․ Եվրամիությունը պարզապես սիրաշահում է Փաշինյանին հակառուսական քայլերի համար։
Քաղաքական վերլուծաբանը թվարկում է խաղաղության իրեղեն հակափաստարկները՝ խաղաղության պայմանագիր՝ որպես իրավական փաստաթուղթ, ներկա պահին գոյություն չունի, դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը տեղում դոփում է, ռազմագերիները մնում են Բաքվի բանտերում, Հաջիևը «հակահայկական խրախճանք» է կազմակերպում Արցախում։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM