«Մենք էսօր ինչ ենք լսում՝ «մերը չի․․․ մենք չենք․․․ ոչ մի ազգային․․․»»,- նկարիչ, դիզայներ, հասարակական գործիչ Արման Նուռին մտահոգում է ամենօրյա «ուղղորդումները» օտարամոլությանը, ազգայինը թերագնահատելուն։
«Ինտերնետը ուղեղ լվալու տեղ է, ու բոլորին հասանելի է։ Այսօրվա կինոների թեմաները ուղեղ լվանալու համար են։ Այսօր բաժանությունների թիվը Հայաստանում աննախադեպ է, ավելի բարձր է, քան Եվրոպայում։ Սուտը դարձել է ոչ մի բան․ էլ չես զարմանում ստից, հոգնում ես ռեակցիա տալուց»,- հասարակությանը նետված մարտահրավերներն է թվարկում է Նուռը։
Հայաստանն ապագայում արվեստագետը տեսնում է որպես ուժեղ պետություն, որը ներկայում անցնում է ու դեռ անցնելու է խութերի միջով։ Խոսել է նաև արվեստից՝ որպես զենք ու վահանից․
«Բաց հրավեր եմ արել աշխարհի բոլոր նկարիչներին՝ նկարել Արարատ լեռը։ 300-ից ավել հայտ կա տարբեր երկրներից՝ Չիլիից, Ճապոնիայից և այլն։ Պետք է ընտրենք լավագույն գործերը ու անենք ցուցահանդես, որը հետո կգնա ԱՄՆ, Փարիզ, Իսպանիա և այլն։ Երկրորդ փուլում կմիանան բոլոր արվեստի տեսակները՝ քանդակը, զարդարվեստը, երաժշտությունը, գրականությունը, բոլոր արվեստի տեսակները կկարողանան իրանեց Արարատը արտահայտել»։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM