TGViewer
Radio Sputnik Armenia Radio Sputnik Armenia @radiosputnikarm · 656 subscribers
Post #4841 1.28K
«Խաղաղությունը խոսքով է միայն։ Եթե իրական խաղաղություն եկած լիներ, չէին նստի սպասի՝ երբ է Հայաստանը փոխելու Սահմանադրությունը։ Երբ ամենակարևոր ռազմավարական դիրքերից՝ Իշխանասարից, Սև լիճից, Կապանի բարձունքներից բացի, որտեղից ուղղակի նշանառության տակ են Հայաստանի կապող օղակները, դա դեռ քիչ է՝ մի հատ էլ ուզում ես Տիգրանաշենը, որ մի հատ էլ արտերիա կտրես․․․ Խաղաղությունը այդպեդ չի գալիս»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը հակադարձում է իշխանության պնդումներին, թե խաղաղության ապացույց է նաև այն, որ սահմանին կրակոցներ չկան․

«Սահմանի վրա չեն կրակում, որովհետև իմաստ չկա կրակելու․ կարելի է խոսքով ստանալ այն, ինչ նախկինում անգամ կրակոցով անհնար էր ստանալ»։


ԱԺ նախկին պատգամավորը հիշեցնում է, որ Հայաստանի սահմանային իրավիճակն էապես փոխվել է․ այսօր ադրբեջանցիների ներկայությունը Հայաստանի սահմանամերձ որոշ հատվածներում շատ ավելի անմիջական է զգացվում․

«Սահմանը եկավ-հասավ այնպիսի տեղ, որ մենք արդեն մեր աչքով տեսնում ենք ադրբեջանական դրոշները։ Այսօր ադրբեջանցիներն այն պատի հետևից թարս նայում են քեզ վրա, թե դու ինչու ես պատի կողքին»:


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
  • 👍 3
More from @radiosputnikarm
  1. Sep 21, 2026«Զույգերից մեկի մահվան դեպքում երկրորդ ամուսինն այլևս ստիպված չի լինի զբաղել ժառանգության…
  2. Sep 21, 2026🎙«Մեզ տանում են գլոբալիզացիայի և դարձնում հեշտ լուծվող»․ Արման Նուռ «Մենք էսօր ինչ ենք լս…
  3. Sep 21, 2026🎙«Բաց տեքստով»․ սննդի որակի ու անվտանգության մասին պոդկաստի հեղինակ քաղաքագետ Արման Ղուկա…
  4. Sep 21, 2026🎙«Արդեն 3 տարի է՝ ավագ դպրոցի պատմության դասագրքեր չկան, 21-րդ դարում աշակերտները ստիպված…
  5. Sep 19, 2026«Մոսկվան կարող է առաջարկել 102-րդ ռազմաբազայի հարցը դնել հանրաքվեի: Եթե Հայաստանը Ադրբեջան…
  6. Sep 19, 2026🎙Юрий Самонкин: На Южном Кавказе Запад действуют в имперском духе – разорить, выкачать ре…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →