TGViewer
Radio Sputnik Armenia Radio Sputnik Armenia @radiosputnikarm · 656 subscribers
Post #4840 94
«Ցեմենտի դեֆիցիտը լուրջ մտահոգություններ է առաջացրել կառուցապատողների շրջանում։ Տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը վտանգված է»։


Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ վերջին օրերին ստացել են ահազանգեր կառուցապատողներից, որ իրենց շինարարները ունեն դժգոհություններ, չեն հասցնում ժամանակին և բավարար քանակությամբ բետոն մատակարարել։

Օրեր առաջ ցեմենտի շուկայում առկա դեֆիցիտի մասին ահազանգերին անդրադառնալով՝ Էկոնոմիկայի նախարարը ֆեյսբուքում գրել էր, որ դա պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով, իսկ պետական կառավարման անցած «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ։ Սակայն Գուրգեն Գրիգորյանը չի հերքում, որ  «Արարատցեմենտի» շուրջ տեղի ունեցած գործընթացների պատճառով կառուցապատման ոլորտում հայաստանյան արտադրության ցեմենտի մատակարարման հետ կապված ևս խնդիրներ կան․ դրանց մասին կառուցապատողները տեղյակ են պահել նաև կառավարությանը։  

««Արարատցեմենտը» չի հասցնում բավարար քանակությամբ ծավալներ ապահովել, ինչի կարիքը, որ այսօր կա, թողունակությունը չի բավարարում։ Իսկ հարևան Իրանից ներկրումները էականորեն նվազել են՝ այնտեղ տիրող պատերազմական իրավիճակով և գործարաններին հասցված վնասներով պայմանավորված»,– ասել է Գրիգորյանը։


📌Մամուլը վերջին օրերին անդրադարձել էր Հայաստանում ցենետի շուկայում առաջացած դեֆիցիտի և, որպես հետևանք` գնաճի մասին։ Մասնավորապես` նշվում է, որ «Արատցեմենտի» արտադրանքը այս օրերին վաճառվում 3500 դամով` նախկին 2700–ի փոխարեն, իրանական ցեմենտը 3500 դրամի փոխարեն՝ 4000–ով։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
  • 👍 3
More from @radiosputnikarm
  1. Sep 21, 2026«Զույգերից մեկի մահվան դեպքում երկրորդ ամուսինն այլևս ստիպված չի լինի զբաղել ժառանգության…
  2. Sep 21, 2026🎙«Մեզ տանում են գլոբալիզացիայի և դարձնում հեշտ լուծվող»․ Արման Նուռ «Մենք էսօր ինչ ենք լս…
  3. Sep 21, 2026🎙«Բաց տեքստով»․ սննդի որակի ու անվտանգության մասին պոդկաստի հեղինակ քաղաքագետ Արման Ղուկա…
  4. Sep 21, 2026🎙«Արդեն 3 տարի է՝ ավագ դպրոցի պատմության դասագրքեր չկան, 21-րդ դարում աշակերտները ստիպված…
  5. Sep 19, 2026«Մոսկվան կարող է առաջարկել 102-րդ ռազմաբազայի հարցը դնել հանրաքվեի: Եթե Հայաստանը Ադրբեջան…
  6. Sep 19, 2026🎙Юрий Самонкин: На Южном Кавказе Запад действуют в имперском духе – разорить, выкачать ре…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →