TGViewer
Radio Sputnik Armenia Radio Sputnik Armenia @radiosputnikarm · 656 subscribers
Post #4834 90
Radio Sputnik Armenia ❗️«Որևէ կրկնօրինակ չկա այնտեղ ցուցադրված, որի բնօրինակը Մատենադարանում չլինի։ Եվ բնական է, որ պիտի կրկնօրինակները ցուցադրվեին, որովհետև մենք խոսում ենք բացառիկ ձեռագրական գանձերի մասին»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան…
«Որքան էլ ցինիկ կամ ցավալի լինի Արցախի հարցում եվրոպացի դիվանագետների վարքագիծը, այն Եվրոպայի որդեգրած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը մեկնաբանել է Ալիևի օգնականի կազմակերպած դեսպանների այցը Արցախի հայկական պատմամշակութային սրբավայրեր, որոնք Հաջիևը ներկայացրեց որպես աղվանական ու հեգնական-ծաղրական խոսույթով անդրադարձավ հայոց պատմությանը։ Սոցցանցերի հայ օգտատերերին ու հայաստանյան քաղաքական գործիչներին՝ մասնավորապես ընդդիմությանը, վրդովվեցրել էր հատկապես դեսպանների արձագանքը։

«Եթե դիտարկում ենք, թե ընդհանրապես Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում ինչպիսի դեր ունի Եվրոպան, ապա այդ դերը կարելի է գնահատել` որպես մեկնակետ ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումը։ Հենց եվրոպական հովանու ներքո տեղի ունեցած գործընթացների արդյունքում է ձևավորվել այն քաղաքական միջավայրը, որի շրջանակում Հայաստանի իշխանությունները ճանաչեցին Արցախը Ադրբեջանի կազմում։ Եվրոպացիներն են իրավիճակը հասցրել այդ կետին՝ իհարկե ելնելով իրենց քաղաքական հաշվարկներից, և ոչ թե պարզապես Ադրբեջանին լավություն ու Հայաստանին վատություն անելու տրամաբանությունից։ Հետևաբար հիմա էլ նրանք շարունակում են գործել իրենց քաղաքական հաշվարկների շրջանակում»,–մեկնաբանում է Հակոբ Բադալյանը։


Վերլուծաբանը Եվրոպայի ներկայիս քաղաքականությունը դիտարկում է տարածաշրջանային հաղորդակցությունների և, մասնավորապես, «Միջին միջանցքի» համատեքստում․ եվրոպական կողմը Հայաստանին տարբեր տրամաբանությամբ կարկանդակներ է խոստանում՝ միայն թե պաշտոնական Երևանը հնարավորինս արագ ընդունի այն բոլոր պայմանները, որոնք ներկայացնում է Ադրբեջանը։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
  • 👍 3
  • 💯 1
More from @radiosputnikarm
  1. Sep 21, 2026«Զույգերից մեկի մահվան դեպքում երկրորդ ամուսինն այլևս ստիպված չի լինի զբաղել ժառանգության…
  2. Sep 21, 2026🎙«Մեզ տանում են գլոբալիզացիայի և դարձնում հեշտ լուծվող»․ Արման Նուռ «Մենք էսօր ինչ ենք լս…
  3. Sep 21, 2026🎙«Բաց տեքստով»․ սննդի որակի ու անվտանգության մասին պոդկաստի հեղինակ քաղաքագետ Արման Ղուկա…
  4. Sep 21, 2026🎙«Արդեն 3 տարի է՝ ավագ դպրոցի պատմության դասագրքեր չկան, 21-րդ դարում աշակերտները ստիպված…
  5. Sep 19, 2026«Մոսկվան կարող է առաջարկել 102-րդ ռազմաբազայի հարցը դնել հանրաքվեի: Եթե Հայաստանը Ադրբեջան…
  6. Sep 19, 2026🎙Юрий Самонкин: На Южном Кавказе Запад действуют в имперском духе – разорить, выкачать ре…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →