TGViewer
Radio Sputnik Armenia Radio Sputnik Armenia @radiosputnikarm · 656 subscribers
Post #4836 92
🎙Վատիկանից մինչև ՌԴ արտաքին հետախուզություն. Աշոտ Աղաբաբյանի վեպերն ու գաղտնազերծված պատմությունները դարձել են ֆիլմի և Հռոմի Պապի հետ սպասվող հանդիպման առիթ
 
«Եթե հաջողությունների ես հասել, բայց հայրենիքիդ ու հայության համար բան չես արել, էլ ու՞մ է պետք», - Sputnik Արմենիայի «Որիշ նորություններում» ասում է մերօրյա ամենապահանջված ու ընթերցվող վիպասաններից Աշոտ Աղաբաբյանը։

 
Գրողն անդրադարձել է վերջերս լույս տեսած «Կարդինալը» վեպին, որը նվիրված է Հռոմի Պապի ամենահավանական թեկնածու համարված միակ հայ կարդինալ Գրիգոր-Պետրոս XV-րդ Աղաջանյանին։ Հեղինակն ասում է՝ ստեղծագործությունն արդեն լայն հետաքրքրություն է առաջացրել անգամ Հայաստանից դուրս. Վատիկանում գրքին ծանոթանալուց հետո նախատեսել են հեղինակի առանձնազրույցն ու փակ հանդիպումը Հռոմի Պապի հետ, որը տեխնիկական պատճառով (վիզայի) հետաձգվել է և նախատեսվում է աշնանը։

«Գրիգոր-Պետրոս Աղաջանյանի կերպարը միանշանակ չի ընդունվում, որովհետև խորհրդային շրջանում հակակարդինալական մեծ քարոզչություն է տարվել։ Բայց որպես անհատ, նա ամենաշատ բանն է արել հայության համար. փրկել է Քեսաբի 35 000 հայությանը, կառուցել դպրոցներ, որբանոցներ, կանգնեցրել Եղեռնի զոհերի առաջին հուշարձանը, թեև այդպես էլ Հայրենիքը չտեսավ։ Վեպը պարզապես կարդինալին ծանոթացնելու համար չեմ գրել։ Վեպը մեծ ծրագիր է, ուր հնչում է այսօրվա մեր անելիքը»։

 
Աշոտ Աղաբաբյանը զրույցում անդրադարձել է նաև իր «Գաղտնիքների տիրակալը» վեպին, որի գլխավոր կորպարը լեգենդար հետախույզ Իվան Աղայանցն է․ գրողը պատմել է արխիվային փաստաթղթերի գաղտնազերծման ու Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության պատվերով նկարահանված վավերագրական ֆիլմի մասին։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
  • 👍 4
  • ❤ 1
More from @radiosputnikarm
  1. Sep 21, 2026«Զույգերից մեկի մահվան դեպքում երկրորդ ամուսինն այլևս ստիպված չի լինի զբաղել ժառանգության…
  2. Sep 21, 2026🎙«Մեզ տանում են գլոբալիզացիայի և դարձնում հեշտ լուծվող»․ Արման Նուռ «Մենք էսօր ինչ ենք լս…
  3. Sep 21, 2026🎙«Բաց տեքստով»․ սննդի որակի ու անվտանգության մասին պոդկաստի հեղինակ քաղաքագետ Արման Ղուկա…
  4. Sep 21, 2026🎙«Արդեն 3 տարի է՝ ավագ դպրոցի պատմության դասագրքեր չկան, 21-րդ դարում աշակերտները ստիպված…
  5. Sep 19, 2026«Մոսկվան կարող է առաջարկել 102-րդ ռազմաբազայի հարցը դնել հանրաքվեի: Եթե Հայաստանը Ադրբեջան…
  6. Sep 19, 2026🎙Юрий Самонкин: На Южном Кавказе Запад действуют в имперском духе – разорить, выкачать ре…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →