TGViewer
Radio Sputnik Armenia Radio Sputnik Armenia @radiosputnikarm · 656 subscribers
Post #4831 99
❗️«Որևէ կրկնօրինակ չկա այնտեղ ցուցադրված, որի բնօրինակը Մատենադարանում չլինի։ Եվ բնական է, որ պիտի կրկնօրինակները ցուցադրվեին, որովհետև մենք խոսում ենք բացառիկ ձեռագրական գանձերի մասին»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը մանրամասնել է նաև, որ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի կրկնօրինակ-ցուցամնուշները, որոնք Ալիևի օգնականը ներկայացնում էր Եվրամիության երկրների դեսպաններին որպես «կեղծիք», պատրաստվել են Մատենադարանի հատուկ բաժնում, որը զբաղվում էր կրկնօրինակների ստեղծմամբ, և ցանկացած դիվանագետ, ցանկացած դեսպան, եթե դույզն ինչ կասկած ունի այս արժեքների վերաբերյալ, կարող է բնօրինակները տեսնել Մատենադարանում։

«Անշնորհակալ գործ է ուրիշի փոխարեն գնահատական տալ՝ չիմացությո՞ւն էր, թե՞ ինչ, բայց ես կարծում եմ, որ աշխարհն այսօր բաց է, և էդ նույն դեսպանները, դիվանագետները, անգամ իբրև զբոսաշրջիկ, կարող են գալ Մատենադարան, միանալ տարեկան 100․000 զբոսաշրջիկներին, որոնց մեջ զգալի մաս են կազմում օտարազգիները, և տեսնել, թե ինչ կա Մատենադարանում։ Ավելին, Մատենադարանը մի վայրեր է, որտեղ մենք կարող ենք նույնիսկ այլ ժողովուրդների մասին պատմական տվյալներ հաղորդել և փոխանցել, որովհետև բացառիկ սկզբնաղբյուրներ ունենք, որոնք միայն Մատենադարանում են»։


Արա Խզմալյանը նաև խոստացել է, որ պաշտոնական արձագանք կլինի։

📍Գանձասարում պահպանված ամենահին հայկական ձեռագիրը 909 թ․ Վեհափառի Ավետարանն է, իսկ գրչության կենտրոն Գանձասարում գրված ամենատարեց ձեռագրերը թվագրվում են 12-րդ դ։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
  • ❤ 2
  • 👍 2
  • 🤝 1
More from @radiosputnikarm
  1. Sep 21, 2026«Զույգերից մեկի մահվան դեպքում երկրորդ ամուսինն այլևս ստիպված չի լինի զբաղել ժառանգության…
  2. Sep 21, 2026🎙«Մեզ տանում են գլոբալիզացիայի և դարձնում հեշտ լուծվող»․ Արման Նուռ «Մենք էսօր ինչ ենք լս…
  3. Sep 21, 2026🎙«Բաց տեքստով»․ սննդի որակի ու անվտանգության մասին պոդկաստի հեղինակ քաղաքագետ Արման Ղուկա…
  4. Sep 21, 2026🎙«Արդեն 3 տարի է՝ ավագ դպրոցի պատմության դասագրքեր չկան, 21-րդ դարում աշակերտները ստիպված…
  5. Sep 19, 2026«Մոսկվան կարող է առաջարկել 102-րդ ռազմաբազայի հարցը դնել հանրաքվեի: Եթե Հայաստանը Ադրբեջան…
  6. Sep 19, 2026🎙Юрий Самонкин: На Южном Кавказе Запад действуют в имперском духе – разорить, выкачать ре…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →