TGViewer
Radio Sputnik Armenia Radio Sputnik Armenia @radiosputnikarm · 656 subscribers
Post #4833 2.55K
«Մակրոնի Ֆրանսիան Հայաստանի բարեկամը չէ․ Սարկոզիի օրոք Ֆրանսիայի դեսպանն այդ կլոունադային չէր մասնակցի։ Հայաստանը հինգ հատ օրենք էլ ընդունի ԵՄ գնալու մասին, Եվրամիության համար ոչ մի արժեք չունի, և սա շատ հստակ երևաց Գանձասարում, Շուշիում և Արցախի այլ հատվածներում եվրոպացիների՝ անհասկանալի և ինչ-որ տեղ նաև լկտի պահվածքից»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը անդրադարձել է նախ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն ԵՄ դեսպանների այցին, որի ժամանակ նրանց ուղեկցող Հիքմեթ Հաջիևը՝ Ալիևի օգնականը, Գանձասարն ու այտեղի ողջ ժառանգույթունը ներկայացրեց որպես աղվանական ու հեգնական-ծաղրական խոսույթով անդրադարձավ հայոց պատմությանը։

Միջազգայնագետը խոսել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններից, որոնք նա դիտարկում է ԵՄ-ի էներգետիկ շահերի ռակուրսից և հիշեցնում, որ Եվրոպական միությունը նախորդ տարվանից սկսել է Կենտրոնական Ասիայից էլեկտրաէներգիան մալուխով Եվրոպա արտահանելու նախագիծ․ այն պետք է անցնի Կասպից ծովով Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Եվրոպա։ Դրա համար է Եվրոպան կարևորում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։

«Հայաստանը ռուսական գազը փոխում է եվրոպական խոստումներով և ադրբեջանական էլեկտրաէներգիայով. սա Հայաստանի համար ոչ թե իրական այլընտրանք է ստեղծում, այլ մեկ կախվածությունը փոխարինում է մյուսով։ Ադրբեջանն ասում է՝ Հայաստանում մենք արդեն որոշել ենք, թե որտեղ պիտի դնենք Հայաստանով Թուրքիա գծերը։ Դրա համար են Հայաստանին փորձում միացնել թուրք-ադրբեջանական էներգետիկ համակարգին, որ Հայաստանը տրանզիտի մեջ հանկարծ թույլ օղակը չլինի։ Խնդիրը դրված է՝ Կենտրոնական Ասիայի էլեկտրաէներգիան կաբելով անցկացնել »,–բացատրում է Բալասանյանը։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
  • 👍 3
  • 💯 2
More from @radiosputnikarm
  1. Sep 21, 2026«Զույգերից մեկի մահվան դեպքում երկրորդ ամուսինն այլևս ստիպված չի լինի զբաղել ժառանգության…
  2. Sep 21, 2026🎙«Մեզ տանում են գլոբալիզացիայի և դարձնում հեշտ լուծվող»․ Արման Նուռ «Մենք էսօր ինչ ենք լս…
  3. Sep 21, 2026🎙«Բաց տեքստով»․ սննդի որակի ու անվտանգության մասին պոդկաստի հեղինակ քաղաքագետ Արման Ղուկա…
  4. Sep 21, 2026🎙«Արդեն 3 տարի է՝ ավագ դպրոցի պատմության դասագրքեր չկան, 21-րդ դարում աշակերտները ստիպված…
  5. Sep 19, 2026«Մոսկվան կարող է առաջարկել 102-րդ ռազմաբազայի հարցը դնել հանրաքվեի: Եթե Հայաստանը Ադրբեջան…
  6. Sep 19, 2026🎙Юрий Самонкин: На Южном Кавказе Запад действуют в имперском духе – разорить, выкачать ре…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →