«13 հատիկ խամոնից հասանք տարեկան 2.5–3 տոննա ներմուծման ծավալների, ինչը Հայաստանի համար բավական լուրջ թիվ է»,- գործարար Կարեն Բարսեղյանը «Ուրիշ նորություններում» պատմում է՝ ինչպես են Իսպանիայում ապրելու տարիներին նոր մասնագիտություն սովորել․ ուսումնասիրել են ոլորտը, իսկ կինը՝ Զառան, Մադրիդում հատուկ կրթություն է ստացել՝ դառնալով պրոֆեսիոնալ կորտադոր՝ խամոն կտրող մասնագետ։
«Խամոնը առանց ծխեցման հնեցված խոզի բուդ է։ Եթե պիտակի վրա գրված է «խամոն», դա անպայման հետևի ոտքն է։ Ի տարբերություն մեր բաստուրմայի, որը կարող ենք պատրաստել 30–40 օրում և համեմունքներով կոծկել մսի թերությունները, խամոնը չունի համեմունքներ։ Ամենաերիտասարդ խամոնները հնեցվում են առնվազն 9-15 ամիս, իսկ ամենաբարձրակարգ տեսակները՝ 5-ից 7 տարի»,— բացատրում է Կարեն Բարսեղյանը։
Խոսելով իսպանական իշխանությունների կողմից իրականացվող խիստ վերահսկողության մասին՝ մասնագետը ընդգծեց, որ յուրաքանչյուր խոզազդրի վրա առկա է հատուկ սերտիֆիկատ-հաշվեպիտակ․ հատուկ հավելվածի միջոցով սպառողը կարող է ճշտել հնեցման ժամկետը, կերը և կենդանու ցեղատեսակը։ Խամոնը կտրատում են հատուկ տեխնիկայով՝ մեխանիկական դանակ-սարքով․ 50–60%-ը թափոն է (ոսկոր, ճարպ, կաշի), և համի որակի ամենակարևոր նախապայմանը շատ բարակ ու հավասարաչափ կտրելն է։
«Սխալ կամ հաստ կտրելու պատճառով մարդիկ հաճախ բացասական տպավորություն են ստանում։ Իսպանացիները խամոնն ուտում են առանց ավելորդ հավելումների, գինու կամ գարեջրի հետ, կամ էլ ավելացնում են բագետի մեջ՝ զեյթունի ձեթով և լոլիկով»,— նկարագրում է մասնագետը։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM