TGViewer
Channel Public Channel
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

@varuzhandragoman

Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։
Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Subscribers
9.77K
Photos
1.1K
Videos
161
Links
1.2K
Recent Posts 20 shown
Post #3562 1.95K
Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել։

2026 թ. սեպտեմբերի 27-ին ամեն ինչ արվել էր, որ մարդիկ չհիշեին Արցախը, մոռանային կորստի, արժեքների ու արժանապատվության մասին։ Այդ ստորությունը, որը սկսվել էր օրվա խորհրդի ու պատմական կարևորության ցուցադրական անտեսումով, հավելվեց ու իր վիզուալ գագաթնակետին հասավ պետական հեռուստատեսությամբ ժամանցային համերգի ցուցադրումով։

Պետք է հասկանալ, որ սա մոռացության մատնելու պարզ ակտ չէ, սա ցուցադրական արհամարհանք ու արգահատանք է Սեպտեմբեր 27-ը կարևորող հարյուր հազարավոր մարդկանց, քաղաքացիների ու սգավորների հանդեպ։ Այսպիսի վարքը գաղափարախոսության, քաղաքական ծրագրերի հետ կապ չունի։ Այն մարդկայինի ու անմարդկայինի, բարոյականի ու անբարոյականի տիրույթում է։ Որևէ նորմալ պետությունում ու հասարակությունում այսպիսի վարք ունեցողները որևէ պարագայում ոչ միայն պաշտոն, այլ հասարակական որևէ դերակատարում չէին կարող ունենալ։

Անձամբ ինձ համար, սակայն, սա միանգամայն սպասելի վարք է։ Ավելին, համոզված եմ, որ շուտով նույն ճակատագրին է արժանանալու ազգային ցանկացած խորհրդանիշ, նույնիսկ Երևանի փողոցներում դեռ հանդուրժվող ազգային պարերը։

Բայց այս գրառման բուն հասցեատերը բնավ դե-ֆակտո իշխանությունները չեն։ Ես գիտեմ, որ ինձ կարդում ու իրենց թաքուն խոհանոցներում քննարկում են բազմաթիվ լռակյաց «առաջնորդներ»՝ հանրային ու հասարակական գործիչներ, բլոգերներ, ինֆլուենսերներ։ Գիտեմ նաև, որ վախը ու հարմարվողականությունը նրանցից շատերին դարձրել է նույնիսկ չարիքն «արդարացնող»։ Բայց նույնիսկ այդպիսի կեցվածքում պետք է մնացած լինի մի քիչ մարդկություն ու բարոյականություն։ Լռել, ու այդպիսով անուղղակի մասնակցել այս ամենին, ձեզ դարձնում է նաև հանցակից։ Քաղաքականից անդին կա մարդկայինը. երեկ հարված է հասցվել մեր մարդկային արժեքին։

Ա. Սոլժենիցինը իր հայտնի էսսեներից մեկում՝ «Ապրել առանց ստի» գրում էր. «Մեր ազատագրության ամենահասանելի բանալին ստին մեր անձնական չմասնակցությունն է։ Ու թեև սուտն ամեն բան ծածկել է, ամեն ինչին տիրել է, բայց գոնե դիմադրենք ամենափոքր հարցում. թո՛ղ այդ սուտը չտիրի մեր միջոցով»։

Մասնակից մի դարձե՛ք այն մեծ ստին, որ մեզ համար Արցախն ու Հայաստանի ազատագրումը արժեքներ չեն եղել, որ մեր ժողովուրդը անդեմ է ու պատրաստ նվաստացման։ Ձեր լռությամբ մի նպաստեք այդ ստի հաստատմանը։ Ի վերջո, թույլ մի՛ տվեք ջնջել նրանց հիշատակը, ովքեր վերոնշյալ արժեքներին հավատալով՝ իրենց երկրային կյանքն են զոհաբերել։ Հարգե՛ք նրանց հիշատակը, պահե՛ք այն։ Դա ձեր պարտքն է, եթե կուզեք՝ առաքելությունը (Խոմսկու ասած՝ «ինտելլեկտուալների պատասխանատվությունը) այս դժնդակ օրերին ու մեր ներքին ու արտաքին ազատագրության միակ բանալին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
  • ❤ 93
  • 👍 35
  • 💯 21
  • 🙏 3
  • 😡 1
Post #3561 2.9K
Այսօր քչերն են հիշում, որ 2020 և 2023 թվականներից առաջ մեր հանրության մեջ հետևողականորեն քարոզվում էր «Ղարաբաղը տանք, պրծնենք ու հանգիստ ապրենք» սարսափելի ապազգային թեզը։ Ցավոք, դրան հավատացողներ շատ կային, այդ թվում՝ հանրության մտածող հատվածում։

Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 19-ին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը, հայկական բանակը և մտածող հատվածի մի զգալի մասը այս կործանարար թեզը իրականություն դարձրին՝ փաստացի համաձայնելով Արցախի լիարժեք օկուպացիային Ադրբեջանի կողմից։ Բառացի նստեցին ու լուռ նայեցին, թե ոնց է դա տեղի ունենում։

«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք նույնիսկ երեք տարի առաջ դեռ անհավանական էին թվում.

◾ Սյունիքի ու ՀՀ այլ մարզերի հանդեպ ադրբեջանական բացահայտ ագրեսիա, որի արդյունքում արդեն իսկ գրավված է ավելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածք ՀՀ ինքնիշխան տարածքում,

◾ ՀՀ շարունակվող շրջափակում,

◾ ՀՀ ներսում ադրբեջանական նոր անկլավների ստեղծում (Տավուշի ու Արարատի մարզեում),

◾ ՀՀ-ով անցնող թյուրքական միջանցք (փաթեթավորված TRIPP անվամբ),

◾ ՀՀ-ում ադրբեջանցիների համայնքներ ստեղծելու վտանգ,

◾ և այդպես շարունակ։

Սրանք ոչ միայն նոր կորուստների նախանշաններն են, այլև քայքայվող պետականության, հասարակական համերաշխության սպառման ու ազգային արժեքների վախճանի։ Սրանք Արցախից հրաժարվելու գինն ու արդյուն են։

Մենք այստեղ՝ մեր հայրենիքում հանգիստ ապրելու ենք միայն այն ժամանակ, երբ նորից կկարողանանք սահմանել համազգային նպատակներ՝ Արցախի պես։ Ինչքան էլ որ գրածս թվա ոչ ռացիոնալ, սա միակ ռացիոնալ բանն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
  • 👍 79
  • ❤ 46
  • 💔 14
  • 💯 7
  • 🔥 2
  • 🫡 1
Post #3560 2.54K

Forwarded from ArmStudies.am - Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպված «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով աշխատաժողովը։

Միջոցառման ամբողջական տեսագրությունն արդեն հասանելի է, ուստի կարող եք ծանոթանալ թե՛ խոսնակների ելույթների (ստորև time-coder-ներ են), այնպես էլ հարց ու պատասխանի բաժնին։

Հիմնական ելույթներ.

▪️«Հայտնի» ու «անհայտ» TRIPP-ը - պ.գ.դ., պրոֆեսոր, թուրքագետ Ռ. Մելքոնյան (37։34 - 53։34)

▪️TRIPP. ապագայի ո՞ր ուղին է ընտրում Հայաստանը - արտակարգ և լիազոր դեսպան, նախկին արտգործնախարար Ա. Այվազյան (54։09 - 01։14։44)

▪️Իրանական մտորումներ - ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խ. Շիրղոլամի (01։14։50 - 01։39։48)

Հարց ու պատասխան (01։39։57 - 02։33։50)

Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն |
@armstudies
YouTube #ՀԻՄԱ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ TRIPP-Ի ՄԱՍԻՆ. ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ. #ՈՒՂԻՂ Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…
  • ❤ 37
  • 👍 14
  • 🥰 2
Post #3557 4.4K
Ու հիմա, ամեն րոպե մեր կողքը կատարվող էս անմարդկային, տգեղ, ապազգային ամեն ինչը կա, որովհետև դու չկաս, Արցա՛խս։

Իրականում, մենք քո կարիքն ունենք, ոչ թե դու՝ մեր։

Նկարում՝ Գանձասարը, որտեղից բացվող տեսարանում աշխարն ազատ էր ու եռագույն։ Տոնդ շնորհավոր։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
  • ❤ 180
  • 💔 42
  • 👍 11
  • 🫡 3
  • 🥰 2
  • 😢 1
Post #3556 6.55K
Այս տարվա փետրվար-մարտին, երբ ԱՄՆ և Իսրայելը համատեղ ուժերով հարձակվեցին մեր հարևան Իրանի վրա և սկսվեց մինչ այսօր շարունակվող պատերազմը, շատերը հասկացան, թե որքան վտանգավոր է «TRIPP» կոչվող արկածախնդրությունը Հայաստանի համար։

Ավելին, այդ առիթով մասնագետները (իրական, այլ ոչ թե պարզ քարոզիչները) հերթական անգամ զգուշացրեցին, որ «TRIPP» կոչվածը, ըստ էության, նույն «Զանգեզուրի միջանցք» թյուրքական ծավալապաշտական ծրագրի կոսմետիկ անվանափոխված տարբերակն է։ Հետևաբար՝ «Թրամփի ուղին» ոչ միայն չի չեզոքացրել հակահայկական այդ ծրագրից բխող վտանգները, այլև, ընդհակառակը, ավելացրել է նորերը` անմիջապես Հայաստանի տարածք տեղափոխելով Իրան-ԱՄՆ հակամարտությունը։

Այս տեսանկյունից գուցե պատահական չէ, որ ամերիկա-իսրայելական հարձակման օրերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում, բառացիորեն հրթիռների տակ հենց իրանական կողմի նախաձեռնությամբ հրատարակվեց այս հարցին վերաբերող և պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ մեր համահեղինակած «Թուրանի ճանապարհի հայկական սեպը. «Զանգեզուրի միջանցքի» հիմնահարցը» գրքի պարսկերեն թարգմանությունը, որը արդեն գրեթե սպառվել է իրանական շուկայում (տպագրված օրինակը օրերս վերջապես հասավ մեզ՝ հեղինակներիս)։

Սա հուշում է, որ Իրանում հասկանում են «TRIPP= New «Զանգեզուրի միջանցք»» պարզ ճշմարտությունը, բարեբախտաբար։ Սակայն սա չեն հասկանում ոչ միայն Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, այլև, ցավոք, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից շատերը, որոնք պարբերաբար այս օրերին էլ, առանց խորամուխ լինելու հարցի էության մեջ, փաստացի համաձայնություն են հայտնում «Թրամփի ուղուն»։

Հայկական պետականության համար կարևորագույն նշանակություն ունեցող այս հարցն առաջիկա ամիսներին հանդիսանալու է ամենակրիտիկականներից մեկը մեզ համար, որի շուրջ դասավորվելու են տարածաշրջանի բոլոր տերությունները։ Հուսանք, որ ազգային պայքարի դրոշը բարձրացած գործիչները կհասկանան սա և կլսեն մասնագետներին։

հ.գ. Գրքի հայերեն տարբերակի երկրորդ հրատարակությունը դեռևս հասանելի է «Բուկինիստ» գրախանութների ցանցում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
  • ❤ 43
  • 👍 19
  • 🔥 5
  • 👏 4
  • 🥰 2
Post #3555 3.93K
Այսօր դատարանի բակում, ուր հավաքվել էինք ի աջակցություն Վեհափառ Հայրապետի և Հայ առաքելական եկեղեցու, մի քանի անգամ հարցրեցին, թե ինչու հարցազրույց չեմ տալիս կամ չեմ գրում իմ էջերում վերջին շաբաթներին:

Հարաբերական այս լռությանս պատճառը մեկն է. ժամանակ է պետք պայքարն ավելի արդյունավետ դարձնելու ուղիների փնտրտուքի և առաջիկա մարտահրավերներին դիմակայելու հնարվորությունների ստեղծման համար:
Ցավոք, առկա իրավիճակը վերջինիս համար նոր խնդիրներ է առաջ բերել, և ոչ հակառակը:
Սակայն մինչ քաղաքական այս լուրջ բաների մասին նորից խոսելը ուզում եմ կիսվել ինձ համար չափազանց անձնական, բայց այդպիսով նաև եզակի ոչ քաղաքական այս հարցազրույցով:

Թեման մանկությունն է, տունը, Արցախը և երազելու կարևորությունը: Սա նայելով, կիմանաք, թե ինչպես կարելի էր թերթ տպել յոթերորդ դասարանում ու էդ թերթը բաժանել քաղաքում: Կամ ինչ կապ ուներ Բերձորի հետ Մադրիդի Ռեալ ակումբը 🤓

Հուսամ` ամեն մեկիդ սա կհիշեցնի ձեր մանկությունը ու նորից կթարմացնի տան արժեքը:

Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այս հղումով :

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
  • ❤ 68
  • 👍 13
  • 🔥 3
  • 🥰 1
Post #3553 4.12K
Հայաստանում և հատկապես տեղի քաղաքական կյանքում արձակուրդային անդորր է։ Այս պահին ամենից քաղաքական հարցը ԱԺ բացումն է (որը, խոշոր հաշվով, ներկայիս միտումների ու գործելաոճի պահպանման դեպքում էական ազդեցություն չի ունենալու խորհրդարանի շենքից դուրս գտնվող գործընթացների վրա)։

Մինչդեռ քաղաքական արձակուրդը բացառապես Հայաստանում է։ Իսկ մեր երկրի շուրջը աննախադեպ արագությամբ ընթանում են կարևորագույն գործընթացներ, այդ թվում՝ մեր վրա ազդող։

Ահավասիկ երեք լուր, որոնք մնացել են «մանդատակռվի» ստվերում.

📌 ԱՄՆ ու Իրանի միջև վերսկսված պատերազմը (իսկ արդյո՞ք այն երբևէ դադարել էր) մտնում է մի նոր փուլ, որտեղ կողմերը իրենք իրենց թողել են բացառապես մեկ գործիքով՝ իրավիճակի շարունակական սրում։ Միայն մեկ թիվը բավարար է պատկերացնելու լարվածության ծավալները. այս պահին ԱՄՆ կողմից պատերազմի մեջ ուղիղ և անուղղակի արդեն ներգրավված է ավելի քան 50 հազար մարդ։ Ու սա, կարծես թե, միայն սկիզբն է։

📌 Ալիևը հետևողական աշխատում է ԵՄ հետ՝ մեծացնելու Ադրբեջանի կշիռը։ Ավելին՝ նա իրեն դիրքավորում է որպես տարածաշրջանային միջնորդ (վերջին լուրը Ռուսաստանի ու Գերմանիայի ներկայացուցիչների՝ Բաքվում հանդիպման մասին շատ խոսուն է)։ Այս հանգամանքը կարդալիս մտքում պետք է ունենալ հետևյալ բանաձևը՝ ուժեղ Ադրբեջան = ավելի մեծ ճնշում Հայաստանի վրա բոլոր հարցերում՝ միջանցքից մինչև Հայաստանի բանակի կրճատում։

📌 Թուրքիայում տեղի է ունեցել ՆԱՏՕ գագաթնաժողովը, որում ամրապնդվել են երկու կողմերի հարաբերությունները։ Թուրքիան, ինչպես Սառը պատերազմի տարիներին, այժմ հավաքական Արևմուտքի կողմից դիտարկվում է որպես կարևորագույն պաշտպանական գոտի, որին պետք է օգնել և հանդուրժել «քմահաճույքները»։

Սա ընդամենը փոքր քաղվածք է լրահոսից։
Բայց դա էլ բավական է հասկանալու համար, որ մեր շուրջ ընթացող քաղաքական գործընթացները ավելին են, քան մանդատները։
Միայն այդ մեծ պրիզմայով է պետք նայել ու վերլուծել Հայաստանի ներքին կյանքը։ Հետևաբար նաև պատրաստվել դրանց դիմակայմանը հանուն զարգացող ու անվտանգ պետության։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
DW Алиев косвенно подтвердил контакты политиков ФРГ и РФ в Баку Президент Азербайджана Алиев сообщил, что погранслужба страны зафиксировала одновременное пребывание в Баку известных немецких и российских политиков. Канцлер ФРГ Мерц заявил, что ничего не знает об этой встрече.
  • 👍 29
  • ❤ 14
  • 🔥 3
  • 🥰 1
  • 😱 1
  • 😢 1
Post #3552 4.49K

Forwarded from Ազգային ճակատ

⚡️Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը ջրում է Բագրատ Սրբազանին

🔷Վեհափառը Սուրբ պատարագից հետո վարդաջրով օծել է հոգևորականներին։

@armnationalfront
  • ❤ 129
  • 🥰 9
  • 🙏 4
Post #3551 5.68K
Օրերս Բագրատ արքեպիսկոպոսի հետ հարցազրույց էինք նկարահանում։ Մինչ տեխնիկան տեղադրվում էր, ինքս ինձ բռնեցի էն մտքի վրա, որ սենյակում գտնվող 5 անձինց երեքը ապօրինի ազատազրկված մարդիկ են, ովքեր դեռ սահմանափակումների տակ են։

Հետո նկարահանման ընթացքում հիշեցինք այլ քաղբանտարկյալների ու ասացինք, որ նկարահանման ու հարցազրույցի եթեր գնալու միջև ընկած երեք օրում կարող են էլի մարդիկ դառնալ քաղբանտարկյալ։

Ցավոք, չսխալվեցինք։

Երեկ ապօրինի ձերբակալել են ՀայաՔվեի առաջնորդներից Ավետիք Չալաբյանին հերթական շինծու գործով։ Անկախ քաղաքական կողմնորոշումներից՝ չպետք է թողնել, որ Հայաստանում լինեն քաղբանտարկյալներ, հատկապես հիշելով, որ Ավետիքը, Բագրատ սրբազանը և մնացած տասնյակ ու հարյուրով ձերբակալված մարդիկ պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու ու զարգացած հայկական պետություն ունենալու համար։

Աջակցություն ու ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Հ.Գ. Արդեն 1000 օր է՝ Բաքվում գերության մեջ են տասնյակ հայեր

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
  • ❤ 63
  • 👍 31
  • 💯 12
  • 😢 3
Post #3550 5.14K
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության՝ AzerTelecom-ը Հայաստանին համացանցային տարանցիկ կապ է ապահովելու։ Քանի դեռ մանրամասները չկան, չեմ ուզում վերջնական…
Ինչ վտանգներ կան մեզ համար էսօրվա Azertelecom-ի մասին հայտնի դարձած գործարքից (բացատրում է մասնագետ Ռուբեն Մուրադյանը)

Ադրբեջանը կկարողանա վերլուծել մեր ինտերնետ թրաֆիկը։ Խոսքը ոչ թե բուն բովանդակության մասին է, այլ մետատվյալների։
Բայց դա էլ բավական է, որ ֆիքսված IP ունեցող օգտատերերին (անհատ և իրավաբանական անձ) կարողանան ադրբեջանցիները նույնականացնել։
Էս պահին սա վերաբերում է Team Telecom-ից օգտվողներին, բայց բացառել, որ սա չի նվազեցնում ռիսկերը մյուսների համար։

Ավելի մանրամասն տե՛ս Ռուբենի գրառումը։

Այ սենց գնալով լիարժեք վերահսկելի ենք դառնում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Telegram Ostrich Nest Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement Yerevan, June 22, 2026. Telecom Armenia and AzerTelecom companies have signed a bilateral agreement on the reciprocal provision of internet transit, enabling the commercial…
  • 👍 22
  • ❤ 17
  • 😡 15
  • 💯 8
  • 😱 6
  • 😢 5
  • 🔥 3
  • 💔 2
  • 👎 1
Post #3549 4.61K
Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։
Ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության՝ AzerTelecom-ը Հայաստանին համացանցային տարանցիկ կապ է ապահովելու։

Քանի դեռ մանրամասները չկան, չեմ ուզում վերջնական պնդել, բայց առաջին հարցը, որ առաջանում է, հետևյալն է. ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը՝ անհրաժեշտ պահին անելով հակահայկական միջամտություններ։

Ընդհանրապես պետք է հիշել. Ադրբեջանը չունի Հայաստանի հետ հավասար գործընկերության որևէ նպատակ։ Ցանկացած գործողության հիմքում ընկած է Հայաստանի դեմ տոտալ պատերազմի տրամաբանությունը. հայկական պետությունը առավելագույնս թուլացնել ու կախման մեջ դնել։ Ուստի այս լուրին լավատեսորեն մոտենալը, մեղմ ասած, միամտություն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
  • 👍 77
  • 🤯 25
  • ❤ 22
  • 💯 17
  • 💔 6
  • 🔥 3
  • 😱 3
  • 🤬 3
Post #3548 3.73K

Forwarded from Поствойна / Հետպատերազմ

ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի դեմ ու Սև լճի գնդակահարությունը

* ՄԻԵԴ-ը ճանաչել ա Ադրբեջանի պատասխանատվությունը 4-օրյա պատերազմի ընթացքում մայոր Հայկ Թորոյանի խոշտանգումների և սպանության համար։

Ադրբեջանը խախտել ա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար հոդվածները (կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք։ Ադրբեջանը պարտավոր ա հարազատներին վճարել 90,000 եվրո․․․

* Ենթադրում եմ, որ էս որոշումը չի կարա դրական ազդեցություն չունենա նաև Սև լճի դեպքերի (հայ գերիների / զինվորների գնդակահարությունը ՀՀ տարածքում 2022 թ․):

* Նույնը կարա վերաբերի կին-զինվորականաների խոշտանգումներին Ջերմուկի հատվածում):

* Բայց ՀՀ կառավարությունը կարծում ա, որ պատերազմական հանցագործությունների մեջ մեղավորներին պատժելը «խանգարում ա խաղաղությանը»։ Ու հետ ա քաշում միջազգային հայցերը։

Ի՞նչ կա ինքնիշխանությունից, իրավազորությունից, մարդու իրավունքներից, բանակի հեղինակությունից «միջազգային ճանաչված սահմաններում»։

* N.B. N.B. Մեծ հույս ունեմ, որ գոնե անհատական հայցերի համար էս որոշումը աջակցություն կլինի․․․

@Arm_Aeternum7
  • ❤ 49
  • 👍 32
  • 💯 8
  • 🔥 1
Post #3547 4.26K

Forwarded from Vardan Voskanyan's Channel

Կյանքումս առավել նողկալի և անարժանապատիվ տեսարան, քան բանտերում բազմաթիվ հայորդիների պահող և բարոյահոգեբանական բռնության ենթարկող Բաքվի բարբարոսական վարչախմբի ներկայացուցիչ ինչ-որ Հիքմեթ Հաջիև կոչեցյալի և նրան ուղեկցողի «ժպիտներով լի զբոսանքն» էր Դիլիջանում չեմ տեսել։

Ցանկացած նվաստացում, ի վերջո, պետք է սահման ունենա։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanian
  • 😢 94
  • ❤ 50
  • 💯 44
  • 👍 40
  • 😡 7
  • 💔 2
Post #3546 4.68K
Քանի որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն արդեն սկսվել է, այս մի գրառումս կլինի ֆուտբոլային երանգներով։

Ինչպես գիտեք, Թուրքիայի ազգային հավաքականն էլ է մասնակցում առաջնությանը և առաջին խաղը Ավստրալիայի հավաքականի հետ կայանալու է վաղը։ Բայց երկու օր է՝ Թուրքիայում լայն քննարկվում են ոչ թե հավաքականի խաղային ոճը կամ էլ հաղթելու շանսերը, այլ իշխանության միջամտությունը ֆուտբոլային կյանքին։

Այդ թեժ քննարկումների առիթը ազգային հավաքականի համար պատրաստված պաշտոնական հոլովակն է (տե՛ս կից), որն ունի մի քանի պատճառ։

Նախ հոլովակը պատրաստել են իշխող կուսակցությունում, բայց ներկայացնում են ֆուտբոլի ֆեդերացիայի անունից, ինչը, փաստորեն, ոչ միայն չեզոքության խախտում է, այլև իշխող ուժի անթաքույց գովազդ։

Երկրորդ. հոլովակը կարծես Էրդողանին գովերգող հարյուրավոր նմանատիպ երգ-հոլովակներից լինի, որտեղ ազգային հավաքականը այլաբանորեն պատկերվում է որպես Էրդողանի զավակը. ավտորիտար համակարգի վառ դրսևորում է։

Վերջապես երրորդ պատճառը. հոլովակում ֆուտբոլային կադրերի կողքին և գուցե դրանցից շատ երևում են զենք, զինամթերք, կործանիչներ ու տանկեր։ Սա ցայտուն օրինակն է նրա, թե ինչպես է Թուրքիան ռազմականացվել. այնտեղ ամեն ինչ դիտվում է անվտանգային տեսանկյունից (securitization and militarization)։ Եվ ֆուտբոլը բացառություն չէ։

Ներթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը։ Նաև այսպիսի նյութերն են օգնում, մեզ՝ հետազոտողներիս, պատկերացում կազմել Թուրքիայի ժամանակակից դինամիկայի ու զարգացման հնարավոր միտումների մասին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
  • ❤ 32
  • 👍 22
  • 💯 13
Post #3545 4.04K
Պակիստանի վարչապետ Շ. Շարիֆը քիչ առաջ հայտնել է, որ ԱՄՆ և Իրանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը համաձայնեցվել է կողմերի միջև։

Եթե սա ճիշտ է, ապա լավ նորություն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
  • 👍 29
  • ❤ 18
  • 🤔 4
Post #3544 6.46K
Քանի բոլորը եկել են թելեգրամ, ասեմ, որ, բացի մեծ ալիքներից, այստեղ կան համեմատաբար վերջերս բացված հայկական հետաքրքիր, կարևոր ու լավ ալիքներ, որոնց խորհուրդ եմ տալիս հետևել։

Մեր կյանքը ու ապրումները, այդ թվում՝ քաղաքական, միակ ու անկրկնելի Նունե Մելքումյանից - @itsnunetg

Կրթաթոշակներ, խորհրդաժողովներ ու ամառային դպրոցներ խոստումնալից LevelUp-ի պրոֆեսիոնալ թիմից - @LevelUpArmenians

Հայոց ու համաշխարհային պատմություն պատմաբան Սուրեն Մանուկյանից - @unfiltered_history

Հանրային ռադիոյի արխիվը. անգին գանձարան - @armenianradioarchive

Օսմանյան կայսրություն ու արևելագիտություն՝ հետաքրքիր աչքերով - @brieflysaid

Կիբեռ-անվտանգություն և ոչ միայն մեր Ռուբեն Մուրադյանի հետ - @ostrichnest

Ադրբեջան, Կովկաս ու Իրան իրանագետ Արտյոմ Տոնոյանի յուրահատուկ մատուցմամբ - @caspian_frontiers

Մայր Աթոռի թելեգրամյան ալիքը - @MotherSee

Դեռևս այսքանը։
Բաժանորդագրվե՛ք ու օգտվե՛ք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
  • ❤ 63
  • 👍 25
  • 🔥 2
  • 🥰 2
Post #3543 3.16K
Հերթական անգամ նորմալ չեն աշխատում Facebook, Instagram ու Whatsapp ցանցերը։

Ճիշտը Թելեգրամն (Telegram) է, բաժանորդագրվե՛ք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
  • ❤ 54
Post #3542 3.52K
Դատելով իրադարձությունների տեմպից՝ պայքարի այս փուլում ամեն ինչ շատ ավելի արագ է լինելու։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
  • 👍 42
  • ❤ 15
Post #3541 4.33K
ԽԱԽՏԵԼՈՎ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում չկա ներքին քաղաքականություն։
Հայաստանի ներսում ընթացող բոլոր գործընթացները առնվազն վերջին 200 տարում բացառապես արտաքին քաղաքականության շարունակությունն են։

Դրա պատճառը աշխարհագրությունն է։ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով եղել ու մշտապես մնում է գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների կիզակետում։ Դպրոցական դասագրքերում սա բանաձևված էր «Հայաստանը կռվախնձոր էր x-ի և y-ի միջև» ոչինչ չասող նախադասությամբ, որտեղ x-ն ու y-ը փոխվում էին, բայց չէր փոխվում բուն երևույթը՝ ձևավորելով յուրատեսակ բարդույթ։

Մինչդեռ սա ունի քաղաքագիտական հստակ բացատրություն։ Անկախ Հայաստանի ներսում կատարվողից կա ավելի լայն՝ գլոբալ իրականություն, որը ազդում, եթե կուզեք՝ կանխորոշում է դեպքերի տրամաբանությունը Հայաստանի ներսում։ Հայկական պետության ու հայ ժողովրդի համար այդ գործընթացներն են թելադրում թե՛ պետական ընթացքը, և թե՛ հասարակական կյանքը։ Լավ է, թե վատ, բայց մենք չունենք ճոխություն ուղղակի, զրոյից ու «ստերիլ պայմաններում» պետություն ու հասարակություն կառուցելու։ Արտաքին միջավայրը թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանի ներսում լինեն խիստ տարաձայնություններ՝ աջեր ու ձախեր, պահպանողականներ կամ լիբերալներ, կանաչներ ու կոմունիստներ։ Դա անթույլատրելի շքեղություն է։ Այս տարածքում պետությունը պարտադիր պետք է լինի պատրաստ արտաքին գործընթացների կիզակետում լինելու։ Հետևաբար՝ այն պետք է լինի գերռազմականացված, արագ մոբիլիզացվող ու զարգացած Սպարտա։ Դրա պատճառը ընդամենը մեկ փոփոխական է, որը վճռում է ամեն բան։

***
Վերջին 150 տարում Հայաստանի արտաքին գլխավոր մարտահրավերը մեկն է, չի փոխվել. Հայաստանի արևելքում ու արևմուտքում կան երկու թյուրքական պետություններ՝ Թուրքիա և Ադրբեջան, որոնք ունեն նպատակ արանքից հանելու հայկական գործոնը՝ միավորվելու ու սեփական ազդեցության գոտին ընդլայնելու համար։ Ինչպես իրենք են ասում՝ «հայկական անիծյալ սեպը» հանելը իրենց պետությունների կենսունակությունն ապահովելու գլխավոր միջոցն է։ Նորից՝ ոչ թե որովհետև իրենք ի ծնե հայատյաց են, այլ որովհետև քաղաքական տեսանկյունից հայկական քաղաքական նախագիծը իր դիրքով խանգարում է թյուրքական քաղաքական նախագծին։ Սա քմահաճույք չէ, նախասիրություն կամ առանձին քաղաքական գործչի գաղափար։ Սա թյուրքական քաղաքական մտքի հիմնասյուներից է՝ Էնվերից մինչև Էրդողան։

Այս մարտահրավերը կա, և դա պետք է լինի հայկական ցանկացած ուժի՝ քաղաքական գործչից մինչև կուսակցություն, ՀԿ-ից մինչև պետական ինստիտուտ, ցանկացած գործողության հաշվարկի հիմքում։ Նորից. սա լավ չէ, կամ վատ է, սա իրականություն է։ Կարելի է ունենալ տարաձայնություններ թոշակի, գյուղատնտեսական վարկի կամ որև այլ նմանատիպ հարցում, բայց ցանկացած քաղաքական ծրագրի առաջին չափանիշը (benchmark) թյուրքական վտանգն է։ Ինչ էլ արվի, ինչ էլ գծվի, հիմքում պիտի ընկած լինի հետևյալ հարցը. ո՞նց է սա օգնում/խանգարում չեզոքացնել թյուրքական օբյեկտիվ սպառնալիքը։

***
Սա մի իրականություն է, որից ամեն գնով խուսափում են ոչ միայն քաղաքացիների մի մասը, այլև հենց ազգային դաշտի ուժերը։ Մինչդեռ այդ մոտեցումը թույլ չի տալիս ոչ միայն ժամանակին տեսնել իրական մարտահրավերն ու կանխատեսել զարգացումները, այլև դրանց արդյունավետ դիմակայել։

Հիմա գանք ընտրություններին. ազգային ուժերը պարտավոր են հաշվի առնել թյուրքական վտանգը ու ոչ մի դեպքում չթերագնահատեն այն։ Իրենց ծրագրերում (ոչ թե նախընտրական քարոզչության մեջ), այլ իրական քաղաքական ծրագրերում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Թուրքիան ու Ադրբեջանը այս պահին ունեն Հայաստանի վրա ազդեցություն տարածելու հստակ գործիքներ։ Հետևաբար, եթե կա իրենց կողմից Սահմանադրություն փոխելու ակնհայտ պահանջ ու դա հնարավոր չէ հասնել հայ ժողովրդին համոզելով (փորձել են ու փորձում են, բայց չեն հաջողել), ապա չկա հնարավորություն ապավինելու արդար ու թափանցիկ ընտրությունների։ Ուղղակի չկա։

Հետևաբար նաև. չի կարելի մտածել, որ մենք ապրում ենք Լիխտենշտեյնում ու մեզ մոտ արդար ընտրություններ են լինելու։ Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տալու, քանի ունեն Հայաստանում ազդեցություն։ Հետևաբար չի կարելի գնալ առաջ առանց այլընտրանքային ծրագրերի (այսպես կոչված «պլան Բ»)։ Պարզապես չի կարելի։

Հիմա էլ ուշ չէ այդ մասին մտածել ու վերակազմակերպել ազգային պայքարը։ Թյուրքական վտանգն իրական է և կողմնորոշիչ, ազգային ուժերի գործողությունները, եթե կուզեք, կենսակերպը պետք է բխեն սրանից և ոչ մի դեպքում հակառակը՝ հիշելով, որ չկա ներքին քաղաքական կյանք, կա արտաքինի շարունակություն։
  • ❤ 54
  • 💯 23
  • 👍 22
  • 🔥 5
Post #3540 3.48K

Forwarded from Vardan Voskanyan's Channel

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց ամերիկյան ռազմական ուղղաթիռի հետ կապված միջադեպից հետո։

ԱՄՆ-ի ԶՈւ-երը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցի տարածքում իրանական ՀՕՊ համակարգերին։

Պաշտոնական Վաշինգտոնը հարձակումը անվանել է «նախազգուշական» և հույս հայտնել, որ դա չի խանգարի բանակցություններին։

Իրանի ռազմական պատասխանը եղել է շատ արագ։ ԻՀՊԿ-ն ԱԹՍ-ներով և հրթիռային հարձակում է իրականացրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմակայանների վրա՝ ներառյալ Բահրեյնում տեղակայված ամերիկյան նավատորմի շտաբը։

Իրանական կողմը տարածել է նաև Իրանի վրա գիշերային հարձակման ընթացքում 30 միլիոն դոլար արժողությամբ MQ-9 Reaper ամերիկյան ԱԹՍ-ի խոցման կադրեր։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanian
  • 👍 33
  • ❤ 10
  • 🥰 2
  • 🤔 1
Older posts →

About this channel

How can I read @varuzhandragoman without a Telegram account?
TGViewer shows the public web preview Telegram publishes for Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman: recent posts, photos, videos and the subscriber count, with no app, login or account.
How many subscribers does Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman have?
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman (@varuzhandragoman) has 9.77K subscribers on Telegram, refreshed roughly every 30 minutes.
Does Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman know I viewed it here?
No. Public channel previews carry no viewer identity, and TGViewer has no accounts or tracking of what you look up.
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →