TGViewer
Channel Public Channel
Ազգային ճակատ

Ազգային ճակատ

@armnationalfront

Ազգային ճակատի տեղեկատվական հարթակ 🇦🇲
Subscribers
11.2K
Photos
9.3K
Videos
4.8K
Links
1.4K
Recent Posts 16 shown
Post #16253 235
⚡️«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատրյանը Ազգային ժողովում հյուրընկալել են «Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարանի» (IODA) անկախ փաստահավաք առաքելության անդամների ներկայացուցիչներին

🔷Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում քաղաքական հետապնդումների, մարդու իրավունքների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների հետևողական քայքայման վերաբերյալ կոնկրետ փաստեր։

🔷Առանձին անդրադարձ է կատարվել կալանքի՝ որպես խափանման միջոցի չարաշահմանը և այն քաղաքական հակառակորդների նկատմամբ որպես պատժի գործիք կիրառելու դեպքերին։

@armnationalfront
Post #16252 366
⚡️ԵԽԽՎ գնահատականը շատ խիստ էր

🔷Հստակ ուղերձ ուներ՝ երրորդ խմբակցությունը չի հայտնվել խորհրդարանում։

🔷Ցավալին այն է, որ այսպես կոչված ֆրեյմինգն այն էր, որ դա այսպես կոչված պրոռոուսական կամ պրոեվրոպական ուժերի մեջ ընտրություն էր, որն այդպես չէ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար
Արթուր Խաչատրյան

@armnationalfront
Post #16251 375
⚡️Ռեֆորմիստների կուսակցությունը կմասնակցի Մարտունի համայմքում առաջիկա ՏԻՄ ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ` Մեր համայնքը դաշինքով

🔷Ցուցակը գլխավորելու է ՀՀԿ-ից Արամ Կարապետյանը:

@armnationalfront
  • ❤ 3
  • 👍 2
  • 😁 2
Post #16247 410
⚡️Տրանսպորտի վիճակը՝ փաստագրված նկարներով, այսօր առավոտյան 7:45–8:10 Ծիծեռնակաբերդի խճուղում. Լիլիթ Թումանյան

🔷«Երբ պետությունը չի կարողանում հոգալ քաղաքացու տարրական կարիքը՝ առավոտյան աշխատանքի կամ ուսման գնալը նորմալ պայմաններում, դրա հետևանքները միայն խցանված կանգառները, գերբեռնված ավտոբուսներն ու դռների արանքում մնացած պայուսակները չեն։

🔷Սա նաև այն մասին է, թե ինչպիսի պետություն ենք մենք կառուցում։

🔷Տրանսպորտը պարզապես ավտոբուսների քանակի կամ երթուղիների հարց չէ։

🔷Դա քաղաքում ապրելու որակի, քաղաքացու արժանապատվության և, ի վերջո, պետության ապագայի հարց է»։

@armnationalfront
Post #16246 442
⚡️CSI-ը կոչ է անում ՀՀ կառավարությանը՝ հետ վերցնել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու իր ծրագրից և հարգել ՀԱՍԵ ինքնավարությունը

🔷«Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպությունն ուսումնասիրել է զեկույցը և մերժում է այն՝ ամբողջությամբ։

🔷Դրա հեղինակները, կիրառված մոտեցումները և հետապնդած նպատակները հիմնովին վարկաբեկում են զեկույցի եզրակացությունները։ Ավելին, զեկույցն ուղղակի հարված է Եկեղեցու ինքնավարության դարավոր սկզբունքին, որը երաշխավորված է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային իրավունքով:

@armnationalfront
  • 👍 3
Post #16245 503
⚡️Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենի կալանքը երկարաձգվեց

@armnationalfront
Post #16244 1.74K
⚡️Սերբ դարպասապահ Օգնեն Չանչարևիչը աջակցություն էր հայտնում Արցախցին, իսկ Հայաստանը ներկայացնող «յան» ազգանունով պաշտոնյան այդ օրերին Պրահայում ճանաչում էր Արցախը՝ Ադրբեջանի կազմում. Գևորգ Բարսեղյան

🔷«Մի պահ ինձ թվաց, թե Արայիկ Հարությունյանը հեռուստացույցով լրիվ այլ խաղ է դիտել, իսկ ես՝ մարզադաշտում, այլ խաղ։

🔷Որովհետև մեր թիմը իրոք պատվով խաղաց։

🔷Ընդհանուր առմամբ, թիմի խաղակցվածությունը, մարզավիճակը ընդհուպ մոտ է 2010-ականների լեգենդար թիմին։

🔷Բազմաթիվ դրվագներում մրցավարի անարդար որոշումները ազդեցին խաղի ելքի վրա։

🔷Դարպասապահ Օգնեն Չանչարևիչը ընդհանուր առմամբ լավ խաղ անց կացրեց, առաջին երկու գոլում իր մեղավորությունը շատ վիճելի է։ Երրորդ գոլի ժամանակ, այո նա մեղավոր էր։

🔷Սակայն ինձ մոտ հարց առաջացավ, թե ինչու՞ է մեկ սխալի համար բարձրաստիճան պաշտոնյան հարկ համարել cancel culture-ի ոճով կտրուկ մեղադրանք հնչեցրել Հայաստանի հավաքականի սերբ դարպասապահի հասցեին։

🔷 Հետո հիշեցի 2023-ի այս դրվագը, երբ սերբ դարպասապահը աջակցություն էր հայտնում շրջափակման մեջ գտնվող արցախցի մեր հայրենակիցներին, իսկ Հայաստանը ներկայացնող «յան» ազգանունով պաշտոնյան այդ օրերին մեկնել էր Պրահա, որպեսզի ամենաբարձր մակարդակով ճանաչեր Արցախը՝ Ադրբեջանի կազմում»։

@armnationalfront
  • ❤ 11
  • 👍 3
Post #16243 653
⚡️Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցը

@armnationalfront
  • 👏 7
  • ❤ 1
  • 🤬 1
Post #16242 1.05K
⚡️«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասին. «Ազատություն»

🔷Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին, «Ազատությանը» պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը:

🔷Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, թաղապետարանի գործակարգավարական նիստի օրը: Սաշա Կատվալյանը երեք ամիս էլ չկա, որ նշանակվել է, բայց ՔՊ-ական պաշտոնյայի վարքի ու քայլերի մասին թաղապետարանի պաշտոնյաներից երկրորդ ահազանգն է ստանում «Ազատությունը»:

🔷Ընդ որում՝ սա Լիանա Դավթյանի հետ առաջին հանդիպումն է եղել, միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ աշխատանքի վերաբերյալ վերադասի դիտողություններին Դավթյանը արձագանքել է, փորձել է բացատրություններ տալ: Հետո, ըստ նրա, ՔՊ-ականը բորբոքվել է:

ԱՄԲՈՂՋԱԿԱՆԸ՝ ԱՅՍՏԵՂ

@armnationalfront
  • 🤯 8
  • ❤ 2
Post #16241 1.06K
⚡️44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառն են բարձրացրել ՖԱՖ-ի անդամները Հայաստան-Մոնտենեգրո խաղի ընդմիջման ժամանակ

@armnationalfront
  • ❤ 47
  • 👏 8
Post #16240 1.04K
⚡️2018-ից առ այսօր առաջին անգամ Եվրոպան հակառակ պատկեր արձանագրեց

🔷«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը նշել է, որ ԵԽԽՎ զեկույցում արձանագրվել են հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական և ընտրական գործընթացների վերաբերյալ մի շարք խախտումներ։ Նրա խոսքով՝ զեկույցում տեղ գտած գնահատականները համընկնում են ընդդիմության կողմից բարձրացված խնդիրների հետ։

@armnationalfront
  • ❤ 11
Post #16239 967
⚡️«Այս երկակի ստանդարտները մտահոգիչ են». Լևոն Քոչարյանը՝ ԵԽԽՎ ընտրությունների արդյունքների վերաբերյալ զեկույցի մասին

🔷«Շատ հետաքրքիր դրույթներ կային, մասնավորապես «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու թեման հստակ նշված էր այս զեկույցի մեջ, ինչպես նաև ոչ արդար պայմանները, իշխանությունների կողմից մինչև ընտրությունները ադմինիստրատիվ ռեսուրսների կիրառումը, քաղաքական հետապնդումները, քաղաքական ենթատեքստ ունեցող ձերբակալությունները։ Այս մասին մենք շատ ենք խոսել։

🔷Չնայած նրան, որ բազմաթիվ խախտումներ արձանագրված էին զեկույցում, միևնույն է ընտրությունների ելքը գնահատել են դրական, ինչը մեղմ ասած մի քիչ անհասկանալի է, բայց ինչպես գիտեք, այսօր այս գլոբալ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության արդյունքում նաև տուժում է մեծ հաշվով նաև ժողովրդավարությունը, ժողովրդավարական սկզբունքները, որովհետև այստեղ կախված նրանից, թե տվյալ իշխանությունը ինչքանով է համահունչ նույն Եվրոպայի հռչակած քաղաքական նպատակներին, ու դրանով պայմանավորված են նաև տրվում գնահատականները»։

@armnationalfront
  • 👍 10
  • ❤ 1
Post #16238 906
⚡️Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին

🔷 Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց խորհրդաժողովի աշխատանքները՝ անդրադառնալով Հայ դատի կառույցների գործունեության առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։

@armnationalfront
  • ❤ 17
Post #16236 1.07K
⚡️Կրակոցներ Երևանում՝ Հրազդանի կիրճում հայտնի «Ամառ» ռեստորանային համալիրի մոտ․ ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում կասկածյալները, որոնցից մեկը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի եղբոր տղան է, չհասցրեցին ճողոպրել

🔷Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

🔷Ֆոտոլրագրողի տեղեկություններով բերման են ենթարկվել Երևանի բնակիչ 22-ամյա Յուրիկ Բադալյանը և Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Արսենյանը։

🔷Շամշյանը հայտնում է, որ բերման ենթարկվածներից Ա. Արսենյանը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի եղբոր տղան է։

@armnationalfront
Post #16235 937
⚡️Հ1-ի երեկվա խայտառակությունը ուներ միայն մեկ նպատակ, ստուգել ինչքան է բթացել հասարակության զգացումը այս թեմային. Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյան

🔷Արժի՞ արդյոք ապրիլի 24-ին սալյուտ խփել հրապարակում, թե «տխմար» հասարակությունը դեռ պատրաստ չի թուրքերին աղ ու հացով դիմավորելու:

🔷Դա էին ստուգում:

@armnationalfront
  • ❤ 13
  • 👍 7
  • 😢 3
Post #16234 887
⚡️Եվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար
Նարեկ Կարապետյան

@armnationalfront
  • ❤ 16
  • 🤬 1
Older posts →

About this channel

How can I read @armnationalfront without a Telegram account?
TGViewer shows the public web preview Telegram publishes for Ազգային ճակատ: recent posts, photos, videos and the subscriber count, with no app, login or account.
How many subscribers does Ազգային ճակատ have?
Ազգային ճակատ (@armnationalfront) has 11.2K subscribers on Telegram, refreshed roughly every 30 minutes.
Does Ազգային ճակատ know I viewed it here?
No. Public channel previews carry no viewer identity, and TGViewer has no accounts or tracking of what you look up.
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →