TGViewer
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman @varuzhandragoman · 9.75K subscribers
Post #3561 3.63K
Այսօր քչերն են հիշում, որ 2020 և 2023 թվականներից առաջ մեր հանրության մեջ հետևողականորեն քարոզվում էր «Ղարաբաղը տանք, պրծնենք ու հանգիստ ապրենք» սարսափելի ապազգային թեզը։ Ցավոք, դրան հավատացողներ շատ կային, այդ թվում՝ հանրության մտածող հատվածում։

Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 19-ին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը, հայկական բանակը և մտածող հատվածի մի զգալի մասը այս կործանարար թեզը իրականություն դարձրին՝ փաստացի համաձայնելով Արցախի լիարժեք օկուպացիային Ադրբեջանի կողմից։ Բառացի նստեցին ու լուռ նայեցին, թե ոնց է դա տեղի ունենում։

«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք նույնիսկ երեք տարի առաջ դեռ անհավանական էին թվում.

◾ Սյունիքի ու ՀՀ այլ մարզերի հանդեպ ադրբեջանական բացահայտ ագրեսիա, որի արդյունքում արդեն իսկ գրավված է ավելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածք ՀՀ ինքնիշխան տարածքում,

◾ ՀՀ շարունակվող շրջափակում,

◾ ՀՀ ներսում ադրբեջանական նոր անկլավների ստեղծում (Տավուշի ու Արարատի մարզեում),

◾ ՀՀ-ով անցնող թյուրքական միջանցք (փաթեթավորված TRIPP անվամբ),

◾ ՀՀ-ում ադրբեջանցիների համայնքներ ստեղծելու վտանգ,

◾ և այդպես շարունակ։

Սրանք ոչ միայն նոր կորուստների նախանշաններն են, այլև քայքայվող պետականության, հասարակական համերաշխության սպառման ու ազգային արժեքների վախճանի։ Սրանք Արցախից հրաժարվելու գինն ու արդյուն են։

Մենք այստեղ՝ մեր հայրենիքում հանգիստ ապրելու ենք միայն այն ժամանակ, երբ նորից կկարողանանք սահմանել համազգային նպատակներ՝ Արցախի պես։ Ինչքան էլ որ գրածս թվա ոչ ռացիոնալ, սա միակ ռացիոնալ բանն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
  • 👍 81
  • ❤ 48
  • 💔 15
  • 💯 7
  • 🔥 2
  • 🫡 1
More from @varuzhandragoman
  1. Oct 2, 2026Վերջին տարիներին մենք տեսել ենք տարբեր դեպքեր, երբ հայ հայտնի քաղաքական ու հանրային գործիչ…
  2. Oct 2, 2026Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ. ◾ պետություն չի կարողան…
  3. Sep 30, 2026Ամերիկյան զորքերը օրերս վերջնականապես լքում են Իրաքի տարածքը, որտեղ հայտնվել էին 2003 թ. ն…
  4. Sep 28, 2026Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել։ 2026 թ. սեպտեմբերի 27-ին ամեն ինչ ա…
  5. Sep 18, 2026Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպված «…
  6. Sep 2, 2026Ու հիմա, ամեն րոպե մեր կողքը կատարվող էս անմարդկային, տգեղ, ապազգային ամեն ինչը կա, որովհե…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →