TGViewer
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman @varuzhandragoman · 9.75K subscribers
Post #3564 1.53K
Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ.

◾ պետություն չի կարողանում պահպանել իր սահմանների անձեռնմխելիությունը,

◾պետությունը չի կարողանում չեզոքացնել զինված թշնամու անարգել տեղաշարժը երկրի ներսում,

◾պետությունը ռիսկ չի անում պատժել զինված թշնամուն, ով փորձել է սպանել (բայց հրաշքով միայն վիրավորել է) պետության քաղաքացիներին,

◾պետությունը «ադրբեջանցիների հետ խաղաղություն է» թեզը չխախտելու համար այդ մասին չի տեղեկացնում սեփական քաղաքացիներին,

◾պետությունը «բարի կամքի դրսևորում» ստի ներքո հանձնում է թշնամուն՝ առանց դրա դիմաց որևէ բան ստանալու, երբ սեփական տասնյակ քաղաքացիների թշնամու բանտերում են,

◾պետությունը սահմանների ճեղքումը, երկրի տարածքի նվաճումը չի դարձնում իր գլխավոր մտահոգության թեման՝ փոխարենը թիրախավորելով սեփական քաղաքացիներին, ովքեր անհաշտ են այս ամենի հետ,

◾պետությունը նույնիսկ ռիսկ չի անում որևէ կոշտ հայտարարություն անել։

Այս բոլոր դեպքերում չկա այլևս ինքնիշխան պետություն։ Ցավոք, երեկ Սյունիքում եղածը այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց. չկա այլևս հայկական ազգային պետություն։

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները։
Ու մտնելու է բոլորի տները։ Եվ ձեզ հայկական պետության անունից հանդես եկողները չեն պաշտպանելու։
Չխաբվե՛ք քարոզին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
  • ❤ 59
  • 💯 29
  • 👍 22
More from @varuzhandragoman
  1. Oct 2, 2026Վերջին տարիներին մենք տեսել ենք տարբեր դեպքեր, երբ հայ հայտնի քաղաքական ու հանրային գործիչ…
  2. Sep 30, 2026Ամերիկյան զորքերը օրերս վերջնականապես լքում են Իրաքի տարածքը, որտեղ հայտնվել էին 2003 թ. ն…
  3. Sep 28, 2026Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել։ 2026 թ. սեպտեմբերի 27-ին ամեն ինչ ա…
  4. Sep 19, 2026Այսօր քչերն են հիշում, որ 2020 և 2023 թվականներից առաջ մեր հանրության մեջ հետևողականորեն ք…
  5. Sep 18, 2026Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպված «…
  6. Sep 2, 2026Ու հիմա, ամեն րոպե մեր կողքը կատարվող էս անմարդկային, տգեղ, ապազգային ամեն ինչը կա, որովհե…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →