Վերջին տարիներին մենք տեսել ենք տարբեր դեպքեր, երբ հայ հայտնի քաղաքական ու հանրային գործիչներին, որոնք որևէ դիմադրություն ցույց չեն տալիս, ցուցադրական կոպտությամբ ու դաժանությամբ կալանավորում են` չապացուցված հանցանքների համար:
Հիշում ես այս դրվագներն ու նայում, թե ոնց են հիմա վերաբերվում իրական հանցագործներին:
Հայաստանի Հանրապետության սահմանը խախտել է թշնամու զինված զինծառայողը: Հարձակվել է հայ ընտանիքի վրա, սպանության փորձ է արել, վիրավորում հասցրել մորն ու երեխաներին: Նույնիսկ իրավաբան չլինելով` ակնհայտ է, որ մի քանի ծանր հանցագործության հետ գործ ունենք:
Սակայն հերիք չի, որ չկա անհրաժեշտ դատապարտումը էն բոլորից, ովքեր ամեն օր խոսում են «ինքնիշխանությունից», այլև չկա նաև էն խստությունը, որը պետք է լիներ մեր պետության սահմանները խախտողների հանդեպ:
Չկա ու չի լինի:
Ու սա կանաչ լույս է Ադրբեջանի համար:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Post #3565
1.12K
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ. ◾ պետություն չի կարողանում պահպանել իր սահմանների անձեռնմխելիությունը, ◾պետությունը չի կարողանում չեզոքացնել զինված թշնամու անարգել տեղաշարժը երկրի ներսում, ◾պետությունը ռիսկ չի անում պատժել…
- 👍 28
- 💯 21
- ❤ 9