TGViewer
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman @varuzhandragoman · 9.77K subscribers
Post #3549 4.63K
Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։
Ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության՝ AzerTelecom-ը Հայաստանին համացանցային տարանցիկ կապ է ապահովելու։

Քանի դեռ մանրամասները չկան, չեմ ուզում վերջնական պնդել, բայց առաջին հարցը, որ առաջանում է, հետևյալն է. ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը՝ անհրաժեշտ պահին անելով հակահայկական միջամտություններ։

Ընդհանրապես պետք է հիշել. Ադրբեջանը չունի Հայաստանի հետ հավասար գործընկերության որևէ նպատակ։ Ցանկացած գործողության հիմքում ընկած է Հայաստանի դեմ տոտալ պատերազմի տրամաբանությունը. հայկական պետությունը առավելագույնս թուլացնել ու կախման մեջ դնել։ Ուստի այս լուրին լավատեսորեն մոտենալը, մեղմ ասած, միամտություն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
  • 👍 77
  • 🤯 25
  • ❤ 22
  • 💯 17
  • 💔 6
  • 🔥 3
  • 😱 3
  • 🤬 3
More from @varuzhandragoman
  1. Sep 30, 2026Ամերիկյան զորքերը օրերս վերջնականապես լքում են Իրաքի տարածքը, որտեղ հայտնվել էին 2003 թ. ն…
  2. Sep 28, 2026Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել։ 2026 թ. սեպտեմբերի 27-ին ամեն ինչ ա…
  3. Sep 19, 2026Այսօր քչերն են հիշում, որ 2020 և 2023 թվականներից առաջ մեր հանրության մեջ հետևողականորեն ք…
  4. Sep 18, 2026Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպված «…
  5. Sep 2, 2026Ու հիմա, ամեն րոպե մեր կողքը կատարվող էս անմարդկային, տգեղ, ապազգային ամեն ինչը կա, որովհե…
  6. Aug 8, 2026Այս տարվա փետրվար-մարտին, երբ ԱՄՆ և Իսրայելը համատեղ ուժերով հարձակվեցին մեր հարևան Իրանի…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →