Ես Սուրեն Մանուկյանն եմ՝ պատմաբան։ Ամեն շաբաթ իմ փոդքասթի հյուրի հետ զրուցում ենք պատմության մասին։
International Center for Armenian Genocide Studies - @ICAGS
https://taplink.cc/unfiltered.history
Post #325
174

📻 Պատմության մեջ եղել եմ դեպքեր, երբ լրատվամիջոցի դերը կործանարար է եղել։ 1994թ. Ռուանդայի ցեղասպանության ժամանակ։
🎙 Սովորական ռադիոկայանը՝ «Հազար բլուրների ազատ ռադիո և հեռուստատեսությունը» (RTLM) վերածվեց զանգվածային ոչնչացման զենքի 1993թ. հիմնադրված այս ռադիոն սկզբում մեծ ժողովրդականություն էր վայելում երիտասարդության շրջանում. հեռարձակում էր արևմտյան ու աֆրիկյան փոփ երաժշտություն և ուներ շատ խարիզմատիկ հաղորդավարներ: Սակայն այդ գրավիչ շղարշի տակ թաքնված էր ծայրահեղական հութուների քարոզչությունը՝ ուղղված տուտսի փոքրամասնության դեմ:
⚠️ Ռադիոն կիրառում էր հոգեբանական ահաբեկչության դասական մեթոդը. տուտսիներին բացահայտորեն անվանում էին «ուտիճներ» և «օձեր»:
Երբ 1994թ. ապրիլին սկսվեցին կոտորածները, RTLM-ը դուրս եկավ լոկ ատելություն քարոզելու շրջանակներից՝ դառնալով սպանությունները համակարգող գործիք: Հաղորդավարներն ուղիղ եթերում կարդում էին տուտսիների անուններ, հայտնում նրանց թաքստոցների հասցեները և ուրախությամբ կոչ անում հութու զինյալներին «մաքրել թաղամասերը» կամ «կտրել բարձրահասակ ծառերը» (նկատի ունենալով բարձրահասակ տուտսիներին): «Սպանե՛ք նրանց բոլորին, այլապես նրանք կսպանեն ձեզ»,– ամեն օր հնչում էր եթերից:
🩸 Ընդամենը 100 օրում սպանվեց ավելի քան 800,000 մարդ։ Հետազոտությունները հետագայում ապացուցեցին, որ բռնությունների աճը և դաժանությունը ուղիղ համեմատական էին RTLM-ի ռադիոազդանշանի հասանելիության գոտիներին։ Այն գյուղերում, որտեղ ռադիոն լավ էր բռնում, սպանություններն անհամեմատ ավելի շատ էին:
⚖️ Ռուանդայի գործով միջազգային քրեական տրիբունալը (ICTR) տարիներ անց պատմական վճիռ կայացրեց այսպես կոչված «Մեդիայի գործով»: Ռադիոյի ղեկավարներն ու հայտնի հաղորդավարները (ինչպես օրինակ՝ Վալերի Բեմերիկին և Ֆերդինանդ Նահիմանան) դատապարտվեցին ցեղասպանություն հրահրելու և մարդկության դեմ հանցագործությունների համար: Սա Նյուրնբերգյան դատավարությունից հետո առաջին դեպքն էր, երբ լրատվամիջոցի ներկայացուցիչները միջազգային դատարանի կողմից մեղավոր ճանաչվեցին ցեղասպանությանն աջակցելու մեջ:
Մաքուր Պատմություն📖

- 👍 12
- ❤ 2