TGViewer
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman @varuzhandragoman · 9.77K subscribers
Post #3553 4.12K
Հայաստանում և հատկապես տեղի քաղաքական կյանքում արձակուրդային անդորր է։ Այս պահին ամենից քաղաքական հարցը ԱԺ բացումն է (որը, խոշոր հաշվով, ներկայիս միտումների ու գործելաոճի պահպանման դեպքում էական ազդեցություն չի ունենալու խորհրդարանի շենքից դուրս գտնվող գործընթացների վրա)։

Մինչդեռ քաղաքական արձակուրդը բացառապես Հայաստանում է։ Իսկ մեր երկրի շուրջը աննախադեպ արագությամբ ընթանում են կարևորագույն գործընթացներ, այդ թվում՝ մեր վրա ազդող։

Ահավասիկ երեք լուր, որոնք մնացել են «մանդատակռվի» ստվերում.

📌 ԱՄՆ ու Իրանի միջև վերսկսված պատերազմը (իսկ արդյո՞ք այն երբևէ դադարել էր) մտնում է մի նոր փուլ, որտեղ կողմերը իրենք իրենց թողել են բացառապես մեկ գործիքով՝ իրավիճակի շարունակական սրում։ Միայն մեկ թիվը բավարար է պատկերացնելու լարվածության ծավալները. այս պահին ԱՄՆ կողմից պատերազմի մեջ ուղիղ և անուղղակի արդեն ներգրավված է ավելի քան 50 հազար մարդ։ Ու սա, կարծես թե, միայն սկիզբն է։

📌 Ալիևը հետևողական աշխատում է ԵՄ հետ՝ մեծացնելու Ադրբեջանի կշիռը։ Ավելին՝ նա իրեն դիրքավորում է որպես տարածաշրջանային միջնորդ (վերջին լուրը Ռուսաստանի ու Գերմանիայի ներկայացուցիչների՝ Բաքվում հանդիպման մասին շատ խոսուն է)։ Այս հանգամանքը կարդալիս մտքում պետք է ունենալ հետևյալ բանաձևը՝ ուժեղ Ադրբեջան = ավելի մեծ ճնշում Հայաստանի վրա բոլոր հարցերում՝ միջանցքից մինչև Հայաստանի բանակի կրճատում։

📌 Թուրքիայում տեղի է ունեցել ՆԱՏՕ գագաթնաժողովը, որում ամրապնդվել են երկու կողմերի հարաբերությունները։ Թուրքիան, ինչպես Սառը պատերազմի տարիներին, այժմ հավաքական Արևմուտքի կողմից դիտարկվում է որպես կարևորագույն պաշտպանական գոտի, որին պետք է օգնել և հանդուրժել «քմահաճույքները»։

Սա ընդամենը փոքր քաղվածք է լրահոսից։
Բայց դա էլ բավական է հասկանալու համար, որ մեր շուրջ ընթացող քաղաքական գործընթացները ավելին են, քան մանդատները։
Միայն այդ մեծ պրիզմայով է պետք նայել ու վերլուծել Հայաստանի ներքին կյանքը։ Հետևաբար նաև պատրաստվել դրանց դիմակայմանը հանուն զարգացող ու անվտանգ պետության։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
DW Алиев косвенно подтвердил контакты политиков ФРГ и РФ в Баку Президент Азербайджана Алиев сообщил, что погранслужба страны зафиксировала одновременное пребывание в Баку известных немецких и российских политиков. Канцлер ФРГ Мерц заявил, что ничего не знает об этой встрече.
  • 👍 29
  • ❤ 14
  • 🔥 3
  • 🥰 1
  • 😱 1
  • 😢 1
More from @varuzhandragoman
  1. Sep 28, 2026Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել։ 2026 թ. սեպտեմբերի 27-ին ամեն ինչ ա…
  2. Sep 19, 2026Այսօր քչերն են հիշում, որ 2020 և 2023 թվականներից առաջ մեր հանրության մեջ հետևողականորեն ք…
  3. Sep 18, 2026Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպված «…
  4. Sep 2, 2026Ու հիմա, ամեն րոպե մեր կողքը կատարվող էս անմարդկային, տգեղ, ապազգային ամեն ինչը կա, որովհե…
  5. Aug 8, 2026Այս տարվա փետրվար-մարտին, երբ ԱՄՆ և Իսրայելը համատեղ ուժերով հարձակվեցին մեր հարևան Իրանի…
  6. Aug 7, 2026Այսօր դատարանի բակում, ուր հավաքվել էինք ի աջակցություն Վեհափառ Հայրապետի և Հայ առաքելական…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →