TGViewer
Channel Public Channel
Նունե Մելքումյան

Նունե Մելքումյան

@itsnunetg

Ինստագրամ` itsnune
Subscribers
649
Photos
1
Videos
4
Links
5
Recent Posts 14 shown
Post #15 1.16K
Երեխեքով ինչ-որ տեղ գնալու մեջ ամենաջախջախողը մինչև տանից դուրս գալն ընկած ժամանակն է 🤕
  • 🤣 40
  • 😁 15
  • 😭 7
  • 😢 2
Post #14 1.06K

Forwarded from Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Քանի բոլորը եկել են թելեգրամ, ասեմ, որ, բացի մեծ ալիքներից, այստեղ կան համեմատաբար վերջերս բացված հայկական հետաքրքիր, կարևոր ու լավ ալիքներ, որոնց խորհուրդ եմ տալիս հետևել։

Մեր կյանքը ու ապրումները, այդ թվում՝ քաղաքական, միակ ու անկրկնելի Նունե Մելքումյանից - @itsnunetg

Կրթաթոշակներ, խորհրդաժողովներ ու ամառային դպրոցներ խոստումնալից LevelUp-ի պրոֆեսիոնալ թիմից - @LevelUpArmenians

Հայոց ու համաշխարհային պատմություն պատմաբան Սուրեն Մանուկյանից - @unfiltered_history

Հանրային ռադիոյի արխիվը. անգին գանձարան - @armenianradioarchive

Օսմանյան կայսրություն ու արևելագիտություն՝ հետաքրքիր աչքերով - @brieflysaid

Կիբեռ-անվտանգություն և ոչ միայն մեր Ռուբեն Մուրադյանի հետ - @ostrichnest

Ադրբեջան, Կովկաս ու Իրան իրանագետ Արտյոմ Տոնոյանի յուրահատուկ մատուցմամբ - @caspian_frontiers

Մայր Աթոռի թելեգրամյան ալիքը - @MotherSee

Դեռևս այսքանը։
Բաժանորդագրվե՛ք ու օգտվե՛ք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
  • ❤‍🔥 11
  • 🥰 4
  • 👎 1
  • 🆒 1
Post #12 1.11K
Արդեն մի հոգի անսաբսքրայբ եղավ 🙄 Ինչ ասեմ, ես կամ սպամ եմ անում, կամ չկամ:
  • 😁 6
  • ❤‍🔥 4
  • 🤨 1
Post #11 1.08K
Իմ երկար ու տանջալից կարիերայում մի օր չեղավ սենց մեյլերը անջատվեն` ուրախանանք 😀
  • 😁 7
  • 🤣 4
  • 🥴 1
Post #10 1.02K
Այս կապակցությամբ ժամանակավոր բացում եմ մեկնաբանությունները 😀 Գոնե էսպես:
  • 😁 9
  • 😍 1
Post #9 1K
Ճիշտ էին էլի ասում (Վարուժան, դու ճիշտ էիր), որ պետք է տելեգրամ ալիք ունենալ 😀 Ոչինչ չի աշխատում Մետա պրոդուկտներից:
  • 😁 12
  • 🤣 10
  • 💔 1
Post #8 1.38K
Ինձ այսօր շատ է պակասում ներքին բալանսի մասին խոսույթը: Համերաշխության, կապերի վերականգբման, ատելությանը վերջ տալու: Ու նաև ցավի մասին: Պարզ ու շիտակ, ԷՄՊԱՏԻԿ խոսույթ: Էմպատիա պիտի զգան մարդիկ: Դա հաստատ է:

Ի դեպ համերաշխության մասին խոսելն եմ համարում Բագրատ Սրբազանի ֆենոմենը: Հա, հետո եղավ ինչ եղավ, բայց սկզբից դա էր:

Telegram @itsnunetg
Instagram
itsnune
  • ❤‍🔥 12
  • 👏 12
  • 🥰 4
Post #7 1.07K
Ողջույն:

Ես Նունեն եմ, և սա իմ տելեգրամ ալիքն է: Այս պահին ալիքի հիմնական ֆունկցիան է հավաքել իմ նյութերն ու հետևորդներին, որ իմ հիմնական հարթակի` ինստագրամի, բլոկավորման դեպքում գտնենք իրար :)

Հնարավոր է քիչ-քիչ նաև սկսեմ այստեղ ինչ-որ բաներ գրել:

Շնորհակալություն, որ ինձ հետ եք:

Ինստագրամս` itsnune
  • ❤ 27
  • ❤‍🔥 2
Post #6 839
Եվ չեմ ուզում իրան դնեմ, և ուզում եմ մարդիկ լսեն, որ մի հատ նորից վերհիշեն, ինքն ով է: Ինքն ինչ է քարոզում: Ու հոլովակիս վերջում հնչած պարզ հարցերին գոնե իրենք իրենց համար պատասխանեն: Գոնե իրենք իրենց համար:

‼️ Ու սա արվում է Շուշիի ազատագրման օրը: Վստահ եմ` հատուկ:

Instagram itsnune
Բաժանորդագրվել
@itsnunetg
  • ❤ 7
  • ❤‍🔥 1
  • 👏 1
Post #5 668
Հարցի պատասխանը վերջում։
Եթե Հայաստանը լինի անդեմ, պայմանական այլ երկրներից ոչնչով չտարբերվող երկիր, ապա (ու ես վստահ եմ) այստեղ ապրելու պատճառները շատ շատերի համար կնվազեն, ոչ թե կավելանան։ Հայաստանը ազգային պետություն պետք է լինի։ Այո, զարգացած ու մոդերնիզացված, բայց ազգային։

Instagram itsnune
Բաժաբորդագրվել @itsnunetg
  • ❤ 8
  • ❤‍🔥 1
Post #4
Channel name was changed to «Նունե Մելքումյան»
Post #3 596
‼️ Հոլովակում հնարավորինս պարզեցված բացատրությունն էր: Ավելի խորացված ներքևում գրել եմ:

1. Գլխավոր խնդիրն այն է, որ ընդհանուրից դուրս են մնում անցողիկ շեմը չհաղթահարած ու ընտրություններին չմասնակցող մարդկանց ձայները: Այսինքն շեմը հաղթահարած ուժերի քվեները դառնում են նոր 100%-ը:

2. Ըստ այդմ շեմն անցած բոլոր կուսակցությունների տոկոսներն են ավելանում: Բայց դրանից միշտ շահում են մեծերը: Պատկերացրեք երկու ուժ են անցել` 40% և 10%: Ձայների 50%-ը ոչ անցողիկների համար էր: Անցողիկ 50%-ը դառնում է 100%: Ու ըստ այդմ 40% հավաքած ուժն ունի 80%, իսկ 10% հավաքած ուժը` 20%: Տեսնում եք, ՄԻՇՏ շահում է մեծը, ֆրոնտրանները: Մեր դեպքում` ՔՊ-ն:

3. Այլ կողմից ասեմ: Սա կարելի է անվանել նաև մանդատի գնի իջեցում: Պատկերացրեք, որ ընտրություններից հետո անցողիկը հաղթահարած ուժերը ձայների շնորհիվ գնում են մանդատները: Մանդատների թիվը միշտ նույնն է, բայց ընդհանուր ձայների թիվը պակասել է, այսինքն իջնում է մեկ մանդատի գինը:

4. Ըստ ցանկության չեն տալիս շեմը չհաղթահարած կուսակցություններն իրենց ձայները հաղթահարածներին: Հատուկ ոչ ոք չի վերցնում ու բաշխում: Դա տեղի է ունենում այս պարզ մաթեմատիկայի պատճառով:

5. Իսկ եթե ցանկանում եք ավելի շատ խորանալ մանդատների բաշխման մեջ, ապա կարող եք ուսումնասիրել Դ'Օնթի բանաձևը, որը ևս ձեռնտու է մեծ կուսակցություններին: Խնդրեք արհեստական բանականությանը, հիանալի կբացատրի:

Instagram itsnune
Բաժանորդագրվել @itsnunetg
  • ❤ 7
  • ❤‍🔥 1
Post #2
Channel photo updated
Post #1
Channel created

About this channel

How can I read @itsnunetg without a Telegram account?
TGViewer shows the public web preview Telegram publishes for Նունե Մելքումյան: recent posts, photos, videos and the subscriber count, with no app, login or account.
How many subscribers does Նունե Մելքումյան have?
Նունե Մելքումյան (@itsnunetg) has 649 subscribers on Telegram, refreshed roughly every 30 minutes.
Does Նունե Մելքումյան know I viewed it here?
No. Public channel previews carry no viewer identity, and TGViewer has no accounts or tracking of what you look up.
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →