TGViewer
Նունե Մելքումյան Նունե Մելքումյան @itsnunetg · 649 subscribers
Post #3 596
‼️ Հոլովակում հնարավորինս պարզեցված բացատրությունն էր: Ավելի խորացված ներքևում գրել եմ:

1. Գլխավոր խնդիրն այն է, որ ընդհանուրից դուրս են մնում անցողիկ շեմը չհաղթահարած ու ընտրություններին չմասնակցող մարդկանց ձայները: Այսինքն շեմը հաղթահարած ուժերի քվեները դառնում են նոր 100%-ը:

2. Ըստ այդմ շեմն անցած բոլոր կուսակցությունների տոկոսներն են ավելանում: Բայց դրանից միշտ շահում են մեծերը: Պատկերացրեք երկու ուժ են անցել` 40% և 10%: Ձայների 50%-ը ոչ անցողիկների համար էր: Անցողիկ 50%-ը դառնում է 100%: Ու ըստ այդմ 40% հավաքած ուժն ունի 80%, իսկ 10% հավաքած ուժը` 20%: Տեսնում եք, ՄԻՇՏ շահում է մեծը, ֆրոնտրանները: Մեր դեպքում` ՔՊ-ն:

3. Այլ կողմից ասեմ: Սա կարելի է անվանել նաև մանդատի գնի իջեցում: Պատկերացրեք, որ ընտրություններից հետո անցողիկը հաղթահարած ուժերը ձայների շնորհիվ գնում են մանդատները: Մանդատների թիվը միշտ նույնն է, բայց ընդհանուր ձայների թիվը պակասել է, այսինքն իջնում է մեկ մանդատի գինը:

4. Ըստ ցանկության չեն տալիս շեմը չհաղթահարած կուսակցություններն իրենց ձայները հաղթահարածներին: Հատուկ ոչ ոք չի վերցնում ու բաշխում: Դա տեղի է ունենում այս պարզ մաթեմատիկայի պատճառով:

5. Իսկ եթե ցանկանում եք ավելի շատ խորանալ մանդատների բաշխման մեջ, ապա կարող եք ուսումնասիրել Դ'Օնթի բանաձևը, որը ևս ձեռնտու է մեծ կուսակցություններին: Խնդրեք արհեստական բանականությանը, հիանալի կբացատրի:

Instagram itsnune
Բաժանորդագրվել @itsnunetg
  • ❤ 7
  • ❤‍🔥 1
More from @itsnunetg
  1. Jun 13, 2026Երեխեքով ինչ-որ տեղ գնալու մեջ ամենաջախջախողը մինչև տանից դուրս գալն ընկած ժամանակն է 🤕
  2. Jun 12, 2026Քանի բոլորը եկել են թելեգրամ, ասեմ, որ, բացի մեծ ալիքներից, այստեղ կան համեմատաբար վերջերս…
  3. Jun 12, 2026Արդեն մի հոգի անսաբսքրայբ եղավ 🙄 Ինչ ասեմ, ես կամ սպամ եմ անում, կամ չկամ:
  4. Jun 12, 2026Իմ երկար ու տանջալից կարիերայում մի օր չեղավ սենց մեյլերը անջատվեն` ուրախանանք 😀
  5. Jun 12, 2026Այս կապակցությամբ ժամանակավոր բացում եմ մեկնաբանությունները 😀 Գոնե էսպես:
  6. Jun 12, 2026Ճիշտ էին էլի ասում (Վարուժան, դու ճիշտ էիր), որ պետք է տելեգրամ ալիք ունենալ 😀 Ոչինչ չի ա…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →