TGViewer
Channel Public Channel
ArmStudies.am - Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն

ArmStudies.am - Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն

@armstudies

«Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակագիտական ՀԿ ալիքը
Subscribers
100
Photos
2
Videos
0
Links
4
Recent Posts 6 shown
Post #6 2.76K
Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպված «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով աշխատաժողովը։

Միջոցառման ամբողջական տեսագրությունն արդեն հասանելի է, ուստի կարող եք ծանոթանալ թե՛ խոսնակների ելույթների (ստորև time-coder-ներ են), այնպես էլ հարց ու պատասխանի բաժնին։

Հիմնական ելույթներ.

▪️«Հայտնի» ու «անհայտ» TRIPP-ը - պ.գ.դ., պրոֆեսոր, թուրքագետ Ռ. Մելքոնյան (37։34 - 53։34)

▪️TRIPP. ապագայի ո՞ր ուղին է ընտրում Հայաստանը - արտակարգ և լիազոր դեսպան, նախկին արտգործնախարար Ա. Այվազյան (54։09 - 01։14։44)

▪️Իրանական մտորումներ - ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խ. Շիրղոլամի (01։14։50 - 01։39։48)

Հարց ու պատասխան (01։39։57 - 02։33։50)

Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն |
@armstudies
YouTube #ՀԻՄԱ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ TRIPP-Ի ՄԱՍԻՆ. ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ. #ՈՒՂԻՂ Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…
  • ❤ 11
  • 👏 2
Post #5 2.35K
«Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակագիտական ՀԿ-ն կազմակերպում է «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով աշխատաժողով, որի շրջանակներում քննարկվելու են «Թրամփի ուղի» (TRIPP) անունը կրող աշխարհաքաղաքական ծրագրի էությունը, դրա առաջ բերած տարածաշրջանային նոր իրողությունները, ինչպես նաև դրանցից բխած ռիսկերն ու հնարավորությունները Հայաստանի համար։

Աշխատաժողովին իրենց վերլուծություններով հանդես են գալու ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը և պ.գ.դ., պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Քննարկման մոդերատորը պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է։

Աշխատաժողովը տեղի է ունենալու սեպտեմբերի 17-ին, ժամը 19։00-ին Երևանի կենտրոնում (հստակ վայրը կուղարկվի գրանցված մասնակիցներին)։

Մասնակցության տեղերը խիստ սահմանափակ են։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով, իսկ հարցերի դեպքում կարող եք գրել armadvancedstudies@gmail.com էլ. փոստի հասցեին։

Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն |
@armstudies
  • ❤ 9
  • 👍 1
Post #4 2.91K
ArmStudies.am - Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն «Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակագիտական ՀԿ-ն կազմակերպում է փորձագիտական քննարկում «Նախընտրական Հայաստանը թուրք-ադրբեջանական ծրագրերում. ռազմավարությունից մինչև մարտավարություն» թեմայով։ Քննարկման ընթացքում տարածաշրջանով զբաղվող առաջատար…
Մայիսի 25-ին տեղի ունեցավ «Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոնի» կազմակերպված «Նախընտրական Հայաստանը թուրք-ադրբեջանական ծրագրերում. ռազմավարությունից մինչև մարտավարություն» թեմայով քննարկումը։
Քննարկման ամբողջական տեսագրությունն արդեն հասանելի է, ուստի կարող եք ծանոթանալ թե՛ մասնագետ արևելագետների ելույթներին և թե հարց ու պատասխանին։

Հիմնական ելույթները.

▪️«Պաշտոնական Բաքվի տեղանվանական պատերազմը» - բ.գ.թ., պրոֆեսոր Վ. Ոսկանյան (06։20-19։57)

▪️ «Ի՞նչի մասին է «Արևմտյան Ադրբեջանը» - պ.գ.թ., դոցենտ Վ. Գեղամյան (20։18-34։01)

▪️ «Ադրբեջանի հակահայկական քաղաքականության պատճառները և պատրանքային խաղաղության գինը» - բ.գ.թ., դոցենտ Ա. Տոնոյան (34։10-47։14)

▪️ «Թուրքական ռազմավարության մարտավարական դրսևորումները և նախընտրական Հայաստանը» - պ.գ.դ., պրոֆեսոր Ռ. Մելքոնյան (47։28-55։53)

Հարց ու պատասխան (56։00-01։45։00)

Հասանելի է նաև «Մեդիամաքս» գործակալության բավական մանրամասն անդրադարձը։

Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն |
@armstudies
YouTube #ՀԻՄԱ. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ. #ՈՒՂԻՂ Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…
  • ❤ 5
  • 👏 2
  • 🥰 1
Post #3 3.67K
«Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակագիտական ՀԿ-ն կազմակերպում է փորձագիտական քննարկում «Նախընտրական Հայաստանը թուրք-ադրբեջանական ծրագրերում. ռազմավարությունից մինչև մարտավարություն» թեմայով։

Քննարկման ընթացքում տարածաշրջանով զբաղվող առաջատար մասնագետ արևելագետները ներկայացնելու են Հայաստանի հանդեպ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականության ռազմավարական ու մարտավարական մոտեցումների առանձնահատկությունները նախընտրական շրջանում։

Միջոցառմանը ելույթ են ունենալու թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, իրանագետ Վարդան Ոսկանյանը, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

Քննարկումը տեղի է ունենալու մայիսի 25-ին, ժամը 18։30-ին «Անի Գրանդ» հյուրանոցում։
Մասնակցության տեղերը խիստ սահմանափակ են։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով։

Հարցերի դեպքում կարող եք գրել armadvancedstudies@gmail.com էլ. փոստի հասցեին։

Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն |
@armstudies
  • ❤ 6
  • 👍 3
Post #2
Channel photo updated
Post #1
Channel created

About this channel

How can I read @armstudies without a Telegram account?
TGViewer shows the public web preview Telegram publishes for ArmStudies.am - Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն: recent posts, photos, videos and the subscriber count, with no app, login or account.
How many subscribers does ArmStudies.am - Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն have?
ArmStudies.am - Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն (@armstudies) has 100 subscribers on Telegram, refreshed roughly every 30 minutes.
Does ArmStudies.am - Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն know I viewed it here?
No. Public channel previews carry no viewer identity, and TGViewer has no accounts or tracking of what you look up.
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →