Որտե՞ղ ենք Վաշինգտոնի գագաթնաժողովից մեկ տարի անցՕգոստոսի 11-ին ԱՊՐԻ Արմենիան անցկացրեց մամուլի ասուլիս՝ քննարկելու տարածաշրջանային կայունության և ազգային բարգավաճման տեսանկյունից ԹՐԻՓՓ նախագծի կարճաժամկետ և երկարաժամկետ օգուտները։ Հենվելով ԱՄՆ-ի և տարածաշրջանային շահագրգիռ դերակատարների փորձագիտական շրջանակների հետ ակտիվ շփումների, ինչպես նաև ԱՊՐԻ Արմենիայի հետազոտական թիմի կողմից կատարած վերլուծության վրա՝ մեր փորձագետներ Սերգեյ Մելքոնյանը և Բենիամին Պողոսյանը ներկայացրեցին իրենց դիտարկումները հետևյալ հարցերի շուրջ․
📌 Ինչպես կարող են ԹՐԻՓՓ-ի աշխարհաքաղաքական հետևանքները, այդ թվում՝ տարածաշրջանային ուժերի շահերն ու մտահոգությունները, ազդել դրա իրականացման և Հայաստանի՝ փոխադարձ տնտեսական ու ռազմավարական օգուտներ ապահովելու կարողության վրա։
📌 Որոնք են հիմնական տարբերությունները ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ իրավական փաստաթղթերում ամրագրված և ԱՄՆ ու Հայաստանի պաշտոնյաների կողմից ներկայացվող ձևակերպումների և «Զանգեզուրի միջանցք» եզրույթի միջև, որը Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են կիրառել։
📌 Որն է հետագա ուղին՝ կայունության և բարգավաճման ուղղությամբ մինչ այժմ արձանագրված առաջընթացն ամրապնդելու համար։
📌 Ինչու է սահմանների ապաշրջափակմանն ուղղված ավելի ընդգրկուն մոտեցումը, ԹՐԻՓՓ-ի իրագործման առաջընթացին զուգահեռ, առավել արդյունավետ գործիք տարածաշրջանային խաղաղության և բարգավաճման հաստատման համար։
ԱՊՐԻ Արմենիայի կողմից նախապատրաստած «Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիները չպետք է սահմանափակվեն TRIPP-ով» վերլուծությունը հասանելի է հետևյալ
հղումով՝Շնորհակալություն ենք հայտնում մամուլի ասուլիսին մասնակցած լրատվամիջոցների ներկայացուցիչներին` միջոցառման լուսաբանման և կատարված հրապարակումների համար։
📺 Մամուլի ասուլիսի ամբողջական ձայնագրությունը հասանելի է հետևյալ հղումներով՝
168.am,
Factor TV,
Hraparak👉 Լրատվամիջոցների հրապարակումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
5TV,
Aravot,
Armenpress,
Azatutyun,
News.am,
Public TV,
Shant TVԱՊՐԻ Արմենիա |
Telegram |
LinkedIn |
Website