💡Արհեստական բանականության ներուժի բացահայտումը՝ որպես միջազգային անվտանգության վերաբերյալ հետազոտությունների անբաժանելի մաս
ԱՊՐԻ Արմենիան հյուրընկալեց ինտերակտիվ աշխատաժողով՝ նվիրված «RuBase» բազմամյա հետազոտական ծրագրին։ Միջոցառմանը մասնակցում էին Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի Սեմ Նանն ամբիոնի պրոֆեսոր և վարիչ Ադամ Ն․ Ստուլբերգը (Adam N. Stulberg) և Հաագայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտնական Ստեֆան Դե Սպիգելերը (Stephan De Spiegeleire)։ Աշխատաժողովն իրականացվել է Էնդրյու Կարնեգի հիմնադրամի (Andrew Carnegie Foundation) աջակցությամբ։
🔍Ինտերակտիվ և փորձարարական այս աշխատաժողովի ընթացքում կիրառվել են վերլուծական գործիքներ և գործնական աշխատանքային ընթացակարգեր՝ Ռուսաստանի զարգացող աշխարհայացքը, ռազմավարական դիսկուրսը, ինչպես նաև անվտանգությանն ու պատերազմավարմանը վերաբերող փոփոխվող մոտեցումները վերլուծելու համար։
ԱՊՐԻ Արմենիա | Telegram | LinkedIn | Facebook | Website
Post #72
95


- 👍 2