TGViewer
APRI Armenia Insights APRI Armenia Insights @apriarmenia · 211 subscribers
Post #64 257
📍Մերձավորարևելյան մի շարք երկրներ տարածաշրջանում փորձում են գտնել նոր ստատուս-քվո

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՊՐԻ Արմենիայի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և այդ համատեքստում Իսրայելի, Թուրքիայի, Սիրիայի և Լիբանանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

💡Հիմնական շեշտադրումներ.

◾Իսրայելի մոտեցումները հարևանների (Սիրիա, Գազա, Լիբանան, Թուրքիա) նկատմամբ չեն փոխվել: Վկայակոչելով իր ազգային անվտանգությունը՝ Իսրայելը շարունակում է մեծացնել անվտանգության «բուֆերներն» ու նոր տարածքներ գրավել:
◾Բանակցություններում ստեղծվել է փակուղի. արդյոք իսրայելական բանա՞կը պետք է առաջինը դուրս գա գրավյալ տարածքներից, թե՞ նախ պետք է ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահը» ամբողջովին զինաթափվեն։ Կողմերի դիրքորոշումները ծայրահեղ իրարամերժ են:
◾2024 թ.-ից Իսրայելն ընդլայնել է իր ազդեցության գոտիները Սիրիայում, ինչի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունները հասել են բախման եզրի:
◾ԱՄՆ-ում և Իսրայելում սպասվող ընտրությունները զսպում են կողմերին չկշռադատված կամ բացասաբար ընկալվող քայլեր անելուց, որպեսզի չվնասեն իրենց քաղաքական վարկանիշին:

Հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԱՊՐԻ Արմենիա | Telegram | LinkedIn | Website
Armenpress Հակամարտող երկրները Մերձավոր Արևելքում փորձում են գտնել նոր ստատուս-քվո՝ հիմնված ուժային նոր բալանսի վրա․ միջազգայնագետ «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը կարծում է, որ մերձավորարևելյան մի շարք երկրներ ուղղակի կամ...
  • 👍 4
  • 🔥 4
  • ❤ 1
More from @apriarmenia
  1. Sep 26, 2026ԱՊՐԻ Ֆորում 2026 | Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը Ամփոփելով երրորդ օրը 2026 AP…
  2. Sep 24, 2026ԱՊՐԻ Ֆորում 2026 | Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը Ամփոփելով երկրորդ օրը
  3. Sep 24, 2026ԱՊՐԻ Ֆորում 2026. տարածաշրջանային անվտանգության, կապակցվածության թեմաներից մինչև տնտեսական…
  4. Sep 24, 2026ԱՊՐԻ Ֆորում 2026 | Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը Ամփոփելով առաջին օրը
  5. Sep 22, 2026Post #80
  6. Sep 21, 2026APRI Armenia Insights pinned «»
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →