Որտե՞ղ ենք Վաշինգտոնի գագաթնաժողովից մեկ տարի անց
Օգոստոսի 11-ին ԱՊՐԻ Արմենիան անցկացրեց մամուլի ասուլիս՝ քննարկելու տարածաշրջանային կայունության և ազգային բարգավաճման տեսանկյունից ԹՐԻՓՓ նախագծի կարճաժամկետ և երկարաժամկետ օգուտները։ Հենվելով ԱՄՆ-ի և տարածաշրջանային շահագրգիռ դերակատարների փորձագիտական շրջանակների հետ ակտիվ շփումների, ինչպես նաև ԱՊՐԻ Արմենիայի հետազոտական թիմի կողմից կատարած վերլուծության վրա՝ մեր փորձագետներ Սերգեյ Մելքոնյանը և Բենիամին Պողոսյանը ներկայացրեցին իրենց դիտարկումները հետևյալ հարցերի շուրջ․
📌 Ինչպես կարող են ԹՐԻՓՓ-ի աշխարհաքաղաքական հետևանքները, այդ թվում՝ տարածաշրջանային ուժերի շահերն ու մտահոգությունները, ազդել դրա իրականացման և Հայաստանի՝ փոխադարձ տնտեսական ու ռազմավարական օգուտներ ապահովելու կարողության վրա։
📌 Որոնք են հիմնական տարբերությունները ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ իրավական փաստաթղթերում ամրագրված և ԱՄՆ ու Հայաստանի պաշտոնյաների կողմից ներկայացվող ձևակերպումների և «Զանգեզուրի միջանցք» եզրույթի միջև, որը Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են կիրառել։
📌 Որն է հետագա ուղին՝ կայունության և բարգավաճման ուղղությամբ մինչ այժմ արձանագրված առաջընթացն ամրապնդելու համար։
📌 Ինչու է սահմանների ապաշրջափակմանն ուղղված ավելի ընդգրկուն մոտեցումը, ԹՐԻՓՓ-ի իրագործման առաջընթացին զուգահեռ, առավել արդյունավետ գործիք տարածաշրջանային խաղաղության և բարգավաճման հաստատման համար։
ԱՊՐԻ Արմենիայի կողմից նախապատրաստած «Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիները չպետք է սահմանափակվեն TRIPP-ով» վերլուծությունը հասանելի է հետևյալ հղումով՝
Շնորհակալություն ենք հայտնում մամուլի ասուլիսին մասնակցած լրատվամիջոցների ներկայացուցիչներին` միջոցառման լուսաբանման և կատարված հրապարակումների համար։
📺 Մամուլի ասուլիսի ամբողջական ձայնագրությունը հասանելի է հետևյալ հղումներով՝ 168.am, Factor TV, Hraparak
👉 Լրատվամիջոցների հրապարակումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ 5TV, Aravot, Armenpress, Azatutyun, News.am, Public TV, Shant TV
ԱՊՐԻ Արմենիա | Telegram | LinkedIn | Website
Post #60
330



- 🔥 4
- ❤ 3
- 👍 2
- 😁 1
- 🤝 1