🇦🇲Հանրային կառավարման բարեփոխումների նոր փուլի հաջողությունը որոշվելու է ոչ թե բարեփոխումների ծավալով, այլ դրանց իրականացման որակով։
Արմենպրեսում հրապարակված հոդվածում ԱՊՐԻ Արմենիայի հանրային կառավարման բարեփոխումների գծով ավագ գիտաշխատող Արմենակ Մինասյանցն անդրադարձել է նախանշվող բարեփոխումների հայեցակարգային ուղղություններին՝ դիտարկելով դրանք որպես համակարգային առումով փոխկապակցված հիմնահարցեր։
💡Վերլուծության հիմնական շեշտադրումներն են.
▫️Ռազմավարության հաջողության գրավականներից է լինելու բարեփոխումների ինստիտուցիոնալացումը՝ ապահովելով, որ նոր գործելակերպերն ու կարողությունները դառնան համակարգի կայուն մաս։
▫️Բարեփոխումների հաջողությունը կախված է նաև կառավարման մշակույթի փոփոխությունից. արդյունքներին միտված կառավարման խթանումից և մասնակցային մշակույթի զարգացումից։
▫️Թվային վերափոխման օրակարգում ելակետային հարցը պետք է լինի ոչ թե «որտե՞ղ կիրառել ԱԲ-ն», այլ «ո՞ր կառավարչական խնդիրն ենք փորձում լուծել և արդյոք ԱԲ-ն դրա լուծման ամենաարդյունավետ գործիքն է»։
Հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԱՊՐԻ Արմենիա | Telegram | LinkedIn | Facebook | Website
Post #67
130