Ինչպե՞ս պահպանել Երևանի ինքնությունը և միաժամանակ բաց լինել նոր արվեստի ու քաղաքային լուծումների համար․ Sputnik Արմենիան զրուցել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ Վիկտոր Մնացականյանի հետ։ Նախևառաջ՝ գեղագիտական խորհուրդ է պետք․ դա քաղաքի ճաշակի պահապան ֆիլտրն է։
Մնացականյանի կարծիքով՝ հուշարձանը պետք է փոխանցի ոչ միայն մարդու արտաքին նմանությունը, այլև նրա անհատականությունն ու էությունը․ օրինակ՝ վերջերս Երևանում տեղադրված ու սոցցանցերում քննարկումների ալիք բարձրացրած արձանում Ֆրունզի խարիզման չկա․
«Հանրային արվեստի գործերը պետք է անցնեն մասնագիտական գնահատում, իսկ դրանց տեղադրումը պետք է ներդաշնակ լինի տարածքի պատմությանն ու բնույթին»։
Զրույցում անդրադարձ է կատարվում նաև Երևանի պատմական շենքերի պահպանությանը, Կոնդի ինքնությանը, հանրային տարածքների կազմակերպմանը և քաղաքաշինության համակարգային խնդիրներին։ Մնացականյանի կարծիքով՝ քաղաքի զարգացումը չի սահմանափակվում մայթերի ու խաղահրապարակների բարեկարգմամբ․ անհրաժեշտ են մասնագիտական պատասխանատվություն, հստակ չափանիշներ և Երևանի պատմական ու ճարտարապետական ժառանգության գիտակցում։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM