«Որսակ» ՀԿ նախագահ, լրագրող Էդուարդ Սարիբեկյանի տեղեկություններով՝ որսն արգելելու մասին միջգերատեսչական քննարկման ժամանակ ոստիկանությունը դեմ է եղել որսի արգելքին, քանի որ COP-17-ի օրերին ուժեղացված ծառայության պայմաններում բավարար ռեսուրս չունի որսի արգելքը վերահսկելու։
«COP-ի անցկացման ամբողջ պատմության ընթացքում նախորդ 16 անգաներից ոչ մեկում հյուրընկալող և ոչ մի երկրում որսը չի արգելվել։ Ավելիին, COP-17-ին մասնակցող 100-ավոր երկներից մեծ մասում կա այնպիսի որս ու այնքան որս, որ մենք՝ հայաստանցիներս ուղղակի կնախանձենք, կամ երազում անգամ չենք տեսնի»,– նշում է Սարիբեկյանը՝ տարակուսելով՝ բա որսորդների՞ն ինչու թույլ չեն տվել մասնակցել կենսաբազմազանությանը վերաբերող աշխարհի ամենամեծ միջոցառմանը․ բնությունն ու կենդանական աշխարհը լավ ճանաչող մարդիկ քաջատեղյակ են նաև խնդիրներից ու սխալներից, որոնց շուրջ, Սարիբեկյանի համոզմամբ, կարող էին իրենց առաջարկները ներկայացնել մասնագիտական հանրությանն ու որոշումներ կայացնողներին։
«Որսորդական հանրությունը մեծ ազդեցություն ունի կենսառեսուրսների վրա. ոչ միայն վերցնում է բնությունից, ինչպես շատերը համոզված են, այլև օգնում է այդ կենսաբազմազանության աճին՝ զարգացմանը»։
Մասնակցության հայտը մերժել են, փոխարենը` առաջարկել են տաղավար ցուցահանդեսում։ Այս առաջարկից որսորդներն իրենք են հրաժարվել, քանի որ, նախ՝ մեծ գումար արժե, և բացի այդ՝ չեն պատկերացնում, թե ինչ կարող են ներկայացնել ցուցահանդեսում։
Էդուարդ Սարիբեկյանն անդրադարձել է նաև Հայաստանում որսի մշակույթին, խնդիրներին։ Ի դեպ, որ այս տարի կառավարության որոշմամբ թույլատրելի կենսատեսակների որսի թույլտվության արժեքները կրկնակի ավելացել են։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM