TGViewer
ընկ. օսմանագետ ընկ. օսմանագետ @brieflysaid · 287 subscribers
Post #797 182
Ընկեր օսմանագետի վերադարձը հայտարարենք մի հետաքրքիր երևութի մեկնությամբ😂
16-17-րդ դարերի Ստամբուլում սուրճն ու սրճարանները (թուրք.՝ Kahvehane) սովորական ժամանցի վայր չէին։ Սրանք քաղաքի ամենավտանգավոր, «հեղափոխական» տարածքներն էին։ Առաջին անգամ կողք կողքի նստում էին ենիչերին, արհեստավորը, ուսանողն ու պալատական պաշտոնյան՝ քննարկելով պետության սխալները, հարկերի բարձրացումն ու սուլթանի ֆերմանները(հրամանագրերը)։
Վախենալով դավադրություններից՝ Սուլթան Մուրադ IV-ը մահապատիժ սահմանեց սուրճ խմելու ու սրճարան գնալու համար(ու էստեղ մի փոքրիկ ինֆարկտ հատուկ սրճապաշտների համար😂)Գիշերները, հասարակ շորերով քաղաքում շրջելով, անձամբ գլխատում էր օրինախախտներին։ Բայց երբ սրճարանները գնացին ընդհատակ, ազատ խոսքը գտավ իրա նոր, անսպասելի զենքը՝ Կարագյոզի և Հաջիվատի (Karagöz ve Hacivat) ստվերների թատրոնը։
Մութ, թաքնված սրճարաններում, մոմի լույսով լուսավորված կտորի հետևում ծավալվում էր իսկական քաղաքական դրամա.
• Կարագյոզ (թարգմ.՝ Սևաչյա). Հասարակ ժողովրդի ներկայացուցիչն անկիրթ էր, բայց սուր միտք ու հումոր ուներ։ Բացահայտ ծաղրում էր պաշտոնական կանոններն ու վերնախավի մեծամտությունը։
• Հաջիվատ. Պալատամետ, քծնող «մտավորականը», ով խոսում էր ծանր, արաբա-պարսկական բառերով լեցուն օսմաներենով, բայց Կարագյոզի առաջ միշտ հայտնվում էր ծիծաղելի վիճակում։
Որն ա էստեղ սատիրան, կհարցնեք դուք. դերասանը՝ Հայալին, մենակով կառավարում էր ուղտի կաշվից պատրաստված ֆիգուրները ու նմանակում տասնյակ ձայներ, բարբառներ։ Քանի որ բացահայտ քննադատելն անհնար էր, Հաջիվատի արտասանած պաշտոնական բառերը Կարագյոզը «սխալ էր լսում»՝ դրանք վերածելով կոպիտ, փողոցային հայհոյանքների կամ վեզիրների հասցեին ուղղված ծաղրի։ Սրճարաններում հաճախ լինում էին պալատական լրտեսներ (թուդք.՝ hafiye)։ Երբ ներս էին մտնում, Հայալին վայրկյանական փոխում էր սյուժեն, Կարագյոզին ստիպում էր հիմարություններ խոսել ու ասում. «Սրանք ընդամենը ուղտի կաշվի կտորներ են, որոնք պարում են լույսի տակ, ի՞նչ քաղաքականություն»։
Ի վերջո, օսմանյան վերնախավը հասկացավ, որ Կարագյոզին արգելելն անհնար է։ Ստվերների թատրոնը դարձավ հասարակական դժգոհության յուրօրինակ «վալերիանկա». իշխանությունը թույլ էր տալիս, որ ժողովուրդը ծիծաղի սխալների վրա, որպեսզի զայրույթը չվերածվի իսկական ապստամբության։
  • ❤ 4
  • 😍 3
  • 🤣 2
  • 💘 2
More from @brieflysaid
  1. Sep 28, 2026Քանի որ, as I understood, իմ Telegram-յան ալիքի բովանդակությունը չի սահմանափակվում միայն օ…
  2. Sep 1, 2026Էսօր առաջին դասս էր որպես Արևելագիտության ֆակուլտետի «Թյուրքական պատմաբանասիրություն» մագի…
  3. Aug 27, 2026Բոսֆորի նեղուցը նախկին սուլթանական Թոփքափը պալատից🤍🏛️
  4. Aug 23, 2026Էսօր ուզում եմ ձեզ պատմել Թուրքիայի համար 1 դեմքի՝ առաջին նախագահ Աթաթուրքի մահվան մասին🤷…
  5. Aug 20, 2026Չքնաղ Արարատը ՀՀ-ի տարածքից🤍թուրքերն անվանում են Ağrı dağ(Աղրը դաղ), որը թարգմանաբար նշան…
  6. Aug 19, 2026Եկեք էսօր պատմեմ իսլամական աշխարհի կարևորագույն դեմքերից մեկի՝ Մուհամմադ Մարգարեի մասին, ք…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →