TGViewer
ընկ. օսմանագետ ընկ. օսմանագետ @brieflysaid · 287 subscribers
Post #773 260
Եկեք էսօր պատմեմ իսլամական աշխարհի կարևորագույն դեմքերից մեկի՝ Մուհամմադ Մարգարեի մասին, քանզի անցած ստամբուլյան այցելության ժամանակ առիթ ունեցա իրա անձնական իրերը սեփական աչքով տեսնելու😵‍💫Ստորև մի քանի փաստ իրա մասին.
Մուհամմադի առաջին կինը Խադիջա բինթ Խուվայլիդն էր՝ հարուստ ու ազդեցիկ մեքքացի վաճառական։ Մուհամմադի կենսագրական աշխատանքներում սովորաբար ասվում ա, որ երբ իրանք ամուսնացան, Մուհամմադը մոտ 25 տարեկան էր, իսկ Խադիջան՝ մոտ 40։ Ու ամենահետաքրքիր փաստը․ Խադիջայի կենդանության օրոք Մուհամմադը երկրորդ կին չունեցավ։ Միասին մնացին մոտ 25 տարի՝ մինչև Խադիջայի մահը։ Միայն դրանից հետո սկսվեց Մուհամմադի բազմակնության շրջանը։
Խադիջան մահացավ մոտ 619 թվականին։ Մուհամմադի կյանքի էդ շրջանն իսլամական ավանդության մեջ հայտնի ա որպես «Տխրության տարի»: Խադիջայի մահից հետո Մուհամմադն սկսեց ուրիշ կանանց հետ ամուսնանալ։ Հետագայում էս կանանց թիվը հասավ էն մակարդակին, որը սովորական մուսուլման տղամարդու համար արդեն թույլատրելի չէր. Ղուրանում սովորական մուսուլման տղամարդկանց համար սահմանում ա մինչև չորս կին:
Վերջին օրինական կինը Աիշան էր. Մուհամմադը նրա հետ ամուսնության պայմանագիր կնքեց, երբ աղջիկը 6 տարեկան էր, իսկ համատեղ ամուսնական կյանքը սկսվեց, երբ 9 տարեկան էր։
Մուհամմադի կյանքի վերջին շրջանում նրա կանանց թիվը հասել էր 9-ի։ Էս կանայք հետագայում հայտնի դարձան որպես «Մայրերը հավատացյալների»:
Մուհամմադը մեկ գիշերվա ընթացքում հերթով «այցելում» էր իր բոլոր կանանց😶
Մուհամմադի մահից հետո նրա անձնական իրերից որոշներն սկսեցին պահպանվել որպես բարաքա՝ օրհնություն պարունակող սրբազան մասունքներ։ Դրանց մեջ հատկապես կարևոր էին մազերը։ Մուհամմադի մազերը կտրելու կամ սափրելու ժամանակ նրա ուղեկիցները վերցնում էին մազերի թելերն ու պահում։ Օսմանյան շրջանում Մուհամմադին վերագրվող մասունքներից մի մասը պահպանվում էր հենց Թոփքափը պալատում։ Էնտեղ են հիմա պահպանված իր անձնական օգտագործման, հիգիենայի պարագաները, ոտնահետքը, հագուստը ևն(նկարը լավ մոտիկացրեք, հագուստն ամբողջությամբ մանր արաբական գրություններ են):
Մուհամմադի քրտինքը նույնպես առանձնահատուկ էր համարվում։
Աիշային վերագրվող հաղորդումներում նրա քրտինքը կապվում էր օծանելիքի հետ🫤
Մուհամմադը մահացավ 632 թվականին Մեդինայում։ Աիշայի հաղորդման համաձայն՝ նա մահացավ իր սենյակում՝ Աիշայի ձեռքերի մոտ, ու նույն տեղում էլ թաղվեց։ Էսօր գերեզմանը գտնվում ա Մեդինայի Մարգարեի մզկիթի՝ Al-Masjid an-Nabawi-ի ներսում, Կանաչ գմբեթի տակ գտնվող հատվածում: Ոսկեզօծ շրջանով նկարում մզկիթի դարպասների վրա փորագրված արձանագրությունն ա, որտեղ գրված ա՝ «Մուհամմադ, Ալլահի առաքյալ»:
  • 👍 3
  • 😱 3
  • ❤ 2
  • 👏 1
  • 💘 1
More from @brieflysaid
  1. Sep 28, 2026Քանի որ, as I understood, իմ Telegram-յան ալիքի բովանդակությունը չի սահմանափակվում միայն օ…
  2. Sep 21, 2026Ընկեր օսմանագետի վերադարձը հայտարարենք մի հետաքրքիր երևութի մեկնությամբ😂 16-17-րդ դարերի…
  3. Sep 1, 2026Էսօր առաջին դասս էր որպես Արևելագիտության ֆակուլտետի «Թյուրքական պատմաբանասիրություն» մագի…
  4. Aug 27, 2026Բոսֆորի նեղուցը նախկին սուլթանական Թոփքափը պալատից🤍🏛️
  5. Aug 23, 2026Էսօր ուզում եմ ձեզ պատմել Թուրքիայի համար 1 դեմքի՝ առաջին նախագահ Աթաթուրքի մահվան մասին🤷…
  6. Aug 20, 2026Չքնաղ Արարատը ՀՀ-ի տարածքից🤍թուրքերն անվանում են Ağrı dağ(Աղրը դաղ), որը թարգմանաբար նշան…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →