TGViewer
ընկ. օսմանագետ ընկ. օսմանագետ @brieflysaid · 287 subscribers
Post #782 318
Էսօր ուզում եմ ձեզ պատմել Թուրքիայի համար 1 դեմքի՝ առաջին նախագահ Աթաթուրքի մահվան մասին🤷‍♀
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի (թուրք.՝ Mustafa Kemal Atatürk) մահը տեղի ունեցավ 1938 թվականի նոյեմբերի 10-ին առավոտյան ժամը 09:05-ին:
Աթաթուրքի առողջական վիճակն սկսեց վատանալ դեռևս 1937 թվականից: Գանգատվում էր մաշկային ուժեղ քորից ու քրոնիկ հոգնածությունից: Սկզբնական շրջանում Յալովայում բուժող բժիշկները քորը կապում էին տեղի մրջյունների խայթոցների կամ ալերգիայի հետ: 1938 թվականի սկզբին դոկտոր Նիհադ Ռեշադ Բելգերը (թուրք.՝ Dr. Nihat Reşat Belger) ախտորոշեց լյարդի ցեռոզ, քանզի չնայած իմ լսած հակասական կարծիքներին իր անձի նկատմամբ, ասեմ, որ Աթաթուրքն անտանելի ալկոհոլիկ էր: Չնայած խիստ դիետային ու բուժումներին, վիճակը հուլիսի վերջին կտրուկ վատթարացավ, ու նրան տեղափոխեցին Ստամբուլի Դոլմաբահչե պալատ, որտեղից այլևս դուրս չեկավ:
Աշնանն արդեն որովայնի խոռոչում հեղուկ էր կուտակվում, որը բժիշկները ստիպված էին պարբերաբար հեռացնել պունկցիաների միջոցով: Երկու անգամ կոմայի մեջ ընկնելուց հետո մահացավ 1938 թվականի նոյեմբերի 10-ին առավոտյան: Նրա մահվան պահին՝ ժամը 09:05-ին, Դոլմաբահչե պալատի բոլոր ժամացույցները կանգնեցվեցին որպես սգո նշան (վիդեոյի վերջում, եթե ուշադիր լինեք, մոտեցրել եմ իրա աշխատանքային սեղանի վրա գտնվող ժամի վրա, որտեղ նորից նույն ժամն ա կանգնեցված):
Մահից հետո պետական սուգ հայտարարվեց (նկարում պատկերված ա հուղարկավորության օրը, որին մասնակցելու համար ժողովուրդը դուրս էր եկել, այսպես կորված, վերջին շնորհակալությունը հայտնելու): Նոյեմբերի 20-ին աճյունը ռազմանավով տեղափոխվեց Իզմիթ, հետո գնացքով՝ Անկարա: Նոյեմբերի 21-ին ամփոփվեց Անկարայի Ազգագրական թանգարանում: Մահվանից 15 տարի անց՝ 1953 թվականի նոյեմբերի 10-ին, Աթաթուրքի աճյունը տեղափոխվեց իրա համար կառուցված հսկայական դամբարանային համալիր՝ Անըթքաբիր (թուրք.՝ Anıtkabir, գլխավոր շենքի նկարը վերևում):
Ամեն տարի նոյեմբերի 10-ին՝ ժամը 09:05-ին, Թուրքիայում ամբողջությամբ կանգ ա առնում հասարակական կյանքը՝ հարգելու Աթաթուրքի հիշատակը: Ավանդույթը սկսվել ա 1939 թվականից ու դարձել երկրի պետական ու հասարակական արարողակարգերից մեկը:
Ճիշտ 09:05-ին ամբողջ երկրով մեկ հնչում են արտակարգ իրավիճակների սիրենները, նավերի, գնացքների և ավտոմեքենաների շչակները: Տրանսպորտային շարժը կանգ ա առնում մայրուղիներում, փողոցներում ու կամուրջների վրա: Վարորդները դուրս են գալիս մեքենաներից, իսկ հետիոտները կանգնում են զգաստ դիրքում:
  • 👍 5
  • ❤ 3
  • 🤔 2
  • 🤩 2
  • 🔥 1
  • 👏 1
  • 💘 1
More from @brieflysaid
  1. Sep 28, 2026Քանի որ, as I understood, իմ Telegram-յան ալիքի բովանդակությունը չի սահմանափակվում միայն օ…
  2. Sep 21, 2026Ընկեր օսմանագետի վերադարձը հայտարարենք մի հետաքրքիր երևութի մեկնությամբ😂 16-17-րդ դարերի…
  3. Sep 1, 2026Էսօր առաջին դասս էր որպես Արևելագիտության ֆակուլտետի «Թյուրքական պատմաբանասիրություն» մագի…
  4. Aug 27, 2026Բոսֆորի նեղուցը նախկին սուլթանական Թոփքափը պալատից🤍🏛️
  5. Aug 20, 2026Չքնաղ Արարատը ՀՀ-ի տարածքից🤍թուրքերն անվանում են Ağrı dağ(Աղրը դաղ), որը թարգմանաբար նշան…
  6. Aug 19, 2026Եկեք էսօր պատմեմ իսլամական աշխարհի կարևորագույն դեմքերից մեկի՝ Մուհամմադ Մարգարեի մասին, ք…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →