TGViewer
ընկ. օսմանագետ ընկ. օսմանագետ @brieflysaid · 287 subscribers
Post #792 262
Էսօր առաջին դասս էր որպես Արևելագիտության ֆակուլտետի «Թյուրքական պատմաբանասիրություն» մագիստրոսական ծրագրի ուսանողուհի🙏Ու ասեմ, որ անսահման հետաքրքիր անցավ առաջին դասը դեկանի հետ, ում շնորհիվ հասկացա, որ ապագա օսմանագետ լինելը չի խանգարի, ավելի շատ կխթանի խորանալ թյուրքագիտության այլ ուղղությունների մեջ...Բայց քանի դեռ ես ֆիքսված եմ օսմանագիտության վրա, եկեք պատմեմ էս անգամ Ստամբուլում գտած մի պատկերասրահի նկարների մասին, որոնք ունեն ահռելի մեծ պատմական background. խոսքը Կոստանդնուպոլսի գրավման մասին ա🤯
Վերևում ներկայացված են Թոփքափը նախկին սուլթանական պալատի պատկերասրահի՝ առանձին Կ.Պոլսի գրավմանը նվիրված սենյակի նկարները😉
1453 թվականի մայիսի 29-ին Օսմանյան կայսրության կողմից Կոստանդնուպոլսի գրավումը համաշխարհային պատմության ամենաշրջադարձային իրադարձություններից ա, որն ազդարարեց ավելի քան հազարամյա Բյուզանդական կայսրության (Արևելյան Հռոմեական կայսրության) վերջն ու Միջնադարի ավարտը։
15-րդ դարի կեսերին երբեմնի հզոր Բյուզանդական կայսրությունից մնացել էր մենակ բուն Կոստանդնուպոլիսը, արվարձաններն ու Մորեայի դեսպոտատը (ներկայիս Պելոպոնեսը՝ Հունաստանում): Քաղաքը բոլոր կողմերից շրջապատված էր օսմանյան տիրույթներով: 1451 թվականին օսմանյան գահ ա բարձրանում 19-ամյա Մեհմեդ II-ը (հետագայում՝ Նվաճող, թուրք.՝ Fatih), որի նպատակը Կոստանդնուպոլսի գրավումն ու իր կայսրության մայրաքաղաք դարձնելն էր։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին XI Պալեոլոգոսը հասկանում էր մոտեցող վտանգն ու օգնություն էր խնդրում Արևմուտքից: Հռոմի Պապը օգնության դիմաց պահանջում էր միավորել Ուղղափառ ու Կաթոլիկ եկեղեցիները. բյուզանդացի հոգևորականները հայտարարում էին, որ նախընտրում են «քաղաքում տեսնել թուրքական չալմա, քան պապական տիարա»: Արդյունքում, Արևմուտքից եկած օգնությունը խիստ սահմանափակ էր:
Մեհմեդ II-ը հավաքել էր մոտ 80,000 - 100,000 (որոշ աղբյուրներով՝ ավելի շատ) զինվոր, 12,000 ենիչերիներ, հզոր նավատորմ (մոտ 120 նավ): Քաղաքը պաշտպանում էր ընդամենը 7,000 - 8,000 զինվոր, որոնցից մոտ 2,000-ը օտարերկրացիներ էին (հիմնականում ջենովացի ու վենետիկցի վարձկաններ):
Մեհմեդ II-ը պաշարմանը նախապատրաստվեց մաքսիմալ մանրամասնությամբ։ Բոսֆորի նեղուցի եվրոպական ափին կառուցեց Ռումելիհիսար (թուրք.՝ Boğazkesen, թարգմ.՝ կոկորդ կտրող) ամրոցը, որն ամբողջությամբ կտրեց քաղաքի կապը Սև ծովի հետ՝ արգելափակելով սննդի մատակարարումը։ Բյուզանդացիներն իրանց հերթին փակեցին Ոսկեղջյուրի (թուրք.՝ Haliç) մուտքը հսկայական երկաթե շղթայով, որպեսզի թույլ չտան թուրքական նավատորմին մոտենալ քաղաքի ծովային պարիսպներին: Ինչ են անում մամայիս ամենասիրելի արտահայտությամբ նկարագրմանն արժանի՝ թոկից փախած օսմանցիները. քանի որ Ոսկեղջյուրի շղթան անհնար էր ճեղքել, ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը նա հրամայեց հարթեցնել Գալաթայի բլուրները, տեղադրել յուղված գերաններ ու ցամաքի վրայով, մարդկային ու անասունների ուժով, մոտ 70 նավ քաշել ու իջացնել անմիջապես Ոսկեղջյուրի ծոց:
Մայիսի 29-ի վաղ առավոտյան սկսվեց ընդհանուր գրոհը երեք ալիքով.
1. Բաշիբոզուկները (անկանոն զորքեր) նետվեցին առաջ: Սրանց հիմնական նպատակը պաշտպաններին հոգնացնելն էր:
2. Կանոնավոր զորքերը հարվածեցին պարիսպների ամենավնասված հատվածին (Լիկոսի հովիտ):
3. Մեհմեդը մարտի նետեց իր ամենաընտիր ուժերին՝ ենիչերիներին: Պարիսպները ճեղքվեցին: Կայսր Կոստանդին XI Պալեոլոգոսը, հասկանալով, որ ամեն ինչ կորած ա, հանեց իր կայսերական տարբերանշաններն ու զինակիցների հետ մխրճվեց թուրքական զորքերի մեջ: Զոհվեց որպես հասարակ զինվոր, ու մարմինը տենց էլ հստակ չնույնականացվեց:
Քաղաք մտնելուց հետո օսմանյան զորքերին տրվեց 3 օր՝ քաղաքը թալանելու համար (էտ ժամանակվա պատերազմական կանոնների համաձայն, երբ քաղաքը հրաժարվում էր հանձնվել առանց կռվի): Բնակչության մեծ մասը կոտորվեց կամ գերեվարվեց ու վաճառվեց ստրկության: Սուրբ Սոֆիայի տաճարի դռները կոտրվեցին, ներսում ապաստանածները գերեվարվեցին, իսկ հենց նույն օրը երեկոյան Մեհմեդ II-ը մտավ տաճար ու հրամայեց այն վերածել մզկիթի։
Կոստանդնուպոլիսը դարձավ Օսմանյան կայսրության նոր մայրաքաղաքը:
  • ❤ 8
  • 👏 4
  • ❤‍🔥 3
  • 🤔 1
  • 💘 1
More from @brieflysaid
  1. Sep 28, 2026Քանի որ, as I understood, իմ Telegram-յան ալիքի բովանդակությունը չի սահմանափակվում միայն օ…
  2. Sep 21, 2026Ընկեր օսմանագետի վերադարձը հայտարարենք մի հետաքրքիր երևութի մեկնությամբ😂 16-17-րդ դարերի…
  3. Aug 27, 2026Բոսֆորի նեղուցը նախկին սուլթանական Թոփքափը պալատից🤍🏛️
  4. Aug 23, 2026Էսօր ուզում եմ ձեզ պատմել Թուրքիայի համար 1 դեմքի՝ առաջին նախագահ Աթաթուրքի մահվան մասին🤷…
  5. Aug 20, 2026Չքնաղ Արարատը ՀՀ-ի տարածքից🤍թուրքերն անվանում են Ağrı dağ(Աղրը դաղ), որը թարգմանաբար նշան…
  6. Aug 19, 2026Եկեք էսօր պատմեմ իսլամական աշխարհի կարևորագույն դեմքերից մեկի՝ Մուհամմադ Մարգարեի մասին, ք…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →