Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, միացե՛ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցության հավաքին՝ Հակակոռուպցիոն դատարանի բակում։ Միասին՝ մեր ներկայությամբ պաշտպանենք օրենքի գերակայությունն ու արդարությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են եվրոպացի դիվանագետների հետ
Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիասյին Իռլանդիայի, ԱՄՆ-ի, ԵՄ ներկայացուցչության, Նիդերլանդների Թագավորության, Իսպանիայի Թագավորության, Չեխիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության դեսպանությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ժողովրդավարական ինստիտուտների խորացող ճգնաժամը, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները, իշխանության անսահմանափակ կենտրոնացումը մեկ անձի շուրջ, որը հանգեցրել է ավտորիտար կառավարման համակարգի ձևավորմանը։
Միջազգային գործընկերներին ներկայացվել են Հայաստանում ընդդիմության նկատմամբ իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները, այդ թվում վերջին շրջանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող հետապնդման գործընթացը։
Ընդգծվել է, որ իշխանությունը պետական և իրավապահ համակարգերը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքի՝ նպատակ ունենալով չեզոքացնել ընդդիմադիր առաջնորդներին՝ Ադրբեջանի պահանջով իրականացվող առաջիկա զիջումներին ընդառաջ:
տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 11։00-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում (Էրեբունի Պլազա Բ/Կ), տեղի կունենա ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը։
Հակակոռուպցիոն դատարանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը կքննի այսօր, ժամը 20։30-ին։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2026 թվականի հուլիսի 30-ին դատարանը մերժեց ԱԺ 8-րդ և 9-րդ գումարումների պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։ Առանց որևէ փաստարկված իրավական հիմնավորման, կոպտորեն հակասելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը, դատարանը Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը երկարաձգեց ևս մեկ ամսով։ Այսպիսով, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը զրկված է իր սահմանադրական պարտավորություններն ազատ իրացնելու հնարավորությունից։ Սա ոչ միայն առանձին պատգամավորի իրավունքների, այլև Ազգային ժողովի լիարժեք գործունեության և հազարավոր քաղաքացիների կամարտահայտության և ընտրական իրավունքի կոպիտ ոտնահարում է։ Ըստ այդմ․ «Հայաստան» դաշինքը հայտարարում է․
1. Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է։ Նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման նպատակը նրա պատգամավորական գործունեությունը կաթվածահար անելն է, ընդդիմադիր ձայնը լռեցնելը և քաղաքական հաշվեհարդարը շարունակելը։
2. Արթուր Սարգսյանը, 18 Արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալները, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն։
3. Օրենքի և սահամանադրականության այս աննախադեպ ոտնահարման վերաբերյալ մեր բողոք-ահազանգը փոխանցելու ենք մեր միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց համարժեք գնահատականը։
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիք, News.am և Yerevan․Today լրատվամիջոցներին։ Նախագահն անդրադարձել է հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, հետընտրական զարգացումներին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԵՄ հարաբերություններին։
Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար։
Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։
Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները։ Այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ:
Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք այդ քննարկումների ավարտից հետո:
Մի բան հստակ է՝ չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը։
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան 08.06.2026թ.
How can I read @levonkocharyan without a Telegram account?
TGViewer shows the public web preview Telegram publishes for Levon Kocharyan: recent posts, photos, videos and the subscriber count, with no app, login or account.
How many subscribers does Levon Kocharyan have?
Levon Kocharyan (@levonkocharyan) has 5.83K subscribers on Telegram, refreshed roughly every 30 minutes.
Does Levon Kocharyan know I viewed it here?
No. Public channel previews carry no viewer identity, and TGViewer has no accounts or tracking of what you look up.