TGViewer
Levon Kocharyan Levon Kocharyan @levonkocharyan · 5.82K subscribers
Post #570 5.13K

Forwarded from Հայաստան դաշինք

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 
2026 թվականի հուլիսի 30-ին դատարանը մերժեց ԱԺ 8-րդ և 9-րդ գումարումների պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։ Առանց որևէ փաստարկված իրավական հիմնավորման, կոպտորեն հակասելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը, դատարանը Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը երկարաձգեց ևս մեկ ամսով։ Այսպիսով, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը զրկված է իր սահմանադրական պարտավորություններն ազատ իրացնելու հնարավորությունից։ Սա ոչ  միայն առանձին պատգամավորի իրավունքների, այլև Ազգային ժողովի լիարժեք գործունեության և հազարավոր քաղաքացիների կամարտահայտության և ընտրական իրավունքի կոպիտ ոտնահարում է։
Ըստ այդմ․ «Հայաստան» դաշինքը հայտարարում է․

1. Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է։ Նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման նպատակը նրա պատգամավորական գործունեությունը կաթվածահար անելն է, ընդդիմադիր ձայնը լռեցնելը և քաղաքական հաշվեհարդարը շարունակելը։

2. Արթուր Սարգսյանը, 18 Արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալները, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն։

3. Օրենքի և սահամանադրականության այս աննախադեպ ոտնահարման վերաբերյալ մեր բողոք-ահազանգը փոխանցելու ենք մեր միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց համարժեք գնահատականը։
 
31 հուլիսի, 2026 թ․
  • ❤ 75
  • 💯 27
More from @levonkocharyan
  1. Sep 17, 2026Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, միացե՛ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցության հ…
  2. Sep 9, 2026«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են եվրոպացի դիվանագետների հետ Սեպտեմբերի 9…
  3. Sep 7, 2026Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 11։00-…
  4. Aug 26, 2026Հակակոռուպցիոն դատարանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին…
  5. Aug 25, 2026Եղբորս՝ Սեդրակի, խափանանման միջոցի հարցը կքննվի այսօր՝ 21։00-ին, հակակոռուպցիոն դատարանում…
  6. Aug 25, 2026Քոչարյանին կալանավորելու` Փաշինյանի հրահանգների փոփոխությունը 2018vs2026
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →