TGViewer
Levon Kocharyan Levon Kocharyan @levonkocharyan · 5.82K subscribers
Post #575 2.2K

Forwarded from Հայաստան դաշինք

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են եվրոպացի դիվանագետների հետ

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիասյին Իռլանդիայի, ԱՄՆ-ի, ԵՄ ներկայացուցչության, Նիդերլանդների Թագավորության, Իսպանիայի Թագավորության, Չեխիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության դեսպանությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ժողովրդավարական ինստիտուտների խորացող ճգնաժամը, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները, իշխանության անսահմանափակ կենտրոնացումը մեկ անձի շուրջ, որը հանգեցրել է ավտորիտար կառավարման համակարգի ձևավորմանը։

Միջազգային գործընկերներին ներկայացվել են Հայաստանում ընդդիմության նկատմամբ իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները, այդ թվում վերջին շրջանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող հետապնդման գործընթացը։

Ընդգծվել է, որ իշխանությունը պետական և իրավապահ համակարգերը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքի՝ նպատակ ունենալով չեզոքացնել ընդդիմադիր առաջնորդներին՝ Ադրբեջանի պահանջով իրականացվող առաջիկա զիջումներին ընդառաջ:
  • ❤ 71
  • 👍 34
  • 😢 2
More from @levonkocharyan
  1. Sep 17, 2026Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, միացե՛ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցության հ…
  2. Sep 7, 2026Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 11։00-…
  3. Aug 26, 2026Հակակոռուպցիոն դատարանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին…
  4. Aug 25, 2026Եղբորս՝ Սեդրակի, խափանանման միջոցի հարցը կքննվի այսօր՝ 21։00-ին, հակակոռուպցիոն դատարանում…
  5. Aug 25, 2026Քոչարյանին կալանավորելու` Փաշինյանի հրահանգների փոփոխությունը 2018vs2026
  6. Jul 31, 2026ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →