TGViewer
Հետք Հետք @hetqonline · 13.5K subscribers
Post #63381 2.15K
Խնամքի կենտրոնում գտնվող տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

«Հետքի» խմբագրություն դիմած Աննա Գևորգյանի ընտանիքը «Անորա» խնամքի կենտրոնին մեղադրում է իր հոր անհրաժեշտ խնամքը չապահովելու և նրա առողջությանը վնաս հասցնելու համար։ Ուղեղի կաթված ստացած 66-ամյա Գագիկ Մխիթարյանը կենտրոնում գտնվելու ընթացքում մնացել է առանց հսկողության, ստացել մարմնական վնասվածքներ և շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Աննա Գևորգյանն ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ ծնողները՝ Հայաստանում։ Նրա մայրը պետք է մեկներ ԱՄՆ՝ դստերն այցելության, և քանի որ տանը ոչ ոք չէր կարող Գագիկ Մխիթարյանի համար 24-ժամյա խնամք ապահովել, ընտանիքը որոշել էր նրան ժամանակավորապես տեղափոխել խնամքի կենտրոն։ Հուլիսի 11-ից նա գտնվել է «Անորա» խնամքի կենտրոնում։ Օգոստոսի 23-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

📌 Ընտանիքը խնամքի կենտրոնի մասին տեղեկացել էր «Ֆեյսբուք»-ի գովազդների միջոցով։ Կողմերի միջև կնքվել էր ծառայությունների մատուցման պայմանագիր, և կենտրոնին վճարվել էր 250 000 դրամ։

Գագիկ Մխիթարյանը մշտական հսկողության կարիք ունի․ ինքնուրույն չի կարող նստել կամ կանգնել, եթե շարժվի, կարող է ընկնել։ Խնամքի կենտրոնի աշխատակիցներին ընտանիքն այդ մասին նախապես զգուշացրել էր։

🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ
Hetq.am Խնամքի կենտրոնում գտնվող տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց «Հետքի» խմբագրություն դիմած Աննա Գևորգյանի ընտանիքը «Անորա» խնամքի կենտրոնին մեղադրում է իր հոր անհրաժեշտ խնամքը չապահովելու և նրա...
  • 👎 4
  • ❤ 3
  • 😢 2
  • 😱 1
More from @hetqonline
  1. Sep 29, 2026Opel-ի հաջողությունը. ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալ…
  2. Sep 29, 2026❗️Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 120 հա…
  3. Sep 28, 2026🍎🍐 Միջատասպան նյութի մնացորդներ նմուշառված մրգերում, հաղորդում են ՍԱՏՄ-ից։ Սոցիալական ցա…
  4. Sep 28, 2026Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյան՝ սեփական ընկերության շինթույլտվությունների համակարգող…
  5. Sep 28, 2026Հետք pinned «Մենք ուզում ենք լսել մեր ընթերցողին💛 ✍️ «Հետքի» համար կարևոր է հասկանալ, թե…
  6. Sep 28, 2026Մենք ուզում ենք լսել մեր ընթերցողին💛 ✍️ «Հետքի» համար կարևոր է հասկանալ, թե ինչպես եք գնա…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →