Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյան՝ սեփական ընկերության շինթույլտվությունների համակարգող
2025-2026 թվականներին Վանաձորի համայնքապետարանի տրամադրած ավարտական ակտերից 27-ում որպես գլխավոր կապալառու նշված է «Ալավերդյան և ընկերներ» ընկերությունը։ Այս ընկերության 100% բաժնետերը համայնքապետարանի ճարտարապետության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Ալավերդյանն է։
2025-2026 թվականներին Վանաձորի համայնքապետարանը 212 ավարտական ակտ է տրամադրել բնակիչներին։ Նշված ժամանակահատվածում 27 բնակիչ կառուցապատման աշխատանքները վստահել է «Ալավերդյան և ընկերներ» ՍՊԸ-ին։
📌«Ալավերդյան և ընկերներ» ՍՊԸ-ն 2007 թվականին հիմնադրել է Արմեն Ալավերդյանը, և ըստ պետական ռեգիստրի՝ մինչ օրս պատկանում է նրան։ Ընկերության տնօրենը Թագուհի Խաչատրյանն է՝ Արմեն Ալավերդյանի կինը։ Այս ընկերությունը, ըստ ՊԵԿ-ի կայքում հրապարակված տվյալների, զբաղվում է բնակելի և ոչ բնակելի շենքերի ընթացիկ նորոգմամբ։
🔗Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
Post #63393
889