TGViewer
Channel ✦ Verified Channel
Հետք

Հետք

@hetqonline

📌 Միացե՛ք մեր Patreon-ին և Boosty-ին

🔸 https://patreon.com/HETQ
🔸 https://boosty.to/hetqtv/

Հետևեք մեզ նաև՝

Ֆեյսբուքում՝ facebook.com/hetqonline
Ինստագրամում՝ bit.ly/hetq_online
Յութուբում՝ youtube.com/user/HetqTV
Subscribers
13.5K
Photos
56.1K
Videos
459
Links
57.2K
Recent Posts 20 shown
Post #63371 545
Ի՞նչ կապ ունեն Ալիշեր Ուսմանովն ու Ադրբեջանում կալանավորված երկու ֆրանսիացին ԵՄ պատժամիջոցների բանակցությունների հետ

ԵՄ դեսպանները արդեն մեկ շաբաթ է, ինչ չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի հետ կապ ունեցող մոտ 3,000 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ժամկետները երկարաձգելու շուրջ։

Ֆրանսիան և Սլովակիան պահանջում են, որպեսզի պատժամիջոցների ցանկից դուրս բերվի ազգությամբ ուզբեկ, ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը։

Ֆրանսիայի դիրքորոշումը կապված է Ադրբեջանում կալանավորված Ֆրանսիայի երկու քաղաքացիների հետ, որոնցից մեկին Ադրբեջանը դատապարտել է 10 տարվա ազատազրկման լրտեսության մեղադրանքով։

📌 Ըստ միջազգային մամուլում հրապարակված տեղեկությունների, Ֆրանսիան և Ադրբեջանը գաղտնի բանակցությունների մեջ են եղել, որը ազդել է Ֆրանսիայի դիրքորոշման վրա։

🔗 Մանրամասները` ԱՅՍՏԵՂ
Hetq.am Ի՞նչ կապ ունեն Ալիշեր Ուսմանովն ու Ադրբեջանում կալանավորված երկու ֆրանսիացին ԵՄ պատժամիջոցների բանակցությունների հետ ԵՄ դեսպանները արդեն մեկ շաբաթ է, ինչ չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի հետ կապ ունեցող մոտ 3,000 ֆիզիկական և իրավաբանական...
  • ❤ 1
Post #63370 1.68K

This post (sticker, poll or similar) has no web preview. Open in Telegram

  • 👍 6
  • ❤ 1
  • 👎 1
  • 🤬 1
  • 🤮 1
  • 😍 1
  • 🤣 1
  • 🗿 1
Post #63369 1.47K
Անձրեւաջուրը լցվում է բնակչի տուն․ համայնքապետարանն առաջարկում է սպասել հաջորդ տարվան

Եղվարդ քաղաքի Չարենցի 84 տան բնակիչ Արփիկ Գևորգյանի բակն ու այգին անձրևի ժամանակ ջրով են լցվում, վերջին տարիներին ջուրը հասնում է նաև տուն ու ավտոտնակ։ Նրա տունը փողոցի վերջին հատվածում է, փողոցը թեքություն ունի։ Անձրևների ժամանակ փողոցից հոսող ջուրը լցվում է բակ, ապա՝ այգի և տուն։

Տարիներ շարունակ անձրևից հետո ինքն ու քույրը բակում կուտակված անձրևաջրերը դույլերով հավաքում, թափում էին, այս տարի արդեն փրկարարների օգնության կարիքն է եղել։ Մայիսին ու հունիսին տեղացած անձրևների ժամանակ Արփիկ Գևորգյանը դիմել է ՆԳՆ Փրկարար ծառայություն։ Փրկարարները պոմպով ջուրը հեռացրել են բակից։
YouTube Անձրեւաջուրը լցվում է բնակչի տուն․ համայնքապետարանն առաջարկում է սպասել հաջորդ տարվան 📌 Միացե՛ք մեր Patreon-ին Patreon - https://patreon.com/HETQ 📌 Միացե՛ք մեր Boosty-ին Boosty - https://boosty.to/hetqtv/ 📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով Donation Alerts - https://www.donationalerts.com/r/hetqtv #Անձրեւաջուրը լցվում է բնակչի #տուն․ …
  • ❤ 1
  • ❤‍🔥 1
Post #63368 1.62K

This post (sticker, poll or similar) has no web preview. Open in Telegram

  • ❤ 5
  • 👍 1
  • 👌 1
  • 😡 1
Post #63367 2.5K
Վտանգավոր ծրագրեր Սևանի ափին. ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն

Սևանա լճից ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա՝ Ծովագյուղի հարևանությամբ, «Սանի Լենդ» ՍՊԸ-ն, առանց բնապահպանական փորձաքննության, ասֆալտի գործարան է աշխատեցնում։ Ավելին՝ «խելացի անասնագոմ» կառուցելու համար պետությունից 17.5 միլիոն դրամ ստացած, սակայն ծրագիրը տապալած ընկերությունն այժմ փորձում է նույն տարածքում հիմնել նաև ցեմենտի արտադրամաս։ Չնայած Սևանա լճի ավազանի անմիջական ազդեցության գոտում հանքանյութեր վերամշակող օբյեկտներ հիմնելու օրենսդրական արգելքին և մասնագետների բացասական կարծիքներին՝ տեղական իշխանություններն ու ընկերությունը առաջ են մղում վտանգավոր այս ծրագիրը։

📌 «Հետքը» փորձել է պարզել, թե ինչպես է «Սանի Լենդ»-ին հաջողվել այս տարածքում ասֆալտի գործարան շահագործել և հիմա էլ պատրաստվում է ցեմենտի արտադրամաս կառուցել։
  • ❤ 11
  • 👍 6
  • ✍ 2
  • 🤔 2
  • 💯 1
Post #63366 2.54K
Ի՞նչ կարող է տալ հայ արտահանողներին ԵՄ-ի նոր նախագիծը

Սեպտեմբերի 2-ին Եվրոպական միության (ԵՄ) խորհուրդը հավանություն է տվել մի նախագծի, որի վերջնական ընդունման դեպքում հայկական ծագման արտադրանքը երկու տարով Եվրոպա կներմուծվի առանց ներմուծման տուրքերի, իսկ որոշ արտադրատեսակների նկատմամբ կիրառվելու են սակագնային քվոտաներ։ ACSES վերլուծական կենտրոնը գնահատել է այդ միջոցառումների իրական ծավալներն ու հնարավոր հեռանկարները։
Հատկանշական է, որ այս նախագիծը կազմելիս ԵՄ-ն հիմք է ընդունել միայն իրավաբանական անձ հանդիսացող հայաստանյան արտահանողների տվյալները, մինչդեռ Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղեն արտահանողների շրջանում բազմաթիվ են ֆիզիկական անձինք։

❓Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը պատշաճ չի արձագանքել, առհասարակ ի՞նչ անելիքներ կան, և արդյոք արտահանողներին տրամադրվող սուբսիդիաներն արդյունավե՞տ են։

Արտահանման այս և այլ հարցերի շուրջ «Հետքի» տաղավարում զրուցել ենք ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանի հետ։ Կենտրոնը նաև գնահատել է ռուսական սահմանափակումների ներկա և սպասվող հետևանքները Հայաստանի արտահանման վրա։
  • ❤ 8
Post #63365 2.68K
ԲԸՏՄ-ն աղավաղում է փաստերը․ «ՄԼ Մայնինգը» շարունակել է օդն աղտոտել նաև տուգանվելուց հետո

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, «Հետքում» հրապարակված «Փոշու ջրվեժ՝ կիսակառույց շենքերից․ ինչ արժե օդը աղտոտելը» հոդվածիցհետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն (ԲԸՏՄ) այսօր պաշտոնական պարզաբանում է տարածել։
Տեսչական մարմինը պնդում է, թե Ավանի ակադեմիայի հարակից շինհրապարակից փոշու արտանետման մեր հրապարակած տեսանյութն ունի «մոտ մեկուկես ամսվա վաղեմություն»: Տեսչական մարմինը վստահեցնում է, որ խնդրին արձագանքել է դեռևս օգոստոսի 7-ին, ընկերությանը տուգանել 150 000 դրամով, տվել հանձնարարականներ, իսկ այսօր՝ սեպտեմբերի 16-ին արված կրկնակի այցով էլ ամեն ինչ գտել է պատշաճ վիճակում։

❗️Մեր հրապարակած տեսանյութի վերաբերյալ տեսչական մարմնի այս հայտարարությունն անհիմն է։

Խմբագրության տրամադրության տակ առկա էկրանակադրերը փաստում են, որ քաղաքացի Լուսինե Մկրտչյանը տեսանյութը նկարահանել է ԲԸՏՄ-ի ներկայացրած տուգանքից հետո՝ օգոստոսի 23-ին՝ առավոտյան ժամը 10։50-ի սահմաններում։ Ընդամենը հինգ րոպե անց՝ 10։55-ին, նա այդ տեսանյութն ուղարկել է կառուցապատող ընկերությանը:

🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ
Hetq.am ԲԸՏՄ-ն աղավաղում է փաստերը․ «ՄԼ Մայնինգը» շարունակել է օդն աղտոտել նաև տուգանվելուց հետո Այս դրվագն ընդամենը վերահաստատում է երեկվա հոդվածի գլխավոր ասելիքը. տուգանքները հաճախ այնքան սիմվոլիկ են, որ վարքագծի փոփոխության...
  • 😡 7
  • ❤ 2
  • 💯 2
Post #63364 2.54K
❗️Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16:06-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

❗️Նախնական տվյալներով՝ կա չորս զոհ, մեկ տուժած։

ՆԳՆ Փրկարար ծառայություն
  • 😱 9
  • 👍 1
Post #63363 2.77K
Արաբկիրում կառուցվող շենքը․ կա՞ շինարարական նորմերի խախտում, թե՞ ոչ

Մոտ մեկ ամիս առաջ «Հետք»-ին էին դիմելԱննա Ենգիբարյանը և Սիմոն Սիմոնյանը։

Քաղաքացիները պնդում էին, որ Արաբկիր վարչական շրջանի 23-րդ փողոցում՝ իրենց առանձնատան դիմաց, բնակելի շենք է կառուցվում՝ շինարարական նորմերի խախտումներով։ Կառուցապատողն ու սեփականատերը «Բրավերկ» (նախկին անվանումը՝ «Մեծն Էրիկ») ՍՊ ընկերությունն է։ 
Քաղաքացիները դիմել են դատարան, նաև՝ միջնորդություն ներկայացրել շինարարության կասեցման համար, որը Վերաքննիչ դատարանը բավարարել է։

Ընկերությունը դատարանի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում։ Ընկերության տնօրեն Լեւոն Շահումյանը «Հետք»-ի տաղավարում մեկնաբանել է իրավիճակը և ներկայացրել իրենց դիրքորոշումը։ 
  • ❤ 4
  • 👍 3
Post #63362 2.41K
📈 Գնաճն «անհանգստացրել է» ԿԲ-ին. քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով

2026 թվականի երրորդ եռամսյակում գնաճը Հայաստանում շարունակել է գտնվել ԿԲ սահմանած թիրախային 3%-ից բարձր մակարդակում։

📌 Մասնավորապես, օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցվել է 4.4% գնաճ։

Գնաճին նպաստող ներքին ու արտաքին գործոնները Կենտրոնական բանկին դրդել են բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը։ ԿԲ-ից հայտնում են, որ խորհուրդն այսօր որոշում է կայացրել այն բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%: Խոսքը վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին է, որը ԿԲ-ն զուգահեռ անվանում է նաև քաղաքականության տոկոսադրույք։

🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ
Hetq.am Գնաճն «անհանգստացրել է» ԿԲ-ին. քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով Մասնավորապես, օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցվել է 4.4% գնաճ։
  • 👎 4
  • 🤡 4
  • 👍 2
  • 🤔 1
  • 🤮 1
Post #63361 2.31K
Փոշու ջրվեժ՝ կիսակառույց շենքերից․ ինչ արժե օդը աղտոտելը

Լուսինե Մկրտչյանը 6-ամյա որդուն ամիսը մի քանի անգամ տանում է ֆուտբոլի մարզումների։ Նրա նման շատ ծնողներ են ֆուտբոլն ընտրել՝ ապահովելու երեխաների ֆիզիկական ակտիվությունը․ մտածել են՝ կմարզվեն, առողջ կլինեն: Բայց Լուսինեն որդու մարզումներին անհանգիստ ու զայրացած է հետևում՝ աչքը հարևան շինհրապարակից բարձրացող փոշու ամպին։

🏗️ Ավանում Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտերից մոտ 300 մետր հեռավորության վրա «ՄԼ Մայնինգ» ընկերությունը բազմաբնակարան շենքեր է կառուցում։ Լուսինեն օրեր առաջ տեսանկարահանել է, թե ինչպես է կիսակառույց շենքերից փոշին ջրվեժի նման ցած թափվում։

Ինչպե՞ս պիտի կառուցապատողը կանխի օդի աղտոտումը և այլն մանրամասները` ԱՅՍՏԵՂ
Hetq.am Փոշու ջրվեժ՝ կիսակառույց շենքերից․ ինչ արժե օդը աղտոտելը Մի բան, իհարկե, նկատելի է․ թղթի վրա գրված ու բանավոր հնչած խիստ հանձնարարականներն ու ֆինանսական սպառնալիքներն օդը չեն մաքրելու, բայց...
  • 🤯 6
  • ❤ 2
  • 🤮 2
  • 🤬 1
  • 😢 1
Post #63360 2.43K
✈️ «Շիրակ Ավիան» Հայաստան է տեղափոխել իր չորրորդ օդանավը. այն կրում է «Տաթեւ Ասատրյան» անունը

Հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 13-ին Ադիս Աբեբա-Ջիդդա-Երեւան երթուղով Հայաստան է տեղափոխել իր չորրորդ օդանավը: Հուլիսին ավիաընկերությունը հայտարարել էր, որ նույն ամսում ձեռք է բերել նոր օդանավ, որն օգոստոսի սկզբին կհամալրի ավիաընկերության շարժակազմը: Ամսի 13-ին Երեւան տեղափոխված ինքնաթիռը, որն արդեն իսկ ներկվել է «Շիրակ Ավիայի» գույներով, դեռ չի գրանցվել Հայաստանում, սակայն դա, ըստ էության, կարճ ժամանակի հարց է:

✈️ Ինքնաթիռն, ըստ planespotters.net-ի, արտադրվել է 2005-ին, նախկինում գրանցված է եղել Իռլանդիայում, Թուրքիայում, սեփականատերերն էլ եղել են իռլանդական, ռուսական, բրիտանական ընկերություններ: Նույն աղբյուրի համաձայն՝ օդանավը 2020-ից չի շահագործվել: 2020-2026 թթ. կանգնած է եղել Շարժայի օդանավակայանում:

📌«Զվարթնոցում» օդանավի դիմավորման տեսանյութերում երեւում է, որ այն կրում է երգչուհի Տաթեւ Ասատրյանի անունը: Այն մասին, որ չորրորդ օդանավն անվանակոչվելու է այս անունով, «Շիրակ Ավիան» հայտարարել էր հուլիսին:
  • 😁 9
  • ❤ 7
  • 👎 1
  • 🤣 1
Post #63359 2.55K
25 տարի անց Հայաստանը վերադառնում է բժիշկների անհատական լիցենզավորմանը

Հայաստանի ավելի քան 13 հազար ավագ բուժաշխատողների պարտադիր անհատական լիցենզավորման բարեփոխումը մտնում է նոր փուլ, սակայն քննությունների բուն մեկնարկը դեռևս չի տրվել։ Չնայած օրենքով սահմանված սկզբնական ժամանակացույցին, օրենքի նախագիծ է շրջանառվում՝ քննության վերջնաժամկետը կես տարով հետաձգելու։

📌«Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան Առողջապահության ազգային ինստիտուտից հայտնում են, որ ավագ բուժաշխատողների կենտրոնացված քննության գործընթացը դեռևս չի մեկնարկել և կազմակերպչական, նախապատրաստական փուլում է։

Դեռ նախորդ տարի գրել էինք բժշկությունը որպես անհատական լիցենզավորման ենթակա գործունեություն սահմանելու և պատասխանատվությունը հաստատությունից դեպի անհատ բժիշկ տեղափոխելու մասին։

🏥 Ներկայումս շրջանառության մեջ է գտնվում օրենքի նախագիծ, որի համաձայն՝ անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել և վերջնաժամկետ սահմանել 2027 թվականի հուլիսի 1-ը։

🔗Ամբողջական հոդվածը՝ ԱՅՍՏԵՂ
Hetq.am 25 տարի անց Հայաստանը վերադառնում է բժիշկների անհատական լիցենզավորմանը Օրենքի նախագծի համաձայն՝ անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել և վերջնաժամկետ սահմանել 2027 թվականի...
  • ❤ 6
  • 🙏 2
  • 👍 1
  • 🤡 1
Post #63358 2.34K
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածներում: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

«Մասնավորապես` Չարենցի 91 հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Սարալանջի շրջանցիկ ճանապարհ մուտքը կարգելվի ժամը 07:00-ից մինչև 14:00-ն, ինչպես նաև նշված խաչմերուկում Չարենցի փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի կողմից երթևեկող փոխադրամիջոցների վարորդներին կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն, իսկ Սարալանջի շրջանցիկ ճանապարհից դեպի Չարենցի 91 հասցե մուտքը կարգելվի ժամը 14:00-ից 07:00-ն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
See less
  • ❤ 1
  • 👍 1
  • 🤡 1
Post #63357 2.15K
Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։

ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է:

Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը և այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։

📌Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։

Առողջապահության նախարարություն
Hetq.am Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը Մինչև ջրի որակի վերականգնումը, Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով:
  • 👍 2
  • ❤ 1
Post #63356 2.2K
ՊԵԿ-ը չի պարզել քաղաքացու չգրանցված աշխատելու փաստը և ծառայողական քննության կարիք էլ չի տեսել

Չգրանցված աշխատողի դիմումից հետո Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը քաղաքացուն հրավիրել է այգի՝ «հարցերը քննարկելու»։ Իսկ երբ «Հետքը» փորձել է պարզել, թե ինչու է պետական մարմինը դրսում հանդիպումներ անում, ՊԵԿ-ը հայտարարել է, թե ծառայողական քննություն սկսելու հիմքեր չկան, իսկ սպասարկման սրահի փակ լինելու պատճառով այդպես էլ չի հաջողվել պարզել՝ քաղաքացին աշխատել է առանց գրանցման, թե՝ ոչ։ 
📌 Ռայիսա Զաքարյանը 2025 թվականի ապրիլից աշխատել է Երևանի Քըրք Քըրքորյան փողոցի 8/5 հասցեում գտնվող «Օզոն»-ի սպասարկման կետում։ Նրա խոսքով՝ աշխատանքային պայմանագիր չի կնքվել, իսկ տնօրենի փոփոխությունից հետո իրեն այդպես էլ չեն գրանցել որպես աշխատող։ Աշխատանքից հեռանալուց հետո էլ նա չի ստացել իրեն հասանելիք վերջնահաշվարկը՝ 70 հազար դրամ չվճարված աշխատավարձը։

🔻«Հետքը» օգոստոսի 3-ին գրավոր հարցմամբ դիմել էր Պետական եկամուտների կոմիտե՝ ճշտելու, թե ինչ գործողություններ է իրականացրել պատասխանատու մարմինը քաղաքացու դիմումից հետո և արդյոք նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու համար, թե ինչու է ՊԵԿ աշխատակիցը քաղաքացու դիմումը քննարկելու համար նրան հրավիրել այգի։ ՊԵԿ-ը միջանկյալ գրությամբ հայտնել էր՝ հավելյալ ժամանակ է պետք ուսումնասիրություն իրականացնելու համար և հայտնել, որ հարցմանը կպատասխանի 30-օրյա ժամկետում։

🗣«Հետքին» ուղարկած պատասխանում ՊԵԿ-ը գրել է, որ ստուգման ընթացքում իր աշխատակիցները մի քանի անգամ այցելել են դիմումում նշված սպասարկման կետ, սակայն բոլոր այցելությունների ժամանակ այն փակ է եղել։ Այդ պատճառով տեղում վերահսկողական գործողություններ իրականացնել չի հաջողվել, և նախկին գործատուի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել։
Hetq.am ՊԵԿ-ը չի պարզել քաղաքացու չգրանցված աշխատելու փաստը և ծառայողական քննության կարիք էլ չի տեսել Չգրանցված աշխատողի դիմումից հետո Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը քաղաքացուն հրավիրել է այգի՝ «հարցերը քննարկելու»։ Իսկ երբ...
  • ❤ 2
  • 🤡 2
Post #63355 2.33K
❗️Սեպտեմբերի 15-ից 25-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը կդադարեցվի:

Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

«
ՌԴ տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին

»,- նշվում է հաղորդագրության մեջ:
  • 🤮 7
  • 😱 3
  • 👍 2
  • 🤔 1
  • 🌭 1
Post #63354 2.78K
❌ Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հետեւյալ հատվածներում.

📍Հանրապետության հրապարակ, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Վազգեն Սարգսյանի, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի փողոցներում:

📍Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, Պարոնյան, Լեոյի, Սարյան փողոցում, Պապ թագավորի փողոցներում:

📍Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ,
Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում, Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում։

Երևանի քաղաքապետարան
  • 🤮 16
  • ❤ 1
  • 👍 1
  • 🤔 1
Post #63353 2.64K
❓🌳 Ինչո՞ւ Տեսչականը «չի տեսնում» Հրազդանի կիրճի աղտոտումն ու ջարդված ծառերը

«Հետքի» անդրադարձից հետո, թե ինչպես են COP17-ի անցկացման վայրում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում, շինարարական թափոնը լցնում Հրազդանի կիրճ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) վարչական վարույթ էր հարուցել։ Սակայն կարճ ժամանակ անց կարճել է վարույթը՝ պնդելով, թե «ծառերը մինչև աճի դադարեցման աստիճանի վնասված չեն», վնաս հաշվարկել հնարավոր չէ, իսկ «գետի հունի փոփոխություն տեղի չի ունեցել»։

📌 Վարույթի կարճումից հետո «Հետքը» կրկին այցելել է տարածք։ Տեղում արձանագրել ենք, որ Տեսչական մարմնի «անվնաս» համարած շինարարության հետևանքով մի շարք ծառեր արդեն ջարդվել են, մյուսներն էլ թեքվել են ու ամեն պահի կարող են տապալվել։
YouTube Ինչո՞ւ Տեսչականը «չի տեսնում» Հրազդանի կիրճի աղտոտումն ու ջարդված ծառերը 📌 Միացե՛ք մեր Patreon-ին Patreon - https://patreon.com/HETQ 📌 Միացե՛ք մեր Boosty-ին Boosty - https://boosty.to/hetqtv/ 📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով Donation Alerts - https://www.donationalerts.com/r/hetqtv Ինչո՞ւ Տեսչականը «չի տեսնում» Հրազդանի…
  • 😡 6
  • 🤣 1
Post #63352 2.49K
Թեմա համար 1. Ով կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը

Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկին հաշվված տարիներ են մնացել․ դրա շահագործումը նախատեսված է մինչև 2036 թվականը։ Այժմ քննարկվում է այն ևս 10 տարով՝ մինչև 2046 թվականը երկարաձգելու հնարավորությունը։ Հայաստանը կանգնած է ընտրության առջև՝ ում վստահել նոր ատոմակայանի կառուցումը։

❓«Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կպատմենք՝ ինչ է սպասվում Մեծամորի ատոմակայանին, ինչպիսի նոր ատոմակայան է ցանկանում կառուցել Հայաստանը և ինչու է դրա շուրջ քննարկումը դարձել նաև աշխարհաքաղաքական ընտրության հարց:
YouTube Թեմա համար 1. ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը 📌 Միացե՛ք մեր Patreon-ին Patreon - https://patreon.com/HETQ 📌 Միացե՛ք մեր Boosty-ին Boosty - https://boosty.to/hetqtv/ 📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով Donation Alerts - https://www.donationalerts.com/r/hetqtv Թեմա համար 1. ո՞վ կկառուցի Հայաստանի նոր…
  • 👎 3
  • ❤ 2
Older posts →

About this channel

How can I read @hetqonline without a Telegram account?
TGViewer shows the public web preview Telegram publishes for Հետք: recent posts, photos, videos and the subscriber count, with no app, login or account.
How many subscribers does Հետք have?
Հետք (@hetqonline) has 13.5K subscribers on Telegram, refreshed roughly every 30 minutes.
Does Հետք know I viewed it here?
No. Public channel previews carry no viewer identity, and TGViewer has no accounts or tracking of what you look up.
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →