Վտանգավոր ծրագրեր Սևանի ափին. ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն
Սևանա լճից ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա՝ Ծովագյուղի հարևանությամբ, «Սանի Լենդ» ՍՊԸ-ն, առանց բնապահպանական փորձաքննության, ասֆալտի գործարան է աշխատեցնում։ Ավելին՝ «խելացի անասնագոմ» կառուցելու համար պետությունից 17.5 միլիոն դրամ ստացած, սակայն ծրագիրը տապալած ընկերությունն այժմ փորձում է նույն տարածքում հիմնել նաև ցեմենտի արտադրամաս։ Չնայած Սևանա լճի ավազանի անմիջական ազդեցության գոտում հանքանյութեր վերամշակող օբյեկտներ հիմնելու օրենսդրական արգելքին և մասնագետների բացասական կարծիքներին՝ տեղական իշխանություններն ու ընկերությունը առաջ են մղում վտանգավոր այս ծրագիրը։
📌 «Հետքը» փորձել է պարզել, թե ինչպես է «Սանի Լենդ»-ին հաջողվել այս տարածքում ասֆալտի գործարան շահագործել և հիմա էլ պատրաստվում է ցեմենտի արտադրամաս կառուցել։
Post #63367
2.95K
- ❤ 12
- 👍 6
- ✍ 2
- 🤔 2
- 💯 1