TGViewer
Հետք Հետք @hetqonline · 13.5K subscribers
Post #63377 2.36K
⚡️⚡️Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր

2006 թվականին «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ–ի գույքը 50 տարով վարձակալության տրվեց ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանին պատկանող «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ Վարձակալված անշարժ գույքի մի մասը 2010 թվականին Կառավարության որոշմամբ, ուղղակի վաճառքով օտարվեց «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ 2022 թվականին «Նյու հորիզոն գրուպ ինկ»-ը հիմնադրեց «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ն, որը ձեռք բերեց «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ -ի հողերի ու շենք-շինությունների մնացած մասը։ ❗️Իսկ ավելի քան 37 հա հողամասը վարձակալության հանձնվեց այդ նորաստեղծ ընկերությանը մինչև 2056 թվականը։ Այս գործարքների արդյունքում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը դարձավ ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Զաքարյանի ընտանիքի սեփականությունը։

🔗Մանրամասները՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ
  • 🤣 6
  • 👀 6
  • 🗿 3
  • 😡 3
  • 👍 2
  • ❤ 1
More from @hetqonline
  1. Sep 28, 2026🍎🍐 Միջատասպան նյութի մնացորդներ նմուշառված մրգերում, հաղորդում են ՍԱՏՄ-ից։ Սոցիալական ցա…
  2. Sep 28, 2026Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյան՝ սեփական ընկերության շինթույլտվությունների համակարգող…
  3. Sep 28, 2026Հետք pinned «Մենք ուզում ենք լսել մեր ընթերցողին💛 ✍️ «Հետքի» համար կարևոր է հասկանալ, թե…
  4. Sep 28, 2026Մենք ուզում ենք լսել մեր ընթերցողին💛 ✍️ «Հետքի» համար կարևոր է հասկանալ, թե ինչպես եք գնա…
  5. Sep 27, 2026❗️Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,…
  6. Sep 27, 20268-րդ հարկ․ ինչու պարտվեցինք 44-օրյա պատերազմում 2020թ․-ի 44-օրյա պատերազմում հայկական կողմ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →