Մենք ուզում ենք լսել մեր ընթերցողին💛
✍️ «Հետքի» համար կարևոր է հասկանալ, թե ինչպես եք գնահատում մեր աշխատանքը, ինչն է ձեզ համար օգտակար և ինչը կարող ենք բարելավել։
📝 Այդ նպատակով հրավիրում ենք մասնակցելու այս հարցմանը։ Ձեր պատասխանները կօգնեն մեզ պարզել՝ որքանո՞վ է «Հետքի» բովանդակությունը համապատասխանում լսարանի կարիքներին և ակնկալիքներին, որքանո՞վ են մեր նյութերը հետաքրքիր, պահանջված ու նպատակային, որքանով են բազմազան՝ անդրադառնում տարբեր թեմաների և ինչպե՞ս կարող ենք ավելի արդյունավետ կերպով արձագանքել մեր ընթերցողների նախասիրություններին ու առաջարկներին։
⏳ Հարցումը լրացնելը կտևի մոտ 10 րոպե։ Այն անանուն է և գաղտնի։ Դրան կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր այն անձինք, ովքեր կարդում, դիտում կամ լսում են «Հետքի» բովանդակությունը։
🔗 Հարցմանը մասնակցելու համար խնդրում ենք անցնել այս հղմամբ՝
https://survey.alchemer.eu/s3/91164959/448ef4c3f4c0?source=3
⏳ Հարցումը բաց է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 2-ը։
Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Շնորհակալություն, որ օգնում եք «Հետքին» զարգանալ և ավելի լավ ծառայել իր լսարանին։ 💛
Post #63391
1.33K
- ❤ 8