🇦🇿🇫🇷 Ադրբեջանը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն ԵՄ պատժամիջոցների ցուցակից ռուսաստանցի միլիարդատերեր Ուսմանովի և Ֆրիդմանի անունները հանելուց հետո
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներհում է շնորհել Ֆրանսիայի օգտին լրտեսության համար դատապարված Մարտեն Ռայանին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Մարտեն Ռայանը և Ֆրանսիայի մեկ այլ քաղաքացի Ռուսաստանի հետ կապ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ԵՄ պատժամիջոցների բանակցությունների գլխավոր թեման էին դարձել։
Ադրբեջանը, օգտագործելով Ֆրանսիայի կալանավորված քաղաքացիներին, ճնշում էր գործադրել Ֆրանսիայի վրա, ինչի արդյունքում պաշտոնական Փարիզն անսպասելիորեն փոխել էր իր դիրքորոշումը և պահանջել հանել Ուսմանովի անունը ԵՄ պատժամիջոցների ցանկից։
📌 Երեկ երեկոյան ԵՄ-ն որոշում էր կայացրել Ուսմանովի և Ֆրիդմանի անունները ցանկից հանելու վերաբերյալ, և այսօր Ադրբեջանը ներհում շնորհեց Մարտին Ռայանին։ Չնայած սրան, Ադրբեջանը մինչ այս պահը հերքում է Ֆրանսիայի հետ գաղտնի պայմանավորվածության հանգամանքը։
Post #63376
2.24K