TGViewer
Հետք Հետք @hetqonline · 13.5K subscribers
Post #63365 2.7K
ԲԸՏՄ-ն աղավաղում է փաստերը․ «ՄԼ Մայնինգը» շարունակել է օդն աղտոտել նաև տուգանվելուց հետո

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, «Հետքում» հրապարակված «Փոշու ջրվեժ՝ կիսակառույց շենքերից․ ինչ արժե օդը աղտոտելը» հոդվածիցհետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն (ԲԸՏՄ) այսօր պաշտոնական պարզաբանում է տարածել։
Տեսչական մարմինը պնդում է, թե Ավանի ակադեմիայի հարակից շինհրապարակից փոշու արտանետման մեր հրապարակած տեսանյութն ունի «մոտ մեկուկես ամսվա վաղեմություն»: Տեսչական մարմինը վստահեցնում է, որ խնդրին արձագանքել է դեռևս օգոստոսի 7-ին, ընկերությանը տուգանել 150 000 դրամով, տվել հանձնարարականներ, իսկ այսօր՝ սեպտեմբերի 16-ին արված կրկնակի այցով էլ ամեն ինչ գտել է պատշաճ վիճակում։

❗️Մեր հրապարակած տեսանյութի վերաբերյալ տեսչական մարմնի այս հայտարարությունն անհիմն է։

Խմբագրության տրամադրության տակ առկա էկրանակադրերը փաստում են, որ քաղաքացի Լուսինե Մկրտչյանը տեսանյութը նկարահանել է ԲԸՏՄ-ի ներկայացրած տուգանքից հետո՝ օգոստոսի 23-ին՝ առավոտյան ժամը 10։50-ի սահմաններում։ Ընդամենը հինգ րոպե անց՝ 10։55-ին, նա այդ տեսանյութն ուղարկել է կառուցապատող ընկերությանը:

🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ
Hetq.am ԲԸՏՄ-ն աղավաղում է փաստերը․ «ՄԼ Մայնինգը» շարունակել է օդն աղտոտել նաև տուգանվելուց հետո Այս դրվագն ընդամենը վերահաստատում է երեկվա հոդվածի գլխավոր ասելիքը. տուգանքները հաճախ այնքան սիմվոլիկ են, որ վարքագծի փոփոխության...
  • 😡 7
  • ❤ 2
  • 💯 2
More from @hetqonline
  1. Sep 21, 2026Ի՞նչ կապ ունեն Ալիշեր Ուսմանովն ու Ադրբեջանում կալանավորված երկու ֆրանսիացին ԵՄ պատժամիջոց…
  2. Sep 20, 2026Post #63370
  3. Sep 20, 2026Անձրեւաջուրը լցվում է բնակչի տուն․ համայնքապետարանն առաջարկում է սպասել հաջորդ տարվան Եղվա…
  4. Sep 20, 2026Post #63368
  5. Sep 17, 2026Վտանգավոր ծրագրեր Սևանի ափին. ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանա լճից ընդամենը…
  6. Sep 17, 2026Ի՞նչ կարող է տալ հայ արտահանողներին ԵՄ-ի նոր նախագիծը Սեպտեմբերի 2-ին Եվրոպական միության (…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →