TGViewer
Հետք Հետք @hetqonline · 13.5K subscribers
Post #63357 2.26K
Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։

ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է:

Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը և այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։

📌Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։

Առողջապահության նախարարություն
Hetq.am Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը Մինչև ջրի որակի վերականգնումը, Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով:
  • 👍 2
  • ❤ 1
More from @hetqonline
  1. Sep 24, 2026❗️Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրա…
  2. Sep 23, 2026Post #63379
  3. Sep 23, 2026Հետք pinned a photo
  4. Sep 23, 2026⚡️⚡️Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր 2006 թ…
  5. Sep 23, 2026🇦🇿🇫🇷 Ադրբեջանը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն ԵՄ պատժամիջոցների ցուցակից ռուսաս…
  6. Sep 23, 2026🇪🇺🇷🇺 ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակից հանեց ռուսաստանցի միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովին և…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →