TGViewer
Հետք Հետք @hetqonline · 13.5K subscribers
Post #63372 1.93K
🇺🇸 Ամերիկյան լրատվամիջոցները սկսել են բոյկոտել Դոնալդ Թրամփին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից առաջ Դոնալդ Թրամփը մնացել է առանց նախագահական փուլի (pool) նկարահանող խմբի։ Նախագահական փուլը լրատվամիջոցների համատեղ աշխատանքի համակարգ է, որի շրջանակում սահմանափակ թվով լրագրողներ և նկարահանող խմբեր լուսաբանում են ԱՄՆ նախագահի մասնակցությամբ միջոցառումները, մուտք ունեն Սպիտակ տուն և ստացված նյութերը փոխանցում են մյուս լրատվամիջոցներին։
Ռոտացիայի համաձայն՝ այս շաբաթ նախագահի մասնակցությամբ միջոցառումների տեսանկարահանումը պետք է ապահովեր CNN-ը, սակայն հեռուստաընկերությունը հրաժարվել է։ Փուլի կազմում ընդգրկված մյուս չորս խոշոր հեռուստաընկերությունները՝ Fox News-ը, ABC-ն, NBC-ն և CBS-ը, հրաժարվել են փոխարինել CNN-ին։

📌Այս աննախադեպ բոյկոտին նախորդել էր Դոնալդ Թրամփի` սեպտեմբերի 18-ի որոշումը, որով CNN-ին, Politico-ին և MS NOW-ին արգելվել էր աշխատել Սպիտակ տանը։ Թրամփն այդ որոշումը պատճառաբանել էր իր գործունեության վերաբերյալ այս լրատվամիջոցների բացասական լուսաբանմամբ։
  • 👍 11
  • ❤ 7
  • 👏 3
  • 🤔 3
More from @hetqonline
  1. Sep 24, 2026❗️Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրա…
  2. Sep 23, 2026Post #63379
  3. Sep 23, 2026Հետք pinned a photo
  4. Sep 23, 2026⚡️⚡️Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր 2006 թ…
  5. Sep 23, 2026🇦🇿🇫🇷 Ադրբեջանը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն ԵՄ պատժամիջոցների ցուցակից ռուսաս…
  6. Sep 23, 2026🇪🇺🇷🇺 ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակից հանեց ռուսաստանցի միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովին և…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →