TGViewer
Channel Public Channel
Ayb School

Ayb School

@aybschool

Subscribers
244
Photos
300
Videos
148
Links
293
Recent Posts 20 shown
Post #753 844
📙«Միասնությունը ուժ է». այսպես էր այս տարի հնչում «Այբ» համայնքի ամենասպասված և թերևս ամենասիրված համայնքային միջոցառման՝ Այբական խաղերի նշանաբանը: Ավանդաբար Այբական խաղերը տեղի են ունենում ամեն տարի Սրբոց Թարգմանչաց տոնի առթիվ՝ հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը: Այս տարի ևս՝ «Այբ» դպրոցում հաճելի ռազմամարզական իրարանցում էր՝ 9-րդ Այբական խաղերը: «Այբ» համայնքը համախմբվել էր հարազատ դպրոցի տանիքի տակ՝ մեր երկրի ու ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում միմյանց ջերմություն փոխանցելու, իրար մասին հոգ տանելու, ինչպես նաև գործուն նախաձեռնությունների մասնակցելու համար:

https://aybschool.am/am/page/aybgames2023_blog
  • ❤ 9
Post #752 730
Այբական խաղերին մնաց 1 օր 🧡

Սպասում ենք համայնքի բոլոր անդամներին եւ նրանց ընտանիքի անդամներին ու ընկերներին միասին օգտակար եւ հաճելի օր անցկացնելու 🤗
  • ❤ 3
Post #751 681
  • 👍 2
Post #750 552
  • 👍 3
Post #749 650
Բարի վերադարձ դպրոց 🫶

2-12-րդ դասարանցիների մասնակցությամբ տրվեց ուսումնական տարվա մեկնարկը 🧡

🇦🇲ՀՀ եւ «Այբ» դպրոցի դրոշների հետ բարձրացվեց Արցախի Հանրապետության պետական դրոշը, որը դպրոցում դրվել էր անցած ուստարում միջին եւ ավագ դպրոցների աշակերտների նախաձեռնությամբ։
  • ❤ 6
Post #748 491
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ անվտանգ ու հարմարավետ երթևեկություն


Գծանշումներով և ճանապարհային նշաններով կահավորել ու թարմացրել ենք դպրոցի կայանատեղիները՝ դարձնելով այն բոլորի համար հարմարավետ ու անվտանգ: Նաև կազմել ենք դպրոցի հիմնական կայանատեղիից օգտվելու կանոններ, որոնք նախատեսված են երթևեկության հոսքը պարզեցնելու և խցանումները կանխելու համար:

«Այբ» դպրոցի սիրելի հյուրեր և այբեցիներ, խնդրում ենք դիտել տեսաուղեցույցը, հետևել սահմանված կանոններին: Ուրախ կլինենք, եթե այս տեսանյութը նաև ցույց տաք ձեր երեխաներին, հորդորեք ընկերներին հետևելու ուղեցույցին՝

https://shorturl.at/mrzB2

Մեր պատասխանատու և հարգալից վարքագիծը կայանատեղիի օգտագործումը ոչ միայն կդարձնի երեխաների համար անվտանգ և բոլորիս համար հարմարավետ, այլև դրական օրինակ կծառայի երեխաներին. չէ՞ որ նրանք ուշադիր հետևում են մեծերի գործողություններին:
YouTube «Այբ» դպրոցի հիմնական կայանատեղից օգտվելու ուղեցույց
  • ❤ 2
Post #747 357
«Այբ»-ի սկզբունքները՝ նոր պատկերավորմամբ 😊

🟠«Այբ»-ի աշակերտի 8 սկզբունքները ատեղծել են նախագծային ուսումնառության «Արվեստանոց» ակումբի աշակերտները ակումբի ղեկավար Մարի Ադամյանի օգնությամբ «Ayboom» նախագծի շրջանակում։

Այբական ճանաչողն ու արարողը, նախաձեռնողն ու հավասարակշռվածը, զգոնն ու բացը, բարեխոհն ու հոգատարը պատրաստ են սկսելու նոր ուսումնական տարին 🧡
  • ❤ 3
Post #746 419
«Այբ»-ը ճրագ է, լույս է, լուսավոր գաղափար է: Մենք՝ մարդիկ, որ սա ստեղծել ենք, արեցինք ամեն բան, որպեսզի այս ճրագը վառ պահենք տարիների ընթացքում: Եվ այն կախազարդերը, որ ձեզ բաժանում ենք, խորհրդանիշ են նրա, որ մի օր այդ ճրագի հոգսը ձերն է լինելու: Եվ ոչ միայն դպրոցի, այլ գաղափարի, որովհետև եթե գաղափարը չլինի, չի լինի դպրոցը: Դպրոցը գաղափարի շարունակությունն է, իսկ գաղափարը ավելի մեծ է: Գաղափարը այն առաքելությունն է, ինչի համար այս դպրոցը ստեղծվել է: Այն ստեղծվել է ձեզ համար, բայց նաև նրա համար, որ դուք լինեք այնպիսին, ինչպիսին դուք այսօր գնում եք դպրոցից:

«Այբ»-ի համահիմնադիր, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի խոսքը ուղղված «Այբ» դպրոցի 11-րդ սերնդին մենտորության արարողության առթիվ:



«Այբ» ավագ դպրոցը կրթության ոլորտում ոչ պետական առաջին սոցիալական ծրագիրն է: «Այբ»-ի կրթավճարային համակարգը հավասար հնարավորություններ է տալիս բոլոր ընդունված աշակերտներին՝ անկախ ընտանիքի վճարունակությունից: «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 75%-ը ամեն տարի ստանում է կրթավճար: https://youtu.be/lb3G-bLfXg0?si=xluksWFcZmUj7hl-
YouTube Արամ Փախչանյան. «Այբ»-ը ճրագ է «Այբ»-ի համահիմնադիր, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի խոսքը «Այբ» դպրոցի 11-րդ սերնդի մենտորության արարողությանը:
  • ❤ 4
Post #745 398
10 տարի անց՝ վերադարձ տուն 🧡

🔸«Այբ»-ի առաջին սերնդի շրջանավարտները բացեցին իրենց նամակների գիրքը։ Ամեն սերնդի շրջանավարտներ ավարտական հանդիսությանը գրում են նամակներ իրենք իրենց «Ես, «Այբ»-ը, Հայաստանը 10 տարի անց» խորագրով։ Գիրքը զմրսվում եւ պահվում է դպրոցում։

🔸Եւ հիմա առաջին գիրքը բացեցին 2013թ. շրջանավարտները իրենց դասավանդած ուսուցիչների ներկայությամբ։

Օրվա խորհրդանշական նվերն էլ շրջանավարտների անվանական հողաթափերն էին, որոնք կպահվեն դպրոցում՝ սպասելով նրանց տունդարձին 🤗։
  • ❤ 7
  • 🥰 3
Post #744 366
Ի՞նչ կլիներ, եթե մեր քաղաքները սկսեին խոսել, ինչե՞ր կպատմեին🤔
«Այբ»-ի նախագծային ուսումնառության փոդքաստինգի ակումբի աշակերտները որոշեցին ականջ դնել ու լսել, թե ինչ զարմանահրաշ պատմություններ ունեն մեզ փոխանցելու հայաստանյան քաղաքները🤗: Ստացվեց փոդքաստ-պատումների շարք, որոնք, ի դեպ, համեմված են GorgeouzBeats-ի հայկական մեղեդիով😊:
🔶Haypod. Խոսում է Հայաստանը: Հաճելի ունկնդրում՝ 🔗https://shorturl.at/dGKWX
  • ❤ 4
Post #743 340
«Այբ» դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ Աննա Ակոպյանը և Ռուզաննա Մայիլյանը մասնակցեցին Ֆլորիդայի միջազգային համալսարանում տեղի ունեցած Քոլեջների ընդունելության խորհրդատվության միջազգային ընկերակցության (IACAC - International Association for College Admission Counseling) հոբելյանական 30-րդ համաժողովին։

Համաժողովը հարթակ է տրամադրում կրթության ոլորտի մասնագետներին՝ կիսելու իրենց փորձը, քննարկելու նորարարական մոտեցումները և ձևավորելու նոր գործընկերություններ: Համաժողովն իր բովանդակությամբ, ձևաչափով և մասնագիտական համայնքի ներգրավվածությամբ ամենախոշոր միջոցառումներից մեկն է աշխարհում. նրան մասնակցում են մոտ 1500 կրթական կազմակերպություններ՝ դպրոցական և բուհական ուսումնական հաստատություններ ամբողջ աշխարհից։

«Այբ» դպրոցի համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանը և Արարատյան բակալավրիատ ծրագրի ճանաչման մասնագետ Ռուզաննա Մայիլյանը համաժողովի ընթացքում ներկայացրին «Այբ»-ի գործունեության և Արարատյան բակալավրիատի յուրահատկությունները:
  • ❤ 3
Post #742 280
▫️ՄԵՆՏՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ | նորավարտ շրջանավարտներին այբական կախազարդերի շնորհում
  • ❤ 3
Post #741 332
Կայացավ «Այբ»-ի 11-րդ սերնդի ավարտական հանդիսությունը 👩‍🎓🧑‍🎓:

🔶Դպրոցն ավարտեց 43 աշակերտ՝ համալրելով «Այբ»-ի շրջանավարտների համայնքը: «Այբ»-ն արդեն ունի ընդհանուր 522 շրջանավարտ:

Բարի երթ ու կանաչ ճանապարհ, սիրելի՛ շրջանավարտներ 🤩:
  • ❤ 5
  • 👍 1
Post #740 351
Ավարտական 2023 🧡
  • ❤ 6
Post #739 443
🎶«InstRock» համերգին մնացին հաշված օրեր:

🎸«Ռոքեստր» ակումբի մասնակիցները պատրաստվում են համերգին:

🎫Շտապեք ձեռք բերել տոմսերը՝ https://ticketon.am/en/events/instrock
  • ❤ 2
Post #738 329
🔸Երեւանի մասին «Այբ»-ի 11-12-րդ դասարանցիների պատկերմամբ. բացօթյա ցուցահանդեսը խմբային էր՝ աշակերտների եւ ուսուցիչ Մարի Ադամյանի մասնակցությամբ։ Երկու օր երեւանցիներն ու քաղաքի հյուրերը վայելեցին այբական արվեստը 🧡
  • ❤ 2
Post #737 297
«Իմ Երեւանը» բացօթյա ցուցահանդես «Այբ»-ի 11-12-րդ դասարանցիների եւ ուսուցիչ Մարի Ադամյանի մասնակցությամբ🧡։

Համեցեք այսօր՝ 17:00-20:00-ն, Հենրիկ Իգիթյան ազգային կենտրոն ձեր մի կտոր Երեւանը վայելելու 🫶🧡 Ցուցահանդեսի վերջին օրն է։
  • ❤ 2
Post #736 285
«Ստվերների թատրոն» ակումբը ներկայացրեց երկու նախագիծ՝

🔸Ճամպրուկ գիրք երեխաների զարգացման համար,

🔸Տեսահոլովակ պատրաստված «Լավ էլի» խմբի «Կհանդիպենք» երգի համար։

📙Կենդանիների ստվերների պատկերներով գիրքը կվաճառվի գրախանութներում, «Լավ էլի» խմբի սոլիստ Մհեր Մանուկյանն էլ հայտնեց՝ այբեցիների պատրաստած տեսահոլովակը կներկայացվի լեգենդար խմբի պաշտոնական հարթակներում։
  • ❤ 3
Post #735 273
🎭«Այբ»-ի «Ստվերների թատրոն» նախագծային ակումբի աշակերտները հունիսի 17-ին հրավիրում են ճամփորդության ստվերների աշխարհում․ կներկայացնեն երկու նախագիծ՝
🧳«Ճամպրուկ-գրքույկ», որը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար,
🤩 նաև մեր աշակերտները պատրաստել են նաև տեսահոլովակ «Լավ էլի» խմբի համար, որի պրեմիերան տեղի կունենա այդ օրը:
https://www.facebook.com/events/164106329970931/?ref=newsfeed
Facebook Աշխարհը ստվերների աչքերով Theatre event by Ayb School and Ayb PRO on Saturday, June 17 2023
  • ❤ 2
Older posts →

About this channel

How can I read @aybschool without a Telegram account?
TGViewer shows the public web preview Telegram publishes for Ayb School: recent posts, photos, videos and the subscriber count, with no app, login or account.
How many subscribers does Ayb School have?
Ayb School (@aybschool) has 244 subscribers on Telegram, refreshed roughly every 30 minutes.
Does Ayb School know I viewed it here?
No. Public channel previews carry no viewer identity, and TGViewer has no accounts or tracking of what you look up.
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →