«Այբ»-ը ճրագ է, լույս է, լուսավոր գաղափար է: Մենք՝ մարդիկ, որ սա ստեղծել ենք, արեցինք ամեն բան, որպեսզի այս ճրագը վառ պահենք տարիների ընթացքում: Եվ այն կախազարդերը, որ ձեզ բաժանում ենք, խորհրդանիշ են նրա, որ մի օր այդ ճրագի հոգսը ձերն է լինելու: Եվ ոչ միայն դպրոցի, այլ գաղափարի, որովհետև եթե գաղափարը չլինի, չի լինի դպրոցը: Դպրոցը գաղափարի շարունակությունն է, իսկ գաղափարը ավելի մեծ է: Գաղափարը այն առաքելությունն է, ինչի համար այս դպրոցը ստեղծվել է: Այն ստեղծվել է ձեզ համար, բայց նաև նրա համար, որ դուք լինեք այնպիսին, ինչպիսին դուք այսօր գնում եք դպրոցից:
«Այբ»-ի համահիմնադիր, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի խոսքը ուղղված «Այբ» դպրոցի 11-րդ սերնդին մենտորության արարողության առթիվ:
«Այբ» ավագ դպրոցը կրթության ոլորտում ոչ պետական առաջին սոցիալական ծրագիրն է: «Այբ»-ի կրթավճարային համակարգը հավասար հնարավորություններ է տալիս բոլոր ընդունված աշակերտներին՝ անկախ ընտանիքի վճարունակությունից: «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 75%-ը ամեն տարի ստանում է կրթավճար: https://youtu.be/lb3G-bLfXg0?si=xluksWFcZmUj7hl-
Post #746
419